Շինարար (06.04.2020)
1. Մի հատ պատճառ նշիր դեմոկրատներին սիրելու, կամ չատելու, ես իմ պատճառները բերեմ՝ մեծամասամբ դեմագոգ, երեսպաշտ, նեղմիտ սրիկաների կույտ են, ձեր չսիրած Թրամփի նախագահ լինելու պատճառներից մեկը դեմոկրատների սրիկա լինելն ու ժողովդրի վստահությունը կորցնելն ա:
Գումարած, էն աստիճանի երեսպաշտ են, որ համախմբվելու էլ ունակ չեն, դրա վկան՝ ի սկզբանե 26 դեմոկրատ նախագահի թեկնածու ի դեմս 3 հանրապետականի, ու վերջը Սանդերսը որոշեց, որ պիտի մնա թեկնածու, ու հիմա Սանդերսն ու Բայդենը ավելի շատ իրար են քննադատում, քան Թրամփին։ Բայդենը հոգնած կեղծավոր ա,
մեջներից մարդը Սանդերսն ա, էն էլ կոտ-կոտ ծերունի ա, հեչ հրամանատարի հալ չկա վրեն։ Էն Բութիջիչն էլ ահագին խոստումնալից, էն էլ թարսի պես գեյ էր։ Էսքանը համառոտ ։Ճ
2. Որտեղի՞ց որոշեցիր, որ հանրապետական եմ, մեկին չսիրելը ավտոմատ մյուսին սիրել չի նշանակում։
Si vis pacem, para bellum
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.04.2020, 23:55:
Varzor (08.04.2020)
Տրիբուն (07.04.2020)
Varzor (08.04.2020)
Բորիս Ջոնսոնին intensive care unit տեղափոխեցին։ Չգիտեմ, գուցե перестраховываются: Կամ էլ էս վիրուսն այնուամենայնիվ առողջ մարդու համար էլ կարող է լուրջ վտանգ ներկայացնել։ Ասում են՝ ուրիշ հիվանդություններ չունի, ճարպակալումը չհաշված։ Վերջինս սակայն թվարկվում է ռիսկի գործոնների մեջ։ Covid-19-ով ICU տեղափոխված հիվանդների ավելի քան 70%-ը ավելորդ քաշ է ունեցել։ Տեսնենք ինչ կլինի։ Հլը որ վինտիլյատորի միացնելու մասին խոսք չի գնում։
P.S. Նենց չէ, որ Ջոնսոնի կյանքն իմ համար ավելի կարևոր է, քան ուրիշ որևէ մեկինը։ Պարզապես, երբ ԶԼՄ-ն գոռում է "կորոնավիրուսից մահացավ 20 տարեկան բացարձակապես առողջ Վասյա Պուպկինը", հետո պարզվում է, որ սիրտը լավ չէր, ու ընդհանրապես կորոնայի տեստ իրեն չէր արվել, անհայտ մարդկանց մասին լուրերը լուրջ չես ընդունում։ Իսկ Ջոնսոնը եթե լուրջ հիվանդություն ունենար, երևի կիմանայինք, դրա համար իր դեպքը հատկապես հետաքրքիր է։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 07.04.2020, 00:48:
Տրիբուն (07.04.2020)
Մրսածությունն էլ առողջ մարդու համար լուրջ վտանգ կարող է ներկայացնել, ավտո քշելն էլ, քայլելն էլ, հեծանիվն էլ, ջիմ գնալն էլ․․․ առհասարակ ապրելը կյանքի համար վտանգավոր բան ա, ու պատկերացրեք, ինչքան ծերանում ենք, էդքան մեր մեռնելու հավանականության կորը էքսպոնենցիալ ա դառնում։
Ոչ մի բուլշիթեր էքսպոնենցիալ կորեր չի նկարում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի քանակի մասին։ Մենակ չասեք, որ էսպոնենցիալ չեն, մի հատ 1920-2020 տիրույթով կոր նկարեք, չէ մի հատ փորձեք։
Si vis pacem, para bellum
Varzor (08.04.2020)
Եթե հեծանիվ քշելու վտանգի մասին հիսթերիա ելներ, ու մի ամսից Բորիս Ջոնսոնը հեծանիվ քշելու պատճառով հիվանդանոցում հայտնվեր, ինձ էլի հետաքրքիր կլիներ։
Ես մնում եմ սկեպտիկ՝ վիրուսի ներկայացրած վտանգի ու կիրառված միջոցների համաչափության մասով, բայց ուրիշ ծայրահեղության մեջ ընկնել էլ չեմ ուզում։
Հասարակ մի բան ասեմ․ Եթե էս վիրուսը իսկապես լուրջ մահացու վիրուս լիներ, հիմա չինացիք թեկուզ դիմակներով չէին լցվի փողոցները, այ էդքան պարզ։ Իսկ սենսացիաներ սիրող մեդիան բոլոր տրամաբանություններով հիմա պիտի ցույց տար Բանգլադեշի, Հնդկաստանի կամ նման այլ աղքատ ու անկառավարելի խիտ բնակեցված ամբոխներով լի երկրներում ընկած հազարավոր դիակները։ Էսքան ժամանակ ինչ տեսել եմ, Իտալիայի մի քանի հիվանդով մահճակալ ու մեկ էլ չգիտեմ որ եկեղեցու պադվալում իրենց հերթին սպասող դագաղներ, մոտավորապես ոնց որ մեր թաղման բյուրոների դագաղանոցները նկարես ու սարսափահար գոռաս՝ մարդիկ մեռնու՜մ են, աաաաա՜․․․
Բայց ոչինչ, շուտով համապատասխան մարդիկ կձանձրանան ու կսովածանան, ու քաոսն ու զոհերը այ նոր էդ ժամանակ կտեսնենք, հատկապես էն դեբիլագույն երկրներում, որ խստագույն կանոններ են մտցրել, ասենք՝ Ֆիլիպինների պրեզիդենտը հրահանգել ա գյուլել փողոց դուրս եկողներին։ Նման ա, որ Նահանգներն էլ կարող ա դասվի դեբիլիագույն երկրների շարքը, հլը որ աշխատանքից զրկվածներին զսպում են շաբաթական $500-ով, մի երկու ամսից եթե կորերը չհարթվեն էլ, վստահ եմ՝ «կհարթեցնեն»։
Si vis pacem, para bellum
Varzor (08.04.2020)
Ես սպասում էի պանիկա էս նորությունից հետո, բայց շուկաները էսօր բարձրացել են: FTSE 3% ոնց որ բարձրացել ա: Ասածս ինչ ա, վայթեմ որ Բորիսը մեռնի էլ, արդեն ոչ մեկի տանձին չի, հազար ներողություն: Մարդիկ սպասում են որ մի 2-3 շաբաթվա մեջ պիտի վերադառնան նորմալ կյանքի: Նոր վարակվածների թիվը 3 օր իջել ա, շուկաները պոզիտիվի մեջ են:
One_Way_Ticket (07.04.2020), Varzor (08.04.2020)
Էսօր հայաստանում էլ են կորերը սկսել չափազանց դուզ դառնալ, Ամերիկա, Գերմանիա:
Սենց միանգամից սաղ տեղն ընկավ:
Հա բայց ահավոր խնդալու իրավիճակ ա, եթե վիրուսն էն տիպի վտանգավոր չի, որ հեսա մի շաբաթից, մաքս ապրիլի 15-ից սաղիս գործի են ճամփելու, էս սաղ կինոն ինչի՞ համար էր: Նիկոլն ասում ա՝ ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք, մերսի, որ տանը մնացիք (սուտ, ասենք հայաթներում հարևաններով խորոված են անում, լիքը մարդ աշխատում է, Մոնումենտը դեռ երբեք էդքան լիքը չի եղել, մարզից մարզ լավ էլ գնում գալիս են, մարդիկ Սևան են գնում ֆռֆռում. եսիմ մեկ էլ ե՞րբ ազատ կլինեն), ու 95 հիվանդից մի օրում իջնում ա 11-ի: Իսկ եթե իսկապես մահացու վտանգավոր է, ու ենթադրենք ավելի շատ է մարդ մահացել, քան ասվում է, հիմա ի՞նչ դուխով են կորերը սենց տեղը գցում:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Եթե նույնիսկ Ջոնսոնը մահանա, էդ ոչ մի բան չի փոխում մեր՝ կորոնավիրուսի մասին պատկերացումներում։
Որ ասում ենք երիտասարդ առողջ մարդկանց համար անվտանգ ա, էդ չի նշանակում, որ երբեք ոչ մի երիտասարդ ու առողջ մարդ չի կարա մահանա կորոնավիրուսից։ Մի քանի հոգի էլ կարան լրիվ առողջ մահանան։ Մարդու օրգանիզմն ամենաանկանխատեսելի բանն ա ու երբեք չես կարա ասես թե կոնկրետ մարդու մոտ կոնկրետ հիվանդությունը ոնց կդրսևորվի։
Համ էլ, ոնց ասել էր մի իմաստուն մարդ՝ չկա առողջ մարդ, կա վատ հետազոտված հիվանդ։
The cake is a lie.
Varzor (08.04.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ