User Tag List

Էջ 75 145-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #1111
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ մեր լրատվամիջոցները նայենք Կարող ա վերլուծական խորությամբ չեն փայլում, բայց ինտուիտիվ սաղ էլ զգում են, որ էս թվերի ու գլոբալ պարանոյայի մեջ մի բան էն չի։

    Կարանտինն ու սահմանափակումներն անիմա՞ստ էին. Համաճարակի անսպասելի կողմը

    Մի կողմ դնենք Եղիազարյանի ու Ավանեսյանի հաշվարկներն ու կանխատեսումները, ու համեմատությունները Շվեդիայի հետ, բայց հիմնական եզրահանգումը արդեն նորմ ա դառնում․
    Արդեն շատերը հարց են տալիս, թե որքանով էր համարժեք տեղեկատվական այս ալիքը՝ ինֆոդեմիան, համաճարակին, առաջին փուլի վախերի ու անորոշության ֆոնին: Հարցեր են առաջանում ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որն այդ ալիքի գլխավոր սնուցողն ու «խորհրդատուն» էր, այլեւ այլ կառույցների ու երկրների:
    Համամարդկային սարսա՞փ, թե՞ համաշխարհային բլեֆ

    Հոդվածի վերնագիրը չհաշված, մտքերը ահագին հասկանալի են, ու էլի ընդհանուր տրենդի մեջ․

    Համաշխարհային վարակը գործնականում ԱՀԿ փաստացի անգործության կամ վատ գործունեության հետևանք է, այլապես ինչի՞ համար է ստեղծված այդ կառույցը, ինչի՞ համար են երկրները նրան տարեկան հատկացնում ընդհանուր հարյուրավոր միլիոն դոլարներ, եթե աշխարհը պետք է ի վերջո կանգնի այդպիսի փաստի առաջ՝ լինի այդ փաստը իրական վտանգ, թե ուռճացված:
    ․․․․․
    Անկասկած է մի բան, որ մոլորակի համար ահռելի բեռ է դարձել համաշխարհային բյուրոկրատիան, որի հարցը լուծելը մարդկության համար պակաս կարևոր չէ, քան կորոնավիրուսի հարցը լուծելը: Ընդ որում, պետք չէ բացառել, որ կորոնավիրուսի պայմաններում սկսվել է նաև մեծ դիմադրություն՝ մարդկության և համաշխարհային բյուրոկրատիայի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (20.04.2020), Varzor (22.04.2020), Վիշապ (20.04.2020)

  3. #1112
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա WHO-ի մամլո ասուլիսից․

    He added that “anyone dying is the father, grandmother” of someone. “It’s life and that is why we prefer to see the individuals. faces and people. They are not numbers or averages, they are people.”

    “That is why we don’t have secrets and as soon as we get information we pass it. We want to save lives, even if it is one life.”
    Էն պահից, երբ պրոֆեսիոնալ կառույցը սկսում ա բարոյականության լացակումաց դասեր տալ, ուրեմն տաքը քաքոտ ա։ Կյանքերի կարևորության մասին սաղս էլ գիտենք, ու ոնց մի անգամ ասել եմ, եթե ուզենանք քարոզ լսենք, եկեղեցի կգնանք։ Պրոֆեսիոնալներից սպասում ենք կոնկրետ գնահատական ու կանխատեսումներ․ դեղ, վակցինա, իմունիտետ, ճիշտ թվեր ․․․․

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Աթեիստ (20.04.2020), Վիշապ (20.04.2020)

  5. #1113
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա WHO-ի մամլո ասուլիսից․



    Էն պահից, երբ պրոֆեսիոնալ կառույցը սկսում ա բարոյականության լացակումաց դասեր տալ, ուրեմն տաքը քաքոտ ա։ Կյանքերի կարևորության մասին սաղս էլ գիտենք, ու ոնց մի անգամ ասել եմ, եթե ուզենանք քարոզ լսենք, եկեղեցի կգնանք։ Պրոֆեսիոնալներից սպասում ենք կոնկրետ գնահատական ու կանխատեսումներ․ դեղ, վակցինա, իմունիտետ, ճիշտ թվեր ․․․․
    Արժի՞ նայել, թե՞ սաղ սենց պիզձյոժ ա ։Դ
    The cake is a lie.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.04.2020)

  7. #1114
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Նավթի շուկան տրաքեց )))
    Պատմության մեջ առաջին անգամ գինը 0-ից իջել ա..
    Այսինքն՝ մի բան էլ արտադրողներն են պատրաստ փող տալու, որ գան իրանց նավթը տանեն, թե չէ էլ տեղ չկա պահելու..

    Պահի ամենասազական խոսքը՝ «այ ստեղ թագավորի տղեն մատը կծեց»..
    Սենց մի 2-3 ամիս շարունակվի, հետո կարելի ա թեթև լուցկի տալ ու հարևան սուլթանություններից մեկն էլ ներսից կտրաքի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Վիշապ (20.04.2020)

  9. #1115
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնուամենայնիվ, իմ թշվառ ու անկեղծ կարծիքով՝ աշխարհին մի հատ սենց «թեթև» ցնցում պետք էր, որ մտածենք, թե ավելի ծանր բաներ կարող են լինել մոտ ապագայում, եթե ոչ մի բան չփոխենք։
    ՈՒ ինձ թվում է, դրա ձևը նոր վակցինացիաներ մոգոնել ու լիքը նոր հիվանդանոցներ սարքելը չի, էդ չագուչ մոտեցում ա ու բարդակի խորացում:
    Ու էն, որ ենթադրենք ԱՀԿ-ն դատարկապորտներով լցված ոչ էֆեկտիվ կառույց է, դրանից չի բխում, որ աշխարհին էդպիսի կառույցներ պետք չեն, ուղղակի հնարավոր է, որ համակարգային հեղափոխության կարիք կա աշխարհում, վայթե․․․

    Բայց էդ սաղ ջհանդամ… Էսօր պլանքյաշների օրն ա՝ Ապրիլի 20-ը, այլ կերպ՝ 420, ու ամեն տարի էս օրը մեր պլանքյաշները լցվում ու զվարճանում էին Սան Ֆրանցիսկոյի "Hippie Hill" կոչված բլրակի վրա, ահա այսպիսի տեսարան՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Ու էս ախմախ վիրուսի պատճառով գյոզալական իրադարձությունը փոզմիշ եղավ, ու քաղաքապետը մի շաբաթ առաջ շատ խիստ ու ջղայն ասեց հանկարծ ոչ մեկդ չերևաք էս կողմերը, ձեզ սպասող չկա, ու երևացողներին կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով...
    Էհ, տենց չասեց, բայց դե իմաստը նույնն էր ։Ճ
    Օնլայն պլանքյաշություն լսե՞լ էիք, հիմա առաջարկվում է կպնել լայֆ ստրիմին , ժամը 4։20ին կպցնել կասյակն ու տժժալ, զզզզզզզ․․․․
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Գաղթական (20.04.2020)

  11. #1116
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նավթի շուկան տրաքեց )))
    Պատմության մեջ առաջին անգամ գինը 0-ից իջել ա..
    Այսինքն՝ մի բան էլ արտադրողներն են պատրաստ փող տալու, որ գան իրանց նավթը տանեն, թե չէ էլ տեղ չկա պահելու..

    Պահի ամենասազական խոսքը՝ «այ ստեղ թագավորի տղեն մատը կծեց»..
    Սենց մի 2-3 ամիս շարունակվի, հետո կարելի ա թեթև լուցկի տալ ու հարևան սուլթանություններից մեկն էլ ներսից կտրաքի..
    Պի**եց։
    https://www.nytimes.com/2020/04/20/b...ronavirus.html
    Բայց մեկ է, էս հոդվածի վերջը ուժեղ է։ Հլը փորձեք նավթի կոնտեքստից դուրս կարդալ։
    Even in a pandemic, scammers are still trying to get your money. Fraudsters are posing as the World Health Organization.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Տրիբուն (21.04.2020)

  13. #1117
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Պի**եց։
    https://www.nytimes.com/2020/04/20/b...ronavirus.html
    Բայց մեկ է, էս հոդվածի վերջը ուժեղ է։ Հլը փորձեք նավթի կոնտեքստից դուրս կարդալ։
    Վայթե խառը խուռը ափդեյթներ են, վերջինը վայթե իսկապես նավթի հետ կապ չունի…
    Բայց նոր մտքովս անցավ՝ էս մի ամիս ու կես ա բենզին չեմ առել Էդ անում ա համարյա յոթ բաք բենզին, 350 լիտր… Էդ ինձ թվում է կարելի է հանգիստ բազմապատկել մի 5 միլիոն ավտոյով, մենակ Կալիֆորնիայի համար։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.04.2020)

  15. #1118
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մեկ է, էս հոդվածի վերջը ուժեղ է։ Հլը փորձեք նավթի կոնտեքստից դուրս կարդալ։
    WHO-ի անունից չիդեմ, բայց էս մի 2 ամիս ա Հոլանդիա ու Բելգիա լինկ ա ֆռում՝ իբր կառավարությունը պատրաստվում ա բոլոր տանը մնացածներին (նու առայժմ միայն կառանծյայի իմաստով) €350 պարգևատրել:
    ՈԻ դրա համար ընդամենը պետք ա անցնել հղումով ու լրացնել բոլոր անձնական տվյալները..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #1119
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ոչ կոնսպիրատորի վերլուծություն.
    ( @Աթեիստ ֊ի խաթր մարդու մասնագիտության ու պաշտոնների լրջությանը հենց սկզբից ա երկար անդրադառնում, որ չխուսափես լսելուց).

    https://youtu.be/WGbYHJcMbz8
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 21.04.2020, 01:40:

  17. #1120
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Արժի՞ նայել, թե՞ սաղ սենց պիզձյոժ ա ։Դ
    Ավելի վատ ա Չկարդաս:

    Ես ինձ ամեն օր խոսք եմ տալիս էլ ոչ մի WHO հայտարարություն կամ դատա չկարդամ, բայց անկախ ինձանից կոխում են աչքս: Հեռախոսից կախվածությունը կոռոնայից վատ ա: Լավ կանեին սմարթֆոն լոքդաուն կազմակերպեին, երևի միլիարդով առողջություն կապահովեին:

    Բայց ընդհանուր Գարդիանի ինֆոն իմ կարծիքով ամենաբալանսավորվածներից ա:

  18. #1121
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ ոչ կոնսպիրատորի վերլուծություն.
    ( @Աթեիստ ֊ի խաթր մարդու մասնագիտության ու պաշտոնների լրջությանը հենց սկզբից ա երկար անդրադառնում, որ չխուսափես լսելուց).

    https://youtu.be/WGbYHJcMbz8
    Վիդեոն չեմ նայել, անգլերենս էդքան հաստատ չի հերիքի, բայց ամեն դեպքում էս մի քանի տողը կարդա

    https://en.wikipedia.org/wiki/Rashid_Buttar
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (23.04.2020), Varzor (22.04.2020)

  20. #1122
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեոն չեմ նայել, անգլերենս էդքան հաստատ չի հերիքի, բայց ամեն դեպքում էս մի քանի տողը կարդա

    https://en.wikipedia.org/wiki/Rashid_Buttar
    Ես մի քիչ լսեցի, ու իմ կարծիքով տրամաբանական բաներ ա ասում: Բիոգրաֆիան էլ կարդացի, բայց մեկ ա իմ կարծիքով տրամաբանական բաներ ա ասում :Ճ
    Մեկ մեկ պատահում ա, որ պաշտոնական հեղինակավոր դեմքերը ստում են, իսկ ինչ-որ հանցագործ կամ բոմժ ճիշտ բաներ ա ասում, հիմա ամեն մեկն էլ իր մոտիվներն ունի ստելու ու ճիշտը ասելու մեջ:
    Ու առհասարակ էս թեմայի սկզբից էլ ասել ենք՝ բուլշիթի դոզան մի քիչ շատ ա էս կորոնավիրուսի պատմության մեջ:
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Բարեկամ (21.04.2020)

  22. #1123
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ․Գ․ Բայց վերջում համը հանեց ։Ճ Եկավ էն եզրակացության, որ 5G-ի իմաստը մարդուս իմունիտետը թուլացնելն է, ու հիվանդությունների քանակը ավելացնելը, որը պիտի վերագրվի կորոնավիրուսին, ու պարտադրեն բոլորին վակցինավորել ու չիպավորել ու հետո տոտալ վերահսկողություն լինի արբանյակներով բանով․․․
    Սպիլբերգը քաք ա կերել իր տուֆտա կինոներով։ Բայց դե հիփոթետիկոորեն ասվածը իրականացվող ա :Ճ
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Բարեկամ (21.04.2020)

  24. #1124
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ համակարմինների ուսումնասիրություն ասում է, որ վարակվածների թիվը երևի մի 50 անգամ մեծ է ենթադրյալ թվից։
    https://techcrunch.com/2020/04/20/l-...nfection-rate/
    Էս 50 անգամը ինչ-որ հաճախ է հանդիպում, կարող է նույնիսկ ճիշտ դուրս գա։

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.04.2020), Տրիբուն (21.04.2020)

  26. #1125
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մեկ համակարմինների ուսումնասիրություն ասում է, որ վարակվածների թիվը երևի մի 50 անգամ մեծ է ենթադրյալ թվից։
    https://techcrunch.com/2020/04/20/l-...nfection-rate/
    Էս 50 անգամը ինչ-որ հաճախ է հանդիպում, կարող է նույնիսկ ճիշտ դուրս գա։
    Հեսա Նյու Յորքն են սկսել, տեսնենք․․․
    Si vis pacem, para bellum

Էջ 75 145-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •