Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
Եվրոպա, համենայնդեպս Ավստրիա ու Գերմանիա, մեծ մասին պարզ հասկանալիա, թե իրանք ինչի են ուզում հասած լինել:
Ստեղ բոլորն էլ ասում են, որ վիրուսը էլ կանգնեցնել չի լինի, եթե մի ամիս փակվես, ամբողջովին վերացնես, էլի դրսից գալու ա ապագա մի քանի ամսում:
Մի քանի ամսում բնակչության մեծ մասը վարակվելու ա, ու շեշտը herd immunity-ի վրա՝ վարակվածները փուլ առ փուլ lockdownից դուրս կգան ու վիրուսի տարածումը կդանդաղի:

Բայց հիմնական խնդիրը էս պահին միաժամանակ վարակվողների քանակն ա, էտ թվի մեջ հոսպիտալացվածների թիվը, էտ թվի մեջ ինտենսիվ բուժում պահանջողների թիվը: Գլխավոր համեմատությունը արվում ա Իտալիայի հետ, որտեղ արդեն ինտեսիվ բուժում չեն կարողանում բոլորին մատուցել, դրա համար զոհերի թիվը կտրուկ աճում ա: Մենակ նոր հոսպիտալներ կառուցելով հարցը չի լուծվուվ, էտքան առողջ մասնագետ չի լինելու հիվանդներին բուժելու, ողջ գործընթացը կորդինացնելու ու կենսական անհրաժեշտության արտադրությունը ոտի վրա պահելու համար:
Դրա համար էլ բոլոր եվրոպական երկրներն էլ իրանց կանխատեսումներին համապատասխան social distancing միջոցառումներ են կիրառում:
Հաշվի առնելով, որ մեծ մասին չեն տեստավորում, իսկ շատերն ընդհանրապես առանց սիմպտոմների են վարակը տանում, դու էդ փուլ առ փուլ lockdown-ից դուրս գալը ո՞նց ես պատկերացնում։ Ասենք, կամացից սկսեն 50 հոգանոց հավաքույթները թույլ տալ, ո՞նց են որոշելու ում կարելի է գնալ, իսկ ով պիտի տանը նստի։ Եթե բոլորին թույլ տան, վախենամ մարդկանց մոտ էլի հիսթերիա սկսվի, թե իշխանությունները բիզնեսի շահերին ընդառաջ գնացին, տատս հիվանդացավ ու մահացավ, ո՞վ է պատասխան տալու։