Վուհանի վիճակը հուսադրող ա, երեք օր ա նոր դեպքեր չկան, ու քիչ-քիչ վերադառնում են սովորական առօրյայի։ Հուսով եմ, էդպես էլ կմնա։
Վուհանի վիճակը հուսադրող ա, երեք օր ա նոր դեպքեր չկան, ու քիչ-քիչ վերադառնում են սովորական առօրյայի։ Հուսով եմ, էդպես էլ կմնա։
Varzor (24.03.2020)
Մեզ մոտ երեկվանից, ինչ լոքդաունի մեջ ենք, կատարյալ հանգստություն ա տիրում։ Հատուկենտ մարդիկ են դրսում, ու իրարից հեռու են մնում, տարածություն են պահում, խանութներում էլ։ Լավն ա գերմանացիների դիսցիպլինան։
Ի դեպ էստեղ խանութներում հորդինգը պակասել ա․ երեկ նորմալ չափով զուգարանի թուղթ ու ջուր կար։ Սրա վրա, կարծում եմ, Մերկելի մի քանի օր առաջվա ելույթը ահագին ազդեցություն ունեցավ։ Ասեց՝ բա չե՞ք ամաչում, բա մենք իրարից զուգարանի թուղթ թռցնող ա՞զգ ենք։ Դե մոտավորապեսՈւ ընդհանուր շատ սիրուն խոսեց, երևի բոլորն էլ նայում էին։
Բայց ընդհանուր Չինաստանում դեպքերի քանակն աճում է։ Մի շաբաթ առաջ 20-30-ի կողմերն էր օրական, վերջին մեկ-երկու օրը դարձել է 100-120: Չինացիք ասում են, որ երկրորդ ալիք չի սպառնում, նոր օջախները շատ արագ կմարեն։ Բայց եթե էս վիրուսը ինկուբացիոն ժամանակահատվածում է տարածվում, իմ հասկանալով եթե նորմալ կյանքի վերադառնան, ապա մինչև հասկանան, որ նոր օջախ է ծնվել, այն արդեն բավական մեծ կլինի արագ մարելու համար։ Կամ գուցե The_only_one-ը ճիշտ է ասում, ու վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, ու herd immunity-ն արդեն իսկ ձևավորվում է։ Կամ էլ էս ամբողջ շոուն դավադրության մի մասն է![]()
Մենակ ես ե՞մ One_Way_Ticket-ին ու The_only_one-ին ավատարներով իրարից տարբերում.. (ընդ որում՝ վերջինիս ավատարին էլ One Way-ա գրած ՃՃ)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
The_only_one (22.03.2020)
30 օր = երկու անգամ 14 օրվա կառանտին՝ սկսած առաջին սահմանափակող միջոցառումների օրվանից։
Լիարժեք անցում չի լինի, ստեղ ընդեղ դեռ մի երկու տարի ջեմություն են չափելու, մեծ կուտակումների սահմանփակումներ են լինելու, ալկոգելով շուտ-շուտ լվացվելու ու իրար ձեռով չբարևելու ու չհամբուրվելու խասյաթն էլ հուսով ենք ընդմիշտ դուրս ա գալու։ Էս ասում եմ Էբոլայի համաճարակի երկրներում ունեցածս առաջին ձեռք փորձից։ Չնայած իրարից խիստ տարբերվող վարակներ են, բայց ասում են սաղ համաճարակներն էլ քչից շատից նույն տրամաբանությունն ունեն։
Էտ ընթացքում, արդեն մի քանի անգամ ասել եմ, աֆտարիտետների կողմից հայտարարություններ կլինեն, որ բուժող դեղեր կան (էս արդեն մանրից սկսել են) ու վակցինայի ուղղությամբ լուրջ միջոցառումներ են անում։ Ընդհանուր պանիկան մանրից կգնա սպադի։ Մանրից ԵՄ ներքին ռեյսերը կբացվեն։ Կառավարություններն էլ ձև են տվել արդեն, որ իրանք ամեն ինչ անում են։ Դե էտքանից հետո, եթե էլի մահեր են լինում ․․․․ դե ․․․․ ոչինչ ․․․․ նու, մոտավորապես սենց տրամաբանությամբ։
Ի լրումն, արդեն ինձ թվում ա շատերն են գիտակցում, որ վարակվածների թիվը շատ ավելի մեծ ա, հետևապես mortality rate-ը ցածր ա, ու շատ մարդ ա արդեն իմունիտետ ձեռքբերում։
Ամեն դեպքում, ես ոչ մի ձև չեմ հավատում որ համաշխարհային lockdown-ը կարա 30 օրից ավել տևի։ Դրա հետևանքները կարան ավելի անկառավարելի լինեն, քան սաղ կոռոնաների միասին։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.03.2020, 15:53:
1.07
Հեսա, ստեղ նայի։
Արշակ (22.03.2020)
Դուք ուրիշ երկիր եք, դու մի խոսա վաբշե։Գերմանիան անում ա հիմա էն, ինչ բոլորը պիտի անեին, ու անում ա սուս ու փուս, առանց շուխուռի, նամուսով։ Լիքը տեստեր ա դնում ու առողջապահական համակարգի հնարավորություններն ա ընդլայնում, մահճակալներից սկսած, վենտիլյատորներով վերջացրած։
Germany’s coronavirus anomaly: high infection rates but few deaths
Coronavirus: What can we learn from the low death toll German anomaly?
Medical experts warn against drawing premature conclusions on the German anomaly but the question must be asked: why has Germany failed to flatten the curve but succeeded in keeping mortality at a minimum?
․․․․
But while Germany conducts its 160,000 tests, hospitals in the country expand its intensive care capacity and prepares itself for the worst as the government purchases medical equipment and moves medical staff across different regions.
․․․
Before the nation is overcome, the government said that it had ordered 10,000 life-saving ventilators from a German manufacturer and is on its way to converting various areas, including trade fair grounds in Berlin, into a 1,000-bed hospital for future patients.
ivy (22.03.2020), One_Way_Ticket (22.03.2020), Արշակ (22.03.2020), Ներսես_AM (23.03.2020), Վիշապ (22.03.2020)
Հա էլի։ Զատո էդ բոլորից մեկի նախագահը ստեղ լավ գլուխ է գովում։
https://rus.delfi.lv/news/daily/latv....d?id=51988953По мнению Левитса, до сих пор Латвия приняла для ограничения эпидемии лучшие решения, чем некоторые старые западные демократии. Это было сделано разумно, а не эмоционально, на основании рекомендаций специалистов.
Ընդ որում, կորոնավիրուս արձանագրվել է Լատվիայի սեյմի պատգամավորներից մեկի մոտ։ Հետո երևի դեռ շատ կհիշեցնեն, թե ինչպես են սեփական առողջության գնով ժողովրդին փրկել իտալական սցենարից։
Իսկ հայկական ռաբիզը ինչպես միշտ ժողովրդի դարդն ա երգում․![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ