Ի միջի այլոց, մեր կառավարությունն էլ ա սկսում վրես ազդել արդեն։ Նիկոլի ստեղ ըդեղ գնալը, մարդկանց հետ չփվելը, դուխ տալը, օրինակ ծառայելը, սաղ օքեյա։ Բայց արդեն սկսում են անոռուգլուխ բաներ ասել՝ իրար կրկնելով։
Օրինակ, Նիկոլը էրեկվա հարցազրույցում սենց վստահ տոնով, համաշխարհային տնտեսական պրոցեսների գիտակի դեմքով հայտարարում ա, որ տնտեսությունը փլուզվում ա, նոր աշխարհ ա լինելու։ Կամ Անանյանը էսօր «․․․ երեկվա աշխարհը գոյություն չունի, և ընդհանրապես մենք համաշխարհային տնտեսությունում կոլապսների ենք ականատես լինելու»։
Իրանք իրանց ասածները գոնե հասկանում են։ Մի հատ հարցնես էլի, սիրելիս, ո՞նց ես պատկերացնում կոլապսը ու ինչպիսի՞ն ա լինելու էտ նոր աշխահը։ Մի հատ կնկարագրե՞ս։ Ի՞նչն ա կոնկրետ փոխվելու, ո՞րն ա որի տեղը գալուն։ Ու սենց ընդհանրական տիպի «ֆինանսատնտեսական հարաբերություններում տեղի են ունենալու դրամատիկ տեղաշարժեր, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու երկրի տնտեսական քաղաքականության և տնային տնեսությունների վարքագծի վրա» հայտարարությունները չեն անցնում։ Էս տատս էլ կարա ասի ու անցնի առաջ։
Էջանիշներ