Էս էլ սենց.
![]()
Էս էլ սենց.
![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իսկ ես սկսում եմ կասկածել, որ էս ամենի հետևում տնտեսա-ֆինանսական ինչ-որ նպատակներ են։ Համենայնդեպս ամենակայուն բաժնետոմսերի արժեքների նման աննախադեպ կտրուկ անկումը (բաժնետոմսեր, որոնք էս աժիոտաժին ոչ մի տեսանելի առնչություն չունեն) ոչ մի տրամաբանությամբ չի բացատրվում անգամ էքսպերտների կողմից։
Ու ես ապշած եմ, թե ոնց ա աշխատում մեդիա-ապարատը, իր ողջ հզորությամբ, բացառելով որևէ այլ տեսակի լուր էսօրվա իրականության մեջ։
Իրականում էսօրվա իրականությունը հենց ու ստեղծվում ա մեսիա-ապարատի կողմից, ոչ թե ենթադրվող հակառակը՝ մեդիան արտացոլի իրականությունը։
Ի դեպ, չգիտեմ լսել եք, թե չէ․ չինացիները, ասում են, հետազոտել ու գտել են էս վիրուսի կազմությունը․ կազմված ա երեք տեսակի վիրուսներից՝ չղջիկի կորոնավիրուսից, ինչ-որ օձի կորոնավիրուսից և մարդու ՁԻԱՀ վիրուսից։ Եվ ուշագրավն էն ա, որ էս երեքի միացումը բնական պայմաններում չի կարող տեղի ունենալ։, բայց լաբորատոր եղանակով՝ կարող ա։ ՁԻԱՀ-ն էլ, դե, թուլացնում ա իմունիտետը, որ մարդու օրգանիզմը չհաղթի վիրուսին։
Varzor (19.03.2020)
Խոսքը մասնավոր բիզնեսի մասին չի, խոսքը պետական փողերի մասին ա, որ բարեհաջող լվացվում են առողջապահական լոկալ ու գլոբալ ստահակների կողմից։ Օրինակ Թրամփը ֆինանսներից կտրել էր ամերիկյան CDC գործալությանը, որը հիմա մի այլ կարգի վրեժխնդիր ա լինում հիսթերիկ ռեփորթներով ու եղած անորոշությանը էլ ավելի մեծ թափ հաղորդելով։
Սրանից օգտվում են Թրամփին դեմ լիքը դեմոկրատական ու սոցիալական ծրագրերի տակ պետական փողեր փախցնող տզրուկներ ու ի վերջո դեմոկրատները իրենց կլաններով ու իրենց մասսմեդիայով, ու էությունը փողն ա ու իշխանությունը։
Իհարկե գեոպոլիտիկ բազարներ էլ կան, չեն կարող չլինել:
Ես կուզեի հավատալ, որ իրականում էս ամենը մարդկային մտահոգություններ ու անհանգստություններ են, ցավոք ես բնույթով վատատես եմ, չեմ կարողանում ինձ փոխել:
Առաջին անգամ եմ լսում, որ վիրուսը կարող է կազմվել այլ վիրուսներից, լինկ կտա՞ս ։Ճ Վիրուսի ԴՆԹ-ն կարող է մուտացվել, որ վիրուսը տարբեր այլ վիրուսների բնութագիր կամ վարքագիծ արտահայտի միաժամանակ, բայց կոմպոզիտ վիրուս... էդ արդեն կիբորգ ա դառնում :ՃԻ դեպ, չգիտեմ լսել եք, թե չէ․ չինացիները, ասում են, հետազոտել ու գտել են էս վիրուսի կազմությունը․ կազմված ա երեք տեսակի վիրուսներից՝ չղջիկի կորոնավիրուսից, ինչ-որ օձի կորոնավիրուսից և մարդու ՁԻԱՀ վիրուսից։ Եվ ուշագրավն էն ա, որ էս երեքի միացումը բնական պայմաններում չի կարող տեղի ունենալ։, բայց լաբորատոր եղանակով՝ կարող ա։ ՁԻԱՀ-ն էլ, դե, թուլացնում ա իմունիտետը, որ մարդու օրգանիզմը չհաղթի վիրուսին։
Երկու հիմնական դավադրությունների տեսություն ա ֆռֆռում՝
- Ամերկացիք մեղադրում են չինացիներին, իբր վիրուսը Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի ստեղծածն ա, որ կամ պատահաբար «արտահոսել» ա, կամ հատուկ կիրառել են, ու թարսի պես էդ վիրուսաբանության ինստիտուտը հենց Վուհանում ա, ու իր նմանի մեջ եզակիոտ ա սաղ տարածաշրջանում
- Չինացիք հակառակը, մեղադրում են ամերիկացիներին, որ իբր վիրուսը նախագծել ու տարվել ա Չինաստան, պարզվում ա անցյալ տարվա հոկտեմբերին ամերիկացի զինվորականները Վուհանում մասնացել են ռազմական խաղերին ու իբր իրենց հետ հատուկ բերել են վիրուսն այդ... Պատկերացրեք՝ հատուկ դիպլոմատի մեջ, սենց բացում են, ռոբոտ չղջիկը թռնում ա մթերային խանութ, ծռտում ա վիրուսը իրական չղջիկներով սուպի մեջ ու ցվրվում:
Ինձ համար երկու տեսությունն էլ հավականանություններ ունեն երրորդ՝ բնական տեսության հետ, ոչ մեկն էլ սուպեր անհավանական չի թվում:
Բայց մյուս կողմից էլ անգութ կոտորածի վերաբերյալ լուրջ լուրեր դեռ չկան, հետևաբար դեռևս կարելի է հուսալ, որ էդքան կատաղած չի էդ կորոնավիրուսը…
Իսկ լրիվ մյուս կողմից էլ, ինձ համար ահագին օրինաչափ ա թվում էս վիճակը, բայց դե ես վատատես եմ :Ճ
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.03.2020, 07:57:
Si vis pacem, para bellum
Varzor (19.03.2020)
Լինկ չունեմ, ինչ-որ մեկը հաղորում էր նայել, պատմեց։ Ի դեպ, էդ նույն հաղորդման մեջ, հա, ամերիկյան զինվորականներն են դրան ներմուծել
Բայց որ ասում ես՝ Վուհանում տենց եզակի վիրուսաբուծարան կա․․․։ Չնայած նույն դավադրությունների տեսությամբ, եթե ամերիկացիների ձեռքի գործն ա, շատ էլ հավանական ա, որ դիպլոմատով վիրուսը հենց Վուհան բերեին, որ կասկածն ընկներ վուհանցիների վրա։
Ինչ վերաբերում ա անգութ կոտորածի կանխատեսումներին, վերջիվերջո, անգամ եթե դա ստեղծած վիրուս ա (ինչը հավանական եմ համարում), անգամ ստեղծողները երբևէ հստակ չեն կարող իմանալ դրա ամբողջական ու շարունակական դրսևորումները, փորձարկած չլինելով իրական մարդկային քանակի, տեսակի ու միջավայրի վրա, որտեղ միլիոնավոր գործոններ դեր ունեն՝ հայտնի և անհայտ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.03.2020, 09:22:
Ձեր դավադրությունների տեսություններում վերևի հարցս աչքաթող արեցիք, որին տրամաբանական բացատրություն էի փորձում գտնել..
Կոնկրետ էս կինը Չինաստանում էր:
Բայց բոլոր տեղերից տենց վիդեոներ կան..
Օրինակ Բելգիայից շոկահար հասարակությունն արագ տարածում էր, թե ինչպես ա մի ուռոդ սուպերմարկետի կառերի բռնակները հերթով լպստում..
Կան որ փողոցում քայլող մարդկանց հետևից թքում են վրաները՝ դիմակը բացելով, կան որ հասարակական տրանսպորտում են բռնակները թքոտում և այլն:
Էլ չեմ ասում, որ սոցցանցերի անուղեղ օգտատերերի շրջանում հաջողությամբ նոր չէլընջ ա թափ հավաքում՝ զուգարանակոնքը լպստել (WTF?!?)..
Շատերը պնդում են, որ սա նպատակաուղղված ֆինանսավորմամբ ա տարածվում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (19.03.2020)
Անեկդոտ հիշեցի
«Просыпается как-то зять ночью по малой нужде. Идет в туалет, вдруг видит на кухне теща сидит над кастрюлей с борщем и мочится туда.
Он ей: - Мама, что-же вы делаете? Мы же его едим??. .
Теща встает, поправляет трусы и обидчиво так, поворачиваясь к окну:
- ЗЛЫЕ ВЫ, УЙДУ Я ОТ ВАС.»
Անասուններ ամեն տեղ էլ կան, տենց մեծ թիվ չեն կազմում, բայց աչքի են ընկնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գոռը շատ խելացի տղա ա:
Կարծես բոլոր հնարավոր հարցերին պատասխանեց.
https://m.facebook.com/story.php?sto...sn=mo&d=n&vh=e
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս թողնեմ ստեղ․ Հենլոնի ածելին: «Երբեք մի վերագրեք չարակամ դիտավորությանը այն, ինչ կարելի է հանգիստ բացատրել պարզ մարդկային հիմարությամբ»:
DIXIcarpe noctem
Ուրեմն, սաղի պես, ես էլ եմ հետևում մեր արտակարգ դրության ռեժիմին․ տնից մենակ անհրաժեշտության դեպքում ենք դուրս գալիս, զուգարանի թուղ ենք առնում, մարդկանց քիթը չենք մտնում, ձեռ ա, բան ա, լվում ենք շուտ շուտ ․․․․․ բայց իմ ուղեղը վիզ դրած դիմադրում ա ու լուրջ չի ընդունում էս հիստերիան։ Կամ մենք չենք հասկանում, ու էս ամեն ինչը ահավոր լուրջ ա ու մենք մեզ փիս խելոքի տեղ ենք դնում, բայց իրականում դեբիլ ենք, կամ սաղ աշխարհն անլրջացել ա ու շատ քիչ մարդիկ են ադեկվատ մնացել: Երկու պարագայում էլ վիճակը վատ ա…
Տպավորություն ա, որ տարբեր երկրներ սկսել են դեպքեր հրապարակել, քանի որ արդեն ամոթ ա, եթե կորոնա չկա երկրումդ, հետ ես ընկնում աշխարհից, չի դզում: Էսօր կիրգիզները հրապարակեցին առաջին երեք դեպքերը, երեքն էլ էկել են Սաուդյան Արաբիայից: Նայում ես Սաուդյան Արաբիայի թվերը, 35 միլիոնանոց երկրում գրանցված ա 133 դեպք։ Ու էս երեք ոչխար կիրգիզը հաջողացրել են կոնտակտի մեջ մտնել էս 133-ից գոնե մեկի հետ? Հա, կա հավանականություն տենց։ Բայց ավելի հավանական ա, որ էտ կիրգիզներից մեկը փողոցում մեշոկով մի միլիոն դոլար կգտներ, քան քիթ ու բերնի ռաստ կգար կորոնայով վարակված 133 արաբներից մեկին։
Այսինքն, ես մնում եմ էն կարծիքին, որ վարակը շուտվանից տարածվում ա, վարակվածների թիվը սաղ աշխարհում ահռելի մեծ ա։ Բայց բացարձակ մեծամասնության մոտ վարակն անցնում ա առանց սիմպտոմի կամ թույլ սիմպտոմներով։ Այսինքն մահացությունն իրականում շատ ավելի ցածր ա, քան էսօրվա 3%-ը, որը հաշվարկում են հայտնաբեված դեպքեր/մահացածներ հարաբերակցությամբ՝ իրա որոշ վարիացիաներով։ Եթե մահացածների թիվը թաքցնել հնարավոր չի, ապա կորոնայով վարակվածների թիվը կարա բացահայտված դեպքերից մեծ ցանկացած թիվ լինի, մինչև ամբողջ բնակչությունը։
Մի քիչ էլ ուրիշ պարզ թվերին ենք նայում․ ասենք Իտալիայում կյանքի միջին տևողությունը 84 տարի ա, տարեկան մահանում ա մոտ 650.000 մարդ, բնականաբար մեծամասնությունը տարեցներ, որոնց մոտ կորոնայի պատճառով մահացության մակարդակը հաստատ կաճի (Աստված մեղք չհամարի ասածներս) բայց էտ մահացության մակարդակը կարա աճի նաև ցուրտ ձմռան ու վատ ջեռուցման պատճառով։ Կարող ա ցինիկություն ա ասածս, բայց սաղ աշխարհը խառնել իրար ու կանգնեցնել երբևէ գրանցված ամենալուրջ տնտեսական ճգնաժամի առաջ երևի ավելի վատ ցինիկություն ա։
Որոշ «հեղինակավոր» կազմակերպություններ, ի դեմս հատկապես WHO-ի, հիստերիկ հայտարարություններ արեցին, բոլորին քցեցին կրակը ու այլևես չկարացան հետ կանգնել իրանց ասածներից։ Իսկ հիմա կարան թուլանան ու վայելեն իրանց հատուկ կարգավիճակը։ Իրանք բոլորի ուշդարության կենտրոնում են, իրանց ֆինանսավորումը կավելանա, իրանք հիմա ՄԱԿ-ի ամենահեղինակավոր գործակալությունն են, ձեռի հետ էլ կարելի ա սրա նրա համար կառավարություններից փող պոկել՝ վակցինա, դեղորայք մշակելու համար, համ էլ սրանից նրանից փող վերցնել ու հաստատել այս կամ այն վակցինան կամ դեղորայքը։ Չեմ ասում հատուկ են արել, քանի որ ես ոչ մի դեպքում դավադրությունների տեսություններին չեմ հավատում, բայց վստահ եմ որ ջիգյարով օգտվում են ստեղծված իրավիճակից, որը ձևավորվել ա իրանց դիլետանտության ու անպատասխանատվության արդյունքում։ Դե ինչ սպասես մի կազմակերպությունից որի ռեգիոնալ դասակարգման մեջ Մարոկոն, Սուդանը ու Պակիստանը նույն խմբում են՝ Արևելյան Միջերկրական։
Ինչ մնում ա ֆինանսական շուկաներին, ինձ թվումա շուկաները ռացիոնալ արձագանքում են էս մառազմին։ Փակում եք երկրները, սաղին նստացնում եք տները, ինքնաթիռները չեն թռնում, մարդիկ աշխատանքի ու ռեստորաններ չեն գնում, դե կերեք հիմա ձեր որոշումների հետևանքները։ Ցավալին էն ա, որ հետևանքները ուտելու ենք սաղ ու մեր մեջ հաստատ չեն լինելու հիմար որոշումներ ընդունածները։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 18.03.2020, 16:00:
Լավ տեսություն է, բայց այդ դեպքում հարցեր են առաջանում։ Ասենք, երբ հունվարից սկսած սաղ լուրերով պատմում էին, թե ոնց է վիրուսը Չինաստանում տարածվում, մնացած աշխարհը հանգիստ նստած էր։ Եթե վաղուց էր սաղ աշխարհով տարածվում, հենց էդ ժամանակ պիտի Եվրոպա-Ամերիկաներում գոնե ծանր դեպքեր ու մահացություններ արձանագրվեին, ոչ թե մի ամիս հետո։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս տարվա 2.5 ամիսների ընթացքում ասում ա արդեն 103 հազարից ավել մարդ ա մահացել «սեզոնային գրիպից»:
Ինչքա՞ն ա հավանականությունը, որ, մինչև Կորոնայի անուն լսելը, մարդու մահը սեզոնային գրիպին վերագրած լինեն..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ