Ապեր, իմ ասածները ամենահեռուն են դավադրությունների տեսությունից։ Իմ ասածը ցինիկ ռացիոնալություն ա

Իմ պրոբլեմը վիրուսի հետ չի։ Իմ պրոբլեմը առաջնորդների հետ ա, որոնք ընդունել են հապճեպ, ռիսկերի ու հետագա ազդեցության տեսանկյունից թերի գնահատված որոշումներ, որոնց հետևանքները հրավոր ա շատ ավելի ծանր են լինելու քանի վիրուսի ուղղակի հետևանքներն են։
Մի բան շատ պարզ ա․ վիրուսի հետ կապված դեռ անորոշություն կա ու վերլուծությունների մեծ մասը դեռ ենթադրությունների դաշում ա, քանի որ տվյալները դեռ լիարժեք չեն, ու նաև էս բերածդ հոդվածը դրա լավագույն ապացույցն ա։ Իսկ այ տնտեսության վրա ազդեցության մասով հետևանքներն արդեն պարզ են․ իրանց հապճեպ որոշումներով աշխարհին տանում են դեպի ամենալուրջ կրիզիսներից մեկը, ու տնտեսական խորը անկման հետևանքները հսկայական բացասական ազդեցություն են ունենալու մարդկանց վրա։ Մենակ սենց մի պարզ օրինակ․ տնտեսական անկման արդյունքում նվազում ա նաև առողջապահական համակարգի ֆինսավորումը ու վատանում ա որակը, արդյունքում նույնիսկ զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը սկսում ա նվազել։ Այսինքն մարդիկ սկսում են ավելի շուտ ու շատ մեռնել։ Իսկ մարդիկ մեռնում են տարբեր բաներից, բացի կորոնավիրուսից։ Օրինակ, եթե ասենք Հայաստանում տարիքով դիաբետիկներին հատկացվող ձրի դեղերի քանակը նվազի, դրանից մահերի թիվը կարող ա կորոնային մի քանի անգամ գերազանցի։ Էս դեռ պարզագույն դատողություն եմ անում։
Ես վերլուծությունը լրիվ կարդացի։ շատ հետաքրքիր էր, ես էլ սիրում սենց վերլուծությունները, մոդելներով, հաշվարկենրով, բանով։ Ու վաբշե, գալող մի քանի տարվա ընթցքում հսկայական դաշտ ա բացվում սենց վերլուծությունների համար, ու թվերը հա փոխվելու են։ Չնայած ոնց որ բոլոր մոդելները կառուցված են մի` flatten the curve սկզբունքի վրա․
Բայց ես, էս համաճարակաբանությունից հազար կիլոմետր հեռու լինելով մի քանի պրոբլեմ ունեմ սենց մոդելների հետ։ Նախ․
Էս ենթադրություններից որևէ մեկի մի քիչ փոփոխությունը կարա կորերը փիս տեղաշարժի՝ համ ժամանակային ինտերվալի առումով, համ էլ բարձրության։ Դրա համար էլ սենց վերլուծություններն ավելի լավն են, եթե կարում ես սիմուլյացիաներ անես։ Հեղինակները հաստատ կարում են, բայց իրանք դա ցույց չեն տա, քանի որ իրանց թեզը հիմնավորելու համար պետք ա, որ baseline R0=2.4: Ու սա հիմնված ա Վուհանի տվյալնեի վրա։ Բայց չգիտես ինչի, օրինակ critical care bed capacity-ն ողջ ժամանակահատվածի համար հաստատուն ա, չնայած նույն Վուհանում երկու շաբաթում հիվանդանոց կառուցեցին։ Իսկ UK-ում ու US-ում, մոդելի 9 ամսվա կտրվածքում ոչ մի մահճակալ չի ավելանում։ Բայց սրանք սաղ մոդելի սպեցիֆիկաներն են, ու համոզված եմ իրանց հիմնավորումներն ունեն։ Իմ համար վերլուծության որոշ եզրահանգումներն են ավելի հատաքրքիր, ու մեր մեջ ասած հատատում են իմ ենթադրությունները, որ որոշումներն ընդունվել են հապճեպ, ու որ խնդրին վրուսի ուղղակի ազդեցության տեսանկյունից, այսինք մենակ մահերի տեսանկյունից նայելը անընդունելի ա։
Սենց մի քանի մեջբերումներ հենց ես վերլուծությունից, որ պարզ լինի ինչ եմ ասում․
Առողջություն ախպերս։ Կարող ա և կոռոնա եք։ Հանգիստ տարեք, մի քանի օրից ոտի եք՝ արդեն իմունիտետով։ Որ ասածս շատ ցինիկ չհնչի, ասեմ որ ես ռիսկի խմբում եմ, ու վարակվելուց վախում եմ

Էջանիշներ