Քելեք Վիշապին բռնենք տփենք։
Քելեք Վիշապին բռնենք տփենք։
Ես չեմ ասում կարանտինը սկզբունքորեն սխալ մոտեցում է էս հարցում։ Բայց նպատակը լավ չի հիմնավորվում։
Վակցինը մի տարուց շուտ չի լինի։ Համենայն դեպս, մեզ այդպես են ասում։
Մյուս կողմից, մի տարի մարդկանց չես կարող կարանտինի մեջ պահել։ Սրա վերաբերյալ կարծես նույնպես սկզբունքորեն բոլորը համաձայն են։
Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում կարանտինը։ Ձգել, մինչև դե՞ղը լինի։ Գուցե, բայց Euronews-ը դա չի ասում։ Ընդհանրապես Euronews-ը դեղի մասին ոչ մի բան չի ասում։ Պաշտպանել հնարավորինս խոցելի խմբին, այսինքն ծերերի՞ն։ Նույնպես խելամիտ է հնչում։ Ասենք, ծերերին հնարավորինս իզոլացնեինք, ջահելներով շարունակեինք հնարավորինս աշխատել, որ ծերերի համար նորմալ բուժօգնություն ապահովեինք, ու չմոռանայինք, որ կորոնավիրուսը միակ հիվանդությունը չէ աշխարհում։ Ձեռի հետ էլ իմմունիտետ ձեռք բերեինք կամացից, ու ամեն հազի համար բուժօգնության ռեսուրսները չծախսեինք։ Հա, որոշ ջահելներ կզոհվեին (գուցե և հենց ես), բայց եթե մեզ հայտարարում են, որ սա պատերազմ է, ապա կներեք, պատերազմում առանց զոհերի չի լինում։
Բայց Euronews-ը սա չի ասում։ Ընդհանրապես, Euronews-ը ոչ մի նորմալ բան չի ասում կարանտինի նպատակի մասին։ Մենակ ասում է, թե երբ երևի պիկին կհասնենք։ Ջահելներն էլ մտածում են, որ սաղ ճիշտ է, եթե նույնիսկ ոչ մի սիմպտոմ չունեն, ճիշտը տանը նստելն է, որ հանկարծ ոչ մեկին չվարակեն։ Որ պիկին շուտ հասնենք, ու էս կարանտինից մանրից պրծնենք։ Էն, որ նման տակտիկայի արդյունքում ավելի քիչ մարդ իմմունիտետ ձեռք կբերի ու սահմանափակումները հանելուց հետո նորից կբերի outbreak-ի, ու կարանտինի արդյունքը մեծ հաշվով կլինի վարի տված տնտեսությունը, մարդիկ չեն մտածում։ Euronews-ն էլ չի ասում։
Euronews-ը որպես օրինակ եմ բերում, որպես էստեղաց մեգա-ԶԼՄ։ Ամերիկաներում էլ երևի նմանապես է վիճակը։
Տրիբուն (03.04.2020)
Սաղ հույս ունեն, որ էդ կասկածելի կորերը, որ վերև են թռնում, մոտակա շաբաթների ընթացքում կսկսեն հարթվել, օրեկան մեռելների քանակը կկայունանա, ու ըստ այդմ էլ կառավարելի կդառնա, հետո մանրից մարդկանց տներից զգուշորեն բաց կթողնեն ու միևնույն ժամանակ կշարունակեն հետևել կորերին։ Այ ամբողջ հույսն ու նպատակը ինձ թվում է, դա է։
Ու չգիտեն, որ կարանտին չանեն, օրեկան մեռելների քանակը կլինի մի միլոն մարդու հաշվով հազա՞ր, տաս հազա՞ր թե՞ հարյուր հազար։ Ամեն դեպքում լիքը պրոֆեսիոնալ ու դիլետանտ, գործից հասկացող ու չհասկացող ասել են, որ եթե կարանտին չլինի՝ ոռի ա լինելու, իսկ ինչքան հետո կորերը կհարթվեն, ոչ մեկ չգիտի, մինչև վերջերս սաղի հույսը Չինաստանի «փորձն» էր, հիմա մանրից ոնց որ պարզվում է, որ Չինաստանը ինչպես ցանկացած արժանավայել կոմունիստականն երկիր՝ կառավարվում է բոզիտղա սուտասաններով, հետևաբար Չինաստանի փորձը լավ կլինի մյուսները չկրկնեն։ Այսինքն հիմա հուսալի ռեֆերենս չկա, էլի հետազոտություններ է պետք, լիքը նոր տվյալներ ու ժամանակ։ Ու կարող ա դիսկրիմինացիոն մոմենտ էլ ունի կորոնավիրուսը, դեռևս անհայտ է, թե ինչի նույն մարզավիճակով ոմանք ծանր են տանում, մյուսները սիմպտոմներ չունեն։ Ոնց որ ամենաշատը «սիրել» ա իտալացի ծերուկ տղամարդկանց։
Ինձ թվում է, որ երկար բարակ հետազոտությունների տեղը պետք է նայել՝ եթե մի վեց շաբաթից Լուկաշենկոն մնա Լուկաշենկո, ուրեմն կարանտինը կարելի է հանել :Ճ
Si vis pacem, para bellum
Quyr Qery (03.04.2020)
Ես էդ տպավորությունը չունեմ։ Ասենք, օրական մեռելների քանակը իջել է 50-ի կողմերը, կասկածում եմ, որ որևէ ղեկավար համարձակություն կունենա ասել՝ ոնց որ ընդունելի թիվ է, եկեք 2 հոգու տեղը 10 հոգով հավաքվել թույլ տանք։ Հետո ասի՝ ոնց որ ստաբիլ է, օրական մեռելների թիվը մնաց 50-ի կողմերը, եկեք 100 հոգով հավաքվել էլ թույլ տանք։ Ինձ թվում է՝ ժողովուրդը դա չի մարսի։ Կասի՝ մենք դրա համար չէինք մեր ազատությունը զոհաբերել, որ էսօր շարունակենք մեռնել էդ վիրուսից։ Համենայն դեպս, մարդկանց հետ խոսելիս ես էդ տպավորությունը ունեմ, որ իրենց թվում է՝ կարանտին ենք անում, վիրուսի վերջը տալիս ենք, հետո վերադառնում ենք նորմալ կյանքի։ Հատ ու կենտ նոր դեպքեր կընդունեն, բայց ստաբիլ կոր չեն ընդունի։
Ուրեմն երկու տրիլիոն դոլարի հակաճգնաժամային օրենքը ստորագրած Թրամփին Պուծինը մեծահոգաբար 60 տոննա դիմակներր ու վինծիլյատորներ ա ուղարկել, բայց ասում են՝ ծախել ա։ Նման է, որ Ռուսաստանը ահագին արխային ա, վայթե այնուամենայնիվ որոշել են Լուկաշենկոյի օրինակին հետևել։
Մարդ սրանցից գլուխ չի հանում․․․
Si vis pacem, para bellum
Հավատա, որ եթե մեռելների թիվը նույնքան կանխատեսելի լինի, ինչքան որ ասենք գրիպից, կամ ասենք տրանսպորտային պատահարներից զոհերի թիվը, թեկուզ և մեռնողները ավելի շատ լինեն, ապա էկոնոմիկան հաղթելու է մարդասիրությանը։ Էդ հասարակ մարդկանց էմոցիաները ոչ մի բան չեն որոշում։ Ամենամեծ պրոբլեմը անորոշությունն է։
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (03.04.2020), Quyr Qery (05.04.2020), Varzor (03.04.2020), Տրիբուն (03.04.2020)
Ռուսաստանը շնչի քանակով ավելի շատ վինտիլյատորներ ունի, քան զարգացած երկրների մեծամասնությունը։ Դա լավ կյանքից չի գալիս, տուբերկուլյոզով հիվանդները շատ են։ Դրա համար էլ, օգտվելով առիթից, քաղաքական միավորներ է հավաքում։ Իտալացիներին էլ երևի նենց օգնություն են ցուցաբերել, որը ավելցուկով ունեին։ Կրիզիսը կավարտվի, իսկ իտալացիները կհիշեն, որ մինչ իրենց եվրոբարեկամ չեխերը Չինաստանից ուղարկած դիմակները գողացան, իրենց սանկցիաներից տուժած ռուսները օգնության ձեռք մեկնեցին։
Varzor (03.04.2020)
COVID19, կամ թախտային էքսպերտների համաճարակ:
Ախպերս, հորթի հայացքով worldometers-ի թվերին նայելուն ու սարսափազդու նորությունները լսելուն զուգահեռ եթե մարդիկ մի բան էլ քննարկում են, կամ որևէ որոշում կասկածի տակ են դնում, էտ չի նաշանակում, որ իրանց համաճարակների էքսպերտի տեղ են դնում։ Հատկապես, որ ստեղ ոչ մեկը միկրոսկոպն առած վիրուսի մոլեկուլային կառուցվածքը չի քննարկում, ոչ էլ իրա համաճարակային կորերն ու կանխատեսող մոդելներն ա ի ցույց դնում, որ սաղից խելոք երևա։ Ակումբի լսարանն էլ խիստ սափհմանափակ ա, գիտես, համաշխարհային ճանաչում չունի։ Իտոգում համ սուս ու փուս հետևողները, համ էլ քննարկողները նույն ձևի տունը կառանտին նստած են․ այսինքն ուզեն չուզեն անում են էն ինչ իրանց ասվել ա անել։
Իսկ քաղաքական գործիչների ընդունած որոշումները քնարկելը ու դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնելը սաղիս իրավունքն ա։ Վերջին հաշվով ընտրված մարմիններ են։ Որ իրանք ամեն ինչ մինչև հիմա ճիշտ արած լինեին աշխարհը սենց քաքոտ չէր լինի։ Ընդունված որոշումներն էլ իրանց բազմազանությամբ ու լայն սպեկտրով լրիվ քննարկելու իրավունքը տալիս են․ երբ մի երկրում նույն համաճարակի դեմն առնելու համար 500 հոգուց ավել հավաքներն են արգելում, մյուսում՝ երկու հոգուց ավելի համար դատում են, մեկում քաղաքացիներին եղբայրաբար խորհուրդ են տալիս նստել տանը, մյուսում՝ բանակ են մտցնում քաղաք ու ավտոմատով ստիպում են դուրս չգալ, մեկում հարյուրից տասն ա մեռնում, մյուսում՝ հարյուրից մեկը։ Ժողովուրդն էլ նայում ա worldometers-ի թվերը, ասում ա հեսա վարակվածները միլիոնից անցան, հեսա սաղս մեռնելու ենք, թափով գնանք զուգարանի թուղթ առնենք։ Մեծ մասը մտքով չի էլ անցնում, որ worldometers-ը մյուս էջի վրա էլ ցույց ա տալիս, որ սովից օրական 25.000 մարդ ա մեռնում, այլ վարակիչ հիվանդություններից տարեկան 10 միլիոն։
Ասածս ինչ ա, ապեր․ կարիք չկա երկու բան քննարկողներին պիտակավորել։ Ոչ մեկը քեզ չի ստիպում քննարկմանը հետևել կամ մասնակցել։
Լուկաշենկոյի վրա հիմա բավական մեծ ճնշում է գործադրվում։ Հլը որ դիմադրում է։ Լիտվայի նախագահին պատասխանեց՝ դու քո վիրուսով զբաղվի։
Ինձ թվում է՝ շատերը հասկանում են, որ եթե Լուկաշենկոյի մոտեցումը ճիշտ դուրս գա, դա իրենց համար խայտառակություն կլինի։ Ավելի լավ է տենց ռիսկի չգնալ, ու փորձել համոզել, որ Բելառուսն էլ սահմանափակումներ մտցնի։ Էդ դեպքում նույնիսկ եթե կարանտինը սխալ էր, ոչ ոք դա չի ապացուցի։
Ինչ-որ տեղ գուցե հիմա էլ է թաքցնում։ Լուկաշենկոն ինքը ելույթում նշեց, որ երկրում լիքը ուրիշ հիվանդություններ կան, այդ թվում սեզոնային թոքաբորբ։ Իմ հասկանալով, էդ հիվանդներին հենց այնպես կորոնայի տեստ չեն անում։ Մահանա, կասեն՝ թոքաբորբից մահացավ։
Այ եթե քչից-շատից առողջ մարդիկ զգալի քանակությամբ հանկարծ ծանր հիվանդանան ու առավել ևս մահանան, դա թաքցնել դժվար կլինի։ Բելառուսը Չինաստան չէ, ֆեյսբուքն ու գուգլը ոչ մեկ չի փակել, հարևան երկրների հետ էլ լիքը կապեր ու ընդհանուր լեզու ունեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ