Varzor (16.04.2020)
Սաղ սուտ ա, սաղ էս շտապ օգնության մեքենաները դատարկ ֆռռում, մարդկանց են վախեցնում։
Ռուսաստանում որ հաստատ կորոնա չկա։
https://www.svoboda.org/a/30549155.html
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (16.04.2020)
Աթեիստ ջան, ոչ ոք չի ասում, որ կորոնա չկա (լավ, բացի գուցե էն կոնսպիրոլոգից)։ Բայց էդ լինկը դրել ես, որ ի՞նչ անեսԻնչ-որ անկապ պոստերի հավաքածու։ Մեկի վրա քլիկ արեցի, տանում է ոմն Կիրիլլ Շուլիկայի ՖԲ գրառմանը։ Առանց որևէ հետագա հղումների։ Մտածում ես, որտեղի՞ց էդ մարդը գիտի՝ որ հիվանդանոցում քանի հիվանդ կա, ինչ դիագնոզով։ Կարո՞ղ է բժիշկ է, անձամբ է հաշվել հիվանդներին։ Ոնց որ չէ, պրոֆիլն ասում է "Член рабочей группы Госдумы по защите прав и интересов жителей при реализации программы реновации"։ Ու ասենք ինչո՞վ է դա ավելի լավը Բարեկամի դրած հարցազրույցից։
Այն, ինչ կարելի է պնդել առանց ապացույցի, կարելի է և հերքել առանց ապացույցի: Կիրառելի ա միշտ ու ամեն տեղ՝ ռեպտիլոիդներից սկսած, Նիկոլի լայվերով վերջացրած: Պնդեք, հերքեք, անցեք առաջ, խորանալու կարիք չկա:
DIXIcarpe noctem
Օ ժամականեր, օ՜ բարքեր․․․ Իմացաբանական ածելով և ապացույցներ ու փաստեր ուզելով մարդուն տեղը դնելուց բացի գոյություն ունեն հնին գերազանցություն Տրամաբանությունը, Իրատեսությունը, և վերջապես՝ Քթի Ծակը
Si vis pacem, para bellum
Ամենամազալուն էն ա, որ ստեղ ոչ մեկս չենք ասել, թե վիրուս չկա, սաղ սուտ ա, մեզ ուզում են չիպավորեն ․․․․ ընդհակառակը, մի բան էլ վիզ դրած ասում ենք, որ համ վիրուսը կա, համ էլ հնարավոր ա ավելի տարածված ա, քան վիճակագրությունը դեռ ի վիճակի ցույց տալ։ Մարիդկ մահանում են, կարող ա էսքան, կարող ա էնքան, էտ էլ ամեն երկրի ու WHO-ի վիճակագրությունն ա, որ մի քանի անգամվա տարբերություններ ա ցույց տալիս երկրից երկիր, ու սենց։ Ի լրումն, սաղս խելոք կառանծյա նստած ենք, ամեն մեկս մի տեղ, ու հետևում ենք տվյալ երկրի որոշած սահմանափակումներին։ Ես նույնսիկ մի կամ երկու անգամ բողոքել եմ Երևանի բառդակ վիճակից, երբ լիքը մարդու պոֆիգ ա արտակարգ դրությունը։ Սենց մեր մուղամով քննարկում ենք եղած տվյալները, ու մտքեր ենք փոխանակում, թե որքանով ա ընտրված պայքարի հիմնական միջոցը, գլոբալ լոքդաունը արդարացված, չարդարացված, ու թե որոնք են լինելու դրա հետևանքները։ Հնարավոր ա շատ բացասական, հնարավոր ա ավելի բացասական քա վիրուսն ա, հնարավոր ա լավ էլ դրական։ Սենց, քչից շատից նորմալ մարդկային ենթադրությունների մակարդակում զրից ․․․
Մեկ էլ օրը մեջ մի հատ գիտնական փրկիչ ա հայտնվում ու ․․․․ ա՛յ անհավատներ, վիրուսը կա, վիրուսը զորավոր է, ձեզ ասում եմ կա, արա՛ ․․․ սպանում ա մեր մերձավորներին, նստեք տանը, փրկեք կյանքեր։ Ասում ես, արա, էս ինչ մի ալտրուիստներ են հայտվել, մի խելքի ու բորայականություն դասեր են տալիս, հերիք չիմ, վրից էլ գիտություն՝ վիրուսի մոլեկուլը սենց, սպիտակուցը նենց ․․․ մենք էլ սենց տմարդի անսիրտներով ասում ենք, վիրուս չկա, սաղ լավ ա, ինչ կառանծյա, ինչ մեռնել, սաղ սութ ա, չիպավորվում ենք։
Ասենք գոնե մինչև դոկտոր-պրոֆեսորական նիրյադ լինելը ձեր գիտական բարձրությունից, մի քիչ ժամանակ ծախսեք, նայեք թե ինչ ա քննարկվել էլի։
One_Way_Ticket (15.04.2020), Varzor (16.04.2020), Ներսես_AM (27.04.2020), Ուլուանա (16.04.2020), Վիշապ (14.04.2020)
Տրիբուն ջան, դու ուշադիր ես հետևում էս թեմայի քննարկումներին
Հենց նշածս հատվածը գրող նաղդ եղել ա, ու հենց դրանից հետո եմ ես սկսել գրել
Բառացի մեջբերում եմ.
Բացի էդ լիքը քննարկվել ա, որ վիրուսի հետևանքով իրական մահերն էդքան շատ չեն ինչքան ներկայացվում ա։ Որ լիքը ուրիշ մահեր անկապ վերագրվում ա էս վիրուսին, ու իրականում տենց մեծ աճ չկա (սրանք արդեն չեմ մեջբերի)։էն ինչ կոչվում ա covid19 որպես վիրուս գոյություն չունի։
Էսօր արդեն հասանք 5G-ի ու կովիդի կապին։
Էսքանից հետո էս գրածդ հեչ տեղին չի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էս լինքը, մի քանի օր առաջ դրած լինկի պես, հավաքածու ա, բայց արդեն ոչ թե չոր փաստերի, այլ ռեալ մարդկանց պատմություննների։
Լրիվ տարբեր մասնագիտությունների տեր, տարբեր քաղաքներից ու երկրներից։
Որ չգցեք սա մենակ լրատվականների ու պետական կառույցների վրա։
Չնայած միշտ էլ կարելի ա սաղին ստախոս համարել![]()
Հ.Գ.
Բարեկամի դրած հղումից լավ ա թեկուզ մենակ նրանով, որ էս մարդկանց հենց առաջին հայացքից չես կարա տգետ անասուն անվանես։ Հիմքեր չկան։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (15.04.2020)
Սաղ հեչ,
Եթե կորոնավիրուսից չմեռանք, էս տարի ենք չիպավորվելու, թե մյուս?
Թե պիտի սպասենք, մինչև Հայաստանն էլ անցնի 5G կապին, որ նոր չիպավորվենք
Հուսով եմ մինչ այդ, գլոբալ տաքացման հետևանքով աշխարհի կեսը ջրի տակ չի անցնի:
Հետաքրքիրա, թե էդ սեցնարի դեպքում ինչ տարբերակ են մտածել աշխարհին տիրող մասոնները: Միգուցե կդիմեն այլմոլորակայինների օգնությանը?
Բայց, հաշվի առնելով նանո և բիո տեխնոլոգիաների ֆանտաստիկ զարգացումը, միգուցե էս վիրուսն էլ հենց չիպն է, ընդ որում` գործում է 5G հաճախականային տիրույթում, մշակվել է այլմոլորակայինների կողմից` մասոնական կառավարության պատվերով:
Հ.Գ.
Հումոր չունեցողներին, որոնք կարդացին այս գրառումը. ցավում եմ ձեզ համար![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Արտակ ջան, եթե ուզում էիր վիրուսի գոյությունը ապացուցել, svoboda.org-ը երևի լավագույն աղբյուրը չէր, գոնե մի գիտական հոդվածի վրա հղում տայիր, թեկուզ հենց Ռայադերի բացած թեմայի։
Իսկ մնացածի պահով, կարդա Կարել Չապեկի "թերթային պոլեմիկայի 12 հնարքները", ու զգա, թե դու դրանցից որոնք ես փորձում կիրառել։
http://lib.ru/SOCFANT/CHAPEK/gazeta.txt
Ասենք, Բարեկամը 5G-ի մասին լինկ դրեց, մենք էլ իրեն հարգելով (ու ես իրեն շարունակում եմ հարգել անկախ ամեն ինչից) չանտեսեցինք ու քննարկեցինք մի քիչ էդ հոդվածը, դրանից թեման դավադրության տեսություն չդարձավ, որ Կիրիլլ Շուլիկայի մի հարվածով ջախջախվեր։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 15.04.2020, 00:49:
Ցանկացած մարդ, որ էս իրավիճակում ասում ա, թե հստակ գիտի, թե ինչ ա պետք է անել, բլթցնում ա: Ձեր էս վստահ կարծիք արտահայտելու միակ հիմքը իրականում են ա, որ գիտեք, որ ձեր կարծիքից բացարձակ ոչինչ կախված չէ: Իրավիճակը 50/50, դուք էլ establishment-ի դեմ ստավկեք եք դնում, որովհետև ճիշտ լինելու դեպքում ամենամեծ ինքնաբավարարումը կունենաք:
Varzor (15.04.2020)
Ապեր, եթե կարծում ես որ մի կամ երկու մեջբերումից հետո վիրուսի գոյությունը լրացուցիչ ապացույցների կարիք ունի, ու կարելի ա մտնել ստեղ սաղիս դեբիլ անվանել, պրոբլեմ չունես:
Իսկ մահվան մակարդակը, դաժե պաշտոնական վիճակագրությամբ ա 2%-ից 12% տատանվում։ Այսինքն ակնհայտ հաշվարկի խնդիր կա, ու լիքը քննարկման նյութ։ Էտ աէդ՚ն ամեն օրվա լրատվամիջոցներն են բարձր ասում: Բայց դե կարելի ա Կուզկինի տեսածով ու ֆեյսբուքում պատմածով առմագեդոն սպասել:
Վիշապ (15.04.2020)
Դրա համար ամեն մարդ ինքն ա որոշում, պարզապես գրածին հավատա՞, թե մի քիչ էլ փաստեր ուզի գտնել։
Ես մի պատահական հղումով գնացի, տեսա վիդեո, որտեղ շտապ օգնության բժիշկը ցույց ա տալիս, թե ինչ հերթերի մեջ են ՇՕ մեքենաները, որոնք Մոսկվայի տարբեր ծայրերից հիվանդներին բերել են հիվանդանոց։
Եթե նույնիսկ ներսում դատարկ ա եղել մինչև էդ վիդեոն, մի քանի ժամից կլցվի։
Մնացած հղումներն էլ հավանաբար մարդիկ են, որոնք թեմայի մեջ են, ու նյութեր են տարածում։
Իմ հասկանալով, քո համար արժանահավատ ինֆորմացիան միայն էն կլնի, որ անձամբ գնաս հիվանդանոցում, անձամբ տեսնես, թեև պարզ չի թե նույնիսկ էդ դեպքում ինչի հիման վրա կարաս եզրակացնես, որ մահվան պատճառն եղել ա հենց կորոնան։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ