User Tag List

Էջ 33 145-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #481
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ լոքդաուն կոչվածը տարբեր տեղերում տարբեր սահմանափակումներ ունի։
    Օրինակ՝ մենք էստեղ կարող ենք դուրս գալ զբոսնելու կամ վազելու՝ առանց ուրիշներին հանդիպելու։
    Իսկ ասենք Իսպանիայում բացի խիստ անհրաժեշտությունից, ոչ մեկին թույլ չի տրվում դուրս գալ տնից, ու լավ տուգանում են։
    Քույրս Մադրիդում ա ապրում ու արդեն կես ամիս տնից դուրս չի եկել (չեմ էլ ուզում պատկերացնել, թե դա ոնց կարող ա լինել), ինքն էլ հղի, ասում ա՝ տանն եմ քայլում ու պատուհանից դուրս կախվում, որ մաքուր օդ շնչեմ։ Հիմա էլ հետաձգել են էդ ամբողջական լոքդաունը մինչև ապրիլի կեսեր։ Ստեղ մարդիկ գարնանային կայֆերից են պատմում, ռոլիկ-մոլիկ, վայթեմ էն վիրտուալ ճամփորդությունը վատ միտք չէր, գոնե մի քիչ տեղյակ լինեն, թե ուրիշ տեղերում ինչ ա կատարվում։
    հանգիստ եղիր, մեր մոտ էլ ա տուգանքներով լոք-դաուն՝ բանի տեղ դնողն ո՞վ ա։ Չնայած․․․ մի կոլլեգա ունեմ, ով իրան հայտարարել ա ռիսկային խմբի մեջ ու 3 շաբաթ ա տնից դուրս չի գալիս․ նույնիսկ փոստը դռան մոտից չի վերցնում։ Էն օրը գործի տեղից իրեն մի սարքավորում պիտի տանեի, որ կարողանար տնից աշխատեր․․․ էդ անտերը վրես շալակած հեծանվով իրա թաղերն եմ հասել, դրել եմ դռան դեմը ու զանգում եմ, որ գա վերցնի՝ տենց էինք պայմանավորվել, որ հանկարծ իրեն չվարակեմ։ Զանգում-զանգում եմ՝ չի պատասխանում․․․ տենց մի 30 անգամ զանգեցի, դուռը ուժեղ ծեծեցի, համբալը նենց էլ չբացեց դուռը։ Ստիպված թողեցի գնացի, չնայած վախում էի կթռցնեին դռան դեմից։ Մյուս օրը առավոտյան զանգում ա, թե բա ներող՝ գիտես փորձում եմ զգուշանալ, ու անցնում ա դապրոսի էդ սարքավորման վերջին երկու շաբաթվա ընթացքում բոլոր տեղաշարժումների մասին՝ ով ա կպել, որ փողոցով եմ հեծանվովդ բերել ու տենց․․․

    իսկ տարբեր լոք-դաունների մասին․․․ էհ սաուդյան արաբիայում էլ կանայք առանց տան տղամարդու թույլտվության տանից դուրս գալու իրավունք չունեն, մի կիլդիմ սիրիացի էլ փախստականների ճամբարներում ա ապրում ամիսներով, աֆղանստանում էլ պոլիոն դեռ գրիպի նման ֆռֆռում ա, հետո՞, ասածդ ի՞նչ ա։ Չնայած ճիշտ ես․ երեկ կես ժամ քայլելուս փոխարեն ակումբում զառանցում էի (մի եսիմ ինչ քայլելու եղանակ էլ չէր՝ ցուրտ տեղումներ), էսօր էլ քրոջդ մասին լացելուն կտրվեմ։

  2. #482
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա՞խտ։ Ո՞նց կարա առաքումով սնվող վիրտուալ մաստուրբատորների հասարակությունը դրախտ լինի։

    Չգիտեմ Ծլնգը էն իրա բանջարեղենի վրայից ուրիշ ինչ ա կերել, բայց ոնց որ դրա դոզայի տակ ա մնացել։ Ինքն էլ աշխարհ տեսած մարդ։

    Պարզ ա, որ ահագին փոփոխություններ լինելու են, առաջինը երևի հենց առողջապահության ոլորտում, քանի որ Իտալիայի նման անպատրաստն ու Գերմանիայի նման պատրաստը տարբեր մակարդակի են դիմագրվում մի վիրուսի, որի մահաբերությունը միջինը 3%-ի չափով ա։ Հնարավոր ա, որ բնապահպանության ու սոցիալական ապահովության նկատմամբ ահագին վերաբերմունք փոխվի։ Հնարավոր ա, որ ահագին նորարարություն ա լինելու․ օնլայն կրություն, մի քանի ռեստորան անցնելու են առաքումով աշխատելուն, մի քանի հիմնարկ երևի գրաֆիկը կփողի ազատ ռեժմինի, խոսքի օֆիսից չես անում, տնից արա, չեմ բացառում, որ մի քանի «վիրտուալ տուրիզիմի» ծառայություն էլ բացվի, whatever the fuck it means։

    Բայց գլոբալ տեղաշարժեր չեն լինելու։ Չեք հավատում, նայեք Չիանաստանին․ մանրից վերադառնում ա հին ու բարի աշխատանքային գրաֆիկին։ Հա, մի քանի մեծ կորպորացիա կարող ա չդիմանա, երկու հայտնի ավիաընկերություն գրվի սառույցին։ Բայց Ծլնգի ասած դինոզավրերը հո մենակ ֆոնդային բորսայում իրանց ակցիաների վերև-ներքև լինելու համա՞ր չի, որ գոյություն ունեն։ Կամ դրանց աշխատողները հո մենակ էն ստիպակ վերնաշապիկ կաստում գալստուկով դզած-փչած տղաներն ու աղջիկները չե՞ն։ Էտ դինոզավրերը հարյուրավոր միլիոններով աշխատատեղեր են սովորական մարդկանց համար։

    Մարդկանց հազիվ մի հինգ տոկոսն ա նորարար։ Մնացածը վարձու աշխատողներ են։ Սովորական մարդիկ, որոնք առավոտը հելնում են, երեխեքին տանում են դասի, իրանք գնում են գործի, գալիս են տուն, հաց են ուտում, շաբաթը մեկ մի տեղ են գնում, փող են հետ քցում, որ տարին մի անգամ էլ իրանց քաղաքից կամ երկրից դուրս մի տեղ գնան, մի բան տեսնեն։ Ու աշխարհի բնակչության բացարձակ մեծամասնությունը հենց էս մարդիկ են, ոչ թե օնլայն ջութակ նվագողներն ու էթնիկ սնունդը արագ տեղ հասցնոնղները։

    Ծլնգը հեշտ ա ասում․ բյուջետային տուրիզմը վերանա, սաղս կինոյում Մաչու-Պիկչու նայենք, երկու տարին մեկ էլ VIP կռուիզների գնանք, թանկանոց շամպայն խմենք, նորարարություններից-բանից զրուց անենք։ Բայց չի ասում, թե էտ բյուջետային տուրիզմի հաշվին քանի միլիոն մարդ ա գոյատևում, հատկապես աղքատ երկրներում․ հազարավոր մանր հյուրանոնցներ, փոքր ռեստորաններ, գիդեր, տեսարժան վայրերի կողքը նասկի գործող, քաղցր սուջուխ սարքող ու վաճառող գյուղի տատիներ, տուրիստների կողքերով վազող ու վրեքը մագնիս նաղդող երեխեք ․․․ միլիոնավոր մարդիկ, որոնց համար սա ապրելու ու օրվա հացի խնդիր ա։ Մի հատ օրինակ, էս կորոնայի սագան որ սկսվեց, Կամբոջիայում ու Լաոսում չինացի տուրիստները կտրուկ նվազեցին, համարյա վերացան։ Էն մագնիս ծախող երեխեքը, ոչ չինացիքի վրա կողքերը վազելով մի մագնիսը van dala-ով էին ծախում, հիմա three for van dala էր դառել, որ խիղճդ կորցնեիր five for van dala-ով կառնեիր։ Էն մնացած սուվինիր, շառֆ, սումկա, շոգին մի շիշ ջուր, տուկ-տուկի շոֆեռների մասին չեմ ասում․․․․ տենաս քանի ընտանիք ա սոված մնալու, որ սաղ անցնեն վիրտուալ տուրիզմի։

    Նենց որ, հանգիստ նստեք տեղներդ։ Ամեն ինչ պիտի արվի, որ արագ հանվեն սահմանափակումները ու մարդիկ վերադառնան նորմալ կյանքի ու աշխատանքային ռիթմին, մի քիչ խելքները գլուխները հավաքած ու մի քիչ ավելի բարձր սոցիալական պատասխանատվությամբ։ Աշխարհի առաջնորդներն էլ հասկանան, որ իրանց որոշումները մենակ ընտրվելու համար չեն, նաև մարդկանց կյանքերի հետ գործ ունեն։
    սենց կարդում եմ ու հոնգուր-հոնգուր լացում․․․ որ Ծլնգը մի քիչ պակաս լիներ գրառմանդ մեջ, ավելի հավատալու կլիներ, քանի որ Ծլնգի ասածների ոչ մի հատ հակասող բան չասեցիր։ Հետ գնա ու կարդա իմ գրածի մեջ, որ կանխագուշակում եմ արևմտյան աշխարհում կյանքի արմատային փոփոխություն․․․ տուկ-տուկ քշողների ու մագնիս ծաղողների մասին բան չեմ ասել, ու ինքն էլ քեզնից ոչ պակաս հասկանում եմ, որ նախանցած դարի զարցվածությամբ երկրները միանգամից չեն անցնելու ինտերնետով սոլո ջութակ խզարելուն։ Իմ մտքի թռիչքն էլ ոչ թե կինոթատրոնում կինո նայելն էլ, այլ experience theater, որտեղ շատ հնարավոր ա տարբեր երկրների ժողովուրդ էլ ներգրավվի - խոսքի թատրոնից դուրս գալուս մարդկանց մագնիսներ են բաժանում, որոնք Լաոսի փողոցային երեխաների ձեռքով ա պատրաստված ու էդ ութենտիկությունն էլ experience-ի մաս ա լինելու․․․ բայց չէ, 5 տոկոս իննովատոր, իսկ մյուսների սոված մեռնելն ա ուզում Ծլնգը․․ մեկը լինի հարցնի, բա էդ առաքումը հիմա ո՞վ ա անում․ lyft-ից իմեյլ եմ ստացել, որ իրանց քշողները հիմա առաքման գործի են անցել, քանի որ ռեստորանները իրենց ուժերով չեն հասցնում․․ ու տենց․․․ ամեն մի իննովատոր մի բանակ մարդ ա գործի ընդունում ու ապրուստով ապահովում․․․ իսկ վերացող բիզնեսների տեղը ուրիշները կգան, վախիլ մի։

  3. #483
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Էն միտքը, որ փորձում էր Ծլնգը հաղորդել, իրականում ահագին հետաքրքիր էր, խորիմաստ ու հեռատես:

    Չհաշված, որ դե ամբողջ գրառումը քիչ մը ծլնգավարի էր կառուցված՝ մունաթախառը մենտորական տոնով ու վերջում էլ, կլասիկայի ժանրից, ես էլի չհասկացված մնացի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.03.2020), ivy (24.03.2020), Տրիբուն (24.03.2020)

  5. #484
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հանգիստ եղիր, մեր մոտ էլ ա տուգանքներով լոք-դաուն՝ բանի տեղ դնողն ո՞վ ա։
    Եկա ուղղեմ, ներող, լսել էի մեր մոտ արգելք են դրել, բայց մանրուքների մեջ չէի խորացել․․․ նոր գնացի ստուգեցի, տեղական ղեկավարի անմիջական խոսքերից․ «ես չեմ կարծում, թե իրավունք ունեմ քաղաքացիներին հրամայել օրեր շարունակ տնից դուրս չգալ․ դա իմաստ չունի հանրային առողջության տեսանկյունից և ռեալիստիկ չէ»․․․ վայթե մյուս տեղական ընտրություններին մասնակցեմ լավ ղեկավարներ ընտրեք, ժող ջան, լավ ղեկավարներ․․․

  6. #485
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն միտքը, որ փորձում էր Ծլնգը հաղորդել, իրականում ահագին հետաքրքիր էր, խորիմաստ ու հեռատես:

    Չհաշված, որ դե ամբողջ գրառումը քիչ մը ծլնգավարի էր կառուցված՝ մունաթախառը մենտորական տոնով ու վերջում էլ, կլասիկայի ժանրից, ես էլի չհասկացված մնացի..
    Գաղթական ջան, մի հատ իմ գրառումի նախորդ էջի մեջ «Ծլնգ»-ը ներառող գրառումերը կարդա, ինչպես նաև իմ գրառումից հետոները․․․ չեմ կարծում թե իմի տոնը կամ մուննաթը, կամ մենտորությունը ինչ-որ շատ ավել էր քան դրանք․․․ իսկ կլասսիկան՝ չեմ կարծում թե կար․ հավատա, որ ես ակումբից ոչ հասկացվածություն եմ ակնկալում, ոչ էլ հակառակը․․․ բան ա զառանցում ենք էլի, ինչպես վերը ասեցին․ ոչ մեկից ոչ պակաս, ոչ ավել․․․

    Ձեզ էլ առողջությո՜ւն ու տոկութնությո՜ւն, ընկեր։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (24.03.2020)

  8. #486
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ էլ առողջությո՜ւն ու տոկութնությո՜ւն, ընկեր։
    Մերսիներ շատ:

    Իսկ գրառմանդ նախորդող «Ծլնգ»-ները՝ ճիշտն ասած ինձ մոտ տպավորություն էր, թե ուղղակի լավ տրամադրությունից էր՝ քո վերադարձով պայմանավորված ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.03.2020), Բարեկամ (24.03.2020)

  10. #487
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    սենց կարդում եմ ու հոնգուր-հոնգուր լացում․․․ որ Ծլնգը մի քիչ պակաս լիներ գրառմանդ մեջ, ավելի հավատալու կլիներ, քանի որ Ծլնգի ասածների ոչ մի հատ հակասող բան չասեցիր։ Հետ գնա ու կարդա իմ գրածի մեջ, որ կանխագուշակում եմ արևմտյան աշխարհում կյանքի արմատային փոփոխություն․․․ տուկ-տուկ քշողների ու մագնիս ծաղողների մասին բան չեմ ասել, ու ինքն էլ քեզնից ոչ պակաս հասկանում եմ, որ նախանցած դարի զարցվածությամբ երկրները միանգամից չեն անցնելու ինտերնետով սոլո ջութակ խզարելուն։ Իմ մտքի թռիչքն էլ ոչ թե կինոթատրոնում կինո նայելն էլ, այլ experience theater, որտեղ շատ հնարավոր ա տարբեր երկրների ժողովուրդ էլ ներգրավվի - խոսքի թատրոնից դուրս գալուս մարդկանց մագնիսներ են բաժանում, որոնք Լաոսի փողոցային երեխաների ձեռքով ա պատրաստված ու էդ ութենտիկությունն էլ experience-ի մաս ա լինելու․․․ բայց չէ, 5 տոկոս իննովատոր, իսկ մյուսների սոված մեռնելն ա ուզում Ծլնգը․․ մեկը լինի հարցնի, բա էդ առաքումը հիմա ո՞վ ա անում․ lyft-ից իմեյլ եմ ստացել, որ իրանց քշողները հիմա առաքման գործի են անցել, քանի որ ռեստորանները իրենց ուժերով չեն հասցնում․․ ու տենց․․․ ամեն մի իննովատոր մի բանակ մարդ ա գործի ընդունում ու ապրուստով ապահովում․․․ իսկ վերացող բիզնեսների տեղը ուրիշները կգան, վախիլ մի։
    Վասյուկի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.03.2020)

  12. #488
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ավստրալիայի վարչապետն էլ որոշեց հետ չմնալ միջազգային գործընկներներից ու Արշակի ասած իր ծանդր ելույթն ունենալ սահմանափակումների խստացման մասին։

    Ուրեմն, վաղվանից մարդաշատ հավաքներից թույլատրվում են միայն հարսանիքներն ու թաղումները հետևյալ թվակազմով․ հարսանիք - մաքսիմում հինգ հոգի, թաղում - մաքսիմում տասը հոգի ( բայց չնշեց հանգուցյալը հաշված, թե չէ)։
    Փակվում են բոլոր հանրային սննդի օբյեկտները, բացառությամբ, բնականաբար, խանութների։
    Փակվում են մասաժի տեղեր, գեղեցկության սալոնները և նման այլ զիզիբիզի (non essential) բաները, բացի վարսավիրանոցներից։ Վարսավիրներից խստիվ պահանջվում ա պահպանել սոշըլ դիսթընսինգը։
    Դպրոցները չեն փակվում։

  13. #489
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Տրիբուն, քանի՞ օր առաջ էինք օլիպիական խաղերից խոսում, ըհն, էդ էլ տենց

    Դուք ասում եք՝ մի ամիս, ես հույս ունեմ, որ գոնե սեպտեմբերից կանցնենք մեր սովորական առօրյային։ Ու ավելի երկար չի տևի։

  14. #490
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, վաղվանից մարդաշատ հավաքներից թույլատրվում են միայն հարսանիքներն ու թաղումները հետևյալ թվակազմով․ հարսանիք - մաքսիմում հինգ հոգի, թաղում - մաքսիմում տասը հոգի ( բայց չնշեց հանգուցյալը հաշված, թե չէ)։
    Լավ, ասենք քավորն ու քավորկինը + վկաներախառը ազաբ բաշին(երն) ու հարսնաքույր(եր)ը մարդ չեն, տատի-պապիները ռիսկային խումբ են, թամադա ու աղվես էլ չունեն..
    Բայց նորապսակներն իրենց ծնողներով հանդերձ հո արդեն 6 են անում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #491
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարսավիրներից խստիվ պահանջվում ա պահպանել սոշըլ դիսթընսինգը։
    Էդ ո՞նց։ Երկու մետր երկարությամբ մկրատով է՞ կտրելու մարդու մազերը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.03.2020)

  17. #492
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ո՞նց։ Երկու մետր երկարությամբ մկրատով է՞ կտրելու մարդու մազերը
    Ինչի չէ՞ որ

    Բայց մեզ մոտ սենց կրեատիվ չէին, փակեցին։


  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.03.2020), Ուլուանա (24.03.2020)

  19. #493
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեվադայի բորդելներն էլ են պայքարում Կորոնայի դեմ՝ ինտիմից առաջ ջերմաչափում, դիմակ ու ալկոգելի օգտագործում պահանջելով..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.03.2020)

  21. #494
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաաավ։
    Էնպես չի որ էս ամենը սխալ ա ուղղակի նենց հիմնավոր չի
    Արփինե ջան, մասնավոր ենթադրություններ են ընդամենը։

  22. #495
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒկրաինայի ՈՒղղափառ Եկեղեցու Կիևի Պատրիարքարանի առաջնորդ Ֆիլարետը հայտարարել ա, որ Կորոնայի իրական պատճառը մարդկության գործած մեղքերն են, մասնավորապես՝ լգբտ ամուսնությունները...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.03.2020), Վիշապ (24.03.2020)

Էջ 33 145-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •