Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ես լատվիական նորությունների տակ մեկնաբանությունները որ կարդում եմ, երկու հիմնական ճամբար կա։ Երկուսն էլ իրավիճակից դժգոհ են։ Պարզապես առաջինները նեղվում են մտցված սահմանափակումներից, իսկ երկրորդները դժգոհում են, որ քիչ են սահմանափակել, չինական մոդել են ուզում, որ բոլորը տանը մնան։ Բա թե մի ամսի եղածն ինչ է, զատո հետո հանգիստ կապրենք։ Իսկ թե արտասահմանից եկողների հետ ինչ են անելու, չեն մտածել։ Եթե բոլորին երկու շաբաթով պարտադիր փակելու եք, դա տեղով կսպանի տուրիզմն ու ոչ միայն։ Չեմ հարցնում, որովհետև չեմ սիրում անծանոթ մարդկանց հետ օնլայն վեճի բռնվել։ Իմ համար էականն է, որ նման մարդիկ կան, ու մեկ-երկու հոգի չեն, շատ են։ Ենթադրում եմ՝ ԱՄՆ-ում կլինեն։ Ինչը նշանակում է, որ կառավարությունը ինչ որոշում էլ ընդունի, որոշ մարդկանց համար այն անընդունելի է լինելու։ Ու եթե lockdown չանեն, մահացած ծերուկների (գուցե նույնիսկ ուրիշ հիվանդություններից մահացած) զավակները կարող է զինված փողոց դուրս գան․․․
Եվրոպա, համենայնդեպս Ավստրիա ու Գերմանիա, մեծ մասին պարզ հասկանալիա, թե իրանք ինչի են ուզում հասած լինել:
Ստեղ բոլորն էլ ասում են, որ վիրուսը էլ կանգնեցնել չի լինի, եթե մի ամիս փակվես, ամբողջովին վերացնես, էլի դրսից գալու ա ապագա մի քանի ամսում:
Մի քանի ամսում բնակչության մեծ մասը վարակվելու ա, ու շեշտը herd immunity-ի վրա՝ վարակվածները փուլ առ փուլ lockdownից դուրս կգան ու վիրուսի տարածումը կդանդաղի:

Բայց հիմնական խնդիրը էս պահին միաժամանակ վարակվողների քանակն ա, էտ թվի մեջ հոսպիտալացվածների թիվը, էտ թվի մեջ ինտենսիվ բուժում պահանջողների թիվը: Գլխավոր համեմատությունը արվում ա Իտալիայի հետ, որտեղ արդեն ինտեսիվ բուժում չեն կարողանում բոլորին մատուցել, դրա համար զոհերի թիվը կտրուկ աճում ա: Մենակ նոր հոսպիտալներ կառուցելով հարցը չի լուծվուվ, էտքան առողջ մասնագետ չի լինելու հիվանդներին բուժելու, ողջ գործընթացը կորդինացնելու ու կենսական անհրաժեշտության արտադրությունը ոտի վրա պահելու համար:
Դրա համար էլ բոլոր եվրոպական երկրներն էլ իրանց կանխատեսումներին համապատասխան social distancing միջոցառումներ են կիրառում: