Ֆրանսիան էլ locked down եղավ..
Ֆրանսիան էլ locked down եղավ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իտալիան էլ սկզբից տենց եղավ, հետո մանրից թարազուի եկավ:
Էնտեղից լայվ մտնող մի քանի հոգու մոտ նույն հանգիստ վիճակն եմ տեսել:
Չհաշված էս վերջին սրացումը ջահելության շրջանում, որը կապում են իրանց անլրջության աստիճանի հետ:
Ասել էին՝ ջահելությունը նվազ ռիսկային խումբ ա, դրանք էլ առխային էին ընկել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Լիքը վիդեոներ են հիմա ֆռում, թե մի շարք կենդանիներ ոնց են տարբեր երկրներում վիրուսը հատուկ տարածում..
Ի՞նչ բացատրություն կա սրան:
Օրինակ էս վիդեոն.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (18.03.2020)
Էս պահի դրությամբ աշխարհը սուպեր մարազմատիկ ա․ Չինաստանը իբր թե հաջողությամբ վիրուսը «հանգցրեց» ու սաղ աշխարհին քցեց քաքը, սաղ աշխարհում էլ իբր թե պանդեմիա ա ու վիրուսն էլ իբր թե ավելի վտանգավոր է, քան մինչև օրս եղածները։ Նայում եմ իբր թե արձանագրված թվերին, ու նայում եմ համաշխարհային շուխուրին ու հիսթերիային, «breaking news» լուրերին ու կներեք ֆրանսերենիս՝ նի խույա չեմ հասկանում։ Էս ա՞ ժամանակակից քաղաքակրթությունը։ Նոր ընկերջս հետ եմ խոսում Լոս, ասում ա՝ թույն բիզնես պրոյեկտ էր, Չինաստանը փորձարկեց ու ծախեց Իտալիայի ու Պարսկաստանի վրա, ու մանրից էլի լիքը երկրներ առան ։Ճ Բա ինչի չէ՞ որ, հեսա տասնյակ միլիարդավոր դոլարներ ա Նահանգների կառավարությունը ցպնում աջ ու ձախ․․․ հարիֆ հարկատուներից կթած դոլարները, էն որ հիմա էշ էշ հերթեր գոյացնելով խանութներն են սրբում, օդանավակայաններում հերթերի մեջ սպասում են․․․
Նահանգներում մինչ-օրս իբր-թե կորոնավիրուսից մահացել են 73 հոգի, այժմ իբր ծանր վիճակում են 12-ը․․․ իբր 4164 վարակվածից, իբր 331002651 Նահանգների բնակչից։ Սկսում եմ կասկածել, որ աշխարհում անբարոյականությունը ավելի արագ ա տարածվել, քան թե վիրուսը։
Si vis pacem, para bellum
Ավստրալիան էլ մի քանի օր առաջ հրապարակեց նույն որոշումը 500 մարդու հետ կապված։
Դա էն թվային սահմանն ա, որը ներառում ա էն կատեգորիայի հավաքները, ինչպիսին են համերգ, կոնֆերանս, գալա֊երեկոներ։ Արդյունքում մեզ մոտ լիքը event֊ներ չեղարկվել են, մարդիկ էլ, որ նախօրոք տոմս ունեին, փոխհատուցվել։
Սան Ֆրանցիսկոյի (գրողի) ծոցի տարածքում «ապաստարան տեղում» վիճակ մտցրեցին, որի իմաստը առանց լուրջ անհրաժեշտության տներից դուրս գալն արգելելն է, չենթարկվելը համարվում է հանցանք, որը պատժվում է տուգանքով կամ բանտարկությամբ…
Բլին, մարիխուանա մոռացա առնել, երկու կասյակ ա մնացել…
Հ.Գ. Չգիտեմ քանի հոգի ա մեռնելու կորոնավիրուսից, բայց աչքիս մի վախտ ավելանալու է ճարպակալումից ու ինֆարկտից մահացողների քանակը, որովհետև ամերկացիք հիմա տներում լռված ինչ են անու՞մ, ծամում են ու ներվայնանում :Ճ
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.03.2020, 02:20:
Si vis pacem, para bellum
Varzor (18.03.2020)
Մեզ մոտ արձակուրդ ա բայց առայժմ գնում եմ օֆիս, արտաաշխատանքային գործեր ունեմ: Արձակուրդից հետո մինչև կիսամյակի վերջ դասավանդումը կլինի առցանց: Վաղվանից ամենաանհրաժեշտ գրքերս հետս կտանեմ կբերեմ, որովհետև Բորիսը ամեն երեկո նոր խստացում ա մտցնում: Ընկերոջս տանն եմ մնում, որովհետև եթե միջքաղաքային տրանսպորտը դադարեցնեն, աշխատանքիս քաղաքում կլինեմ գոնե: Էսօր ուզում էի սպորտզալ գնամ, բա չէ: Մենակս լինեի` ես կգնայի, բայց չեմ կարա պատասխանատվություն վերցնեմ իր համար էլ, ստիպված հարմարվում եմ: Տանս էլ իմ ընկերներից մեկն ա, ինտերնետ էլ էնտեղ չունեմ, չգիտեմ ոնց ա անելու, եթե շարժվելու հնարավորություն չունենա: Մերոնք էլ հանգիստ, մաման Էրեկ ասում ա մյուս շաբաթ ներկայացման տոմս ունեմ գնալու եմ, ասի` ինչ ասեմ, էսօր բա` չեղյալ հայտարավեց: Էլի լավ ա:
ՈՒրեմն մարտի 6-ից շուխուր ա, որ հեսա-հեսա 5մլն դիմակները կհասնեն Բելգիա:
Զակազը տվել ենք, սպասում ենք..
Լիքը մարդ լավ չէր կարողանում հասկանալ, թե ոնց ա դա հնարավոր, բայց Առողջապահության Նախարարությունը նենց վստահ տոնով էր պնդում, թե սաղ կանտռոլի տակ ա, որ սաղ ձենները կտրած սպասում էին..
ՈՒ հիմա ստիպված են հրապարակել գաղտնիքի շղարշով պարուրված մատակարարի անունը, որտև պարզվել ա, որ ԱՆ գլխավորությամբ բելգիական 5 առաջատար առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին՝ շատ երկար մտածելուց հետո, իր ընտրությունը կանգնացրել ա «Մոսսա» ընկերության վրա, որը սաղից ներողություն ա խնդրում՝ գործը պռավալ տալու համար..
Էդ Մոսսա «ընկերություն»-ն էլ մի քիչ կոպիտ ա հնչում է, որտև «ընկերություն»-ը որս ա՝ ամբողջ Մոսսա-ն բաղկացած ա մի հոգուց՝ թուրք երիտասարդ Մահմուդ Օզից..
Էս Մահմուդը, համ էլ պարզվում ա, որ դաժը Բելգիայի ԱՆ նախարարի անունը չգիտի..
Պռօստը նստել սիրուն-սիրուն նամակներ ա գրել, տենդերը հաղթել ա ու սաղին հույսով արել, թե թուրքիայում գտնվող արտադրողից 5մլն մասկեքը ինձնից մի շաբաթում ստանաք..
ՈՒ ոչ ոքի չէր էլ անհանգստացնում հանգամանքը, որ լիքը երկրներ, ու թուրքիան էդ թվում, արգելք ունեն դրած՝ իրենց երկրից դիմակ արտահանելու վրա:
Մի խոսքով՝ Մահմուտն ասում ա՝ ախպեր խոսք էի տվել դիմակները բերել՝ չստացվեց հմի, ներող..
Բայց հիմա էլ խոսք եմ տալիս էդ 3.4 մլն €-ն, որ դուք ինձ էիք փոխանցել, ես էլ՝ թուրքիա, կփորձեմ հետ բերել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ռիգայի հին քաղաքի փողոցներն ահագին դատարկվել են։ Ուտել-խմելու հաստատությունների զգալի մասը փակվել է։ Մարդիկ մռայլվել են, ոչ ոք չի ժպտում։ Սրճարանում միակ հաճախորդն էի։ Ռադիո էր միացրած, հնչում էր "If tomorrow never comes" երգը։ Հետո չեմ հիշում, ինչ երգ էր, որին հետևեց "Hotel California"-ն: You can checkout any time you like, but you can never leave: Դեպրեսսիվ վիճակ է։ Հուսով եմ, երկար չի տևի։
Երեք լավ բան եմ տեսնում էս պանդեմիայի հետ կապված։
1. Մարդիկ ավելի լավ կսկսեն հասկանալ, թե ինչ է վիրուսը, ինչպես է տարածվում։ Համենայն դեպս, Հայաստանում։ Ծնողները փոխանակ երեխեքին երեք տակ շոր հագցնեն, որ հանկարծ չմրսի, կսկսեն բացատրել՝ ոնց չվարակվել, իսկ եթե վարակվել ես, ոնց ուրիշներին չվարակել։
2. Էս դրակոնյան միջոցների արդյունքում կարո՞ղ է covid-ի հետ մեկտեղ ուրիշ վիրուսներ էլ contain անենք։ Ասենք նույն common cold-ը։
3. Վերջերս շատ քաղաքների բնակիչներ ակտիվորեն բողոքում էին տուրիստներից։ Բա թե հոգնել ենք, շատ են գալիս, իրենց լավ չեն պահում։ Հիմա շատ ակնառու կերպով կհասկանան, թե ինչ է նշանակում կյանքը առանց տուրիստների, գուցե սկսեն ավելի ներողամիտ գտնվել։
Համ էլ ասում են օդն ա մաքրվում ․․․ չնայած հետո խզարելեն հետ ենք բերելու մեր սիրելի աղտոտված օդը։
There's an unlikely beneficiary of coronavirus: The planet
Satellite images released by NASA and the European Space Agency show a dramatic reduction in nitrogen dioxide emissions -- those released by vehicles, power plants and industrial facilities -- in major Chinese cities between January and February. The visible cloud of toxic gas hanging over industrial powerhouses almost disappeared.![]()
Կարող ա սովորեն, էլ չուզենան տնից դուրս գալ ։Ճ Տներում լռվելը հեսա դառնալու ա մշակույթ։ Տեսնես Երևանի օդը ոնց ա, էսօր մոռացա մերոնց հարցնել։
Si vis pacem, para bellum
Varzor (18.03.2020)
Ամեն տեղ չի, որ զուգարանի թուղթ են կրում:
Հոլանդացիք, օրինակ, ոտուձեռ են ընկել, թե հանկարծ պլանը չպըրծնի՝ լինեն խայտառակ..
![]()
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 17.03.2020, 23:02:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ուրեմն ոչ պրոֆեսիոնալ բուլշիթերներն թողնենք, անցնենք պրոֆեսիոնալ բուլշիթերներին։ Էն WHO-ի դիրեկտորը մազոլ արեց իր «testing! testing! testing every suspect» բլա բլա բլա-ով։
Գիտնկանաններն ասում են (հայտնագործություն են արել), որ ամեն մի գրանցված դեպքին կարող են համապատասխանել 5-10 չգրանցված դեպք։ Ու՝ գրանցված դեպքերի 79%-ը (science, b@tch!) հետևանք են չգրանցված դեպքերի, դե էն, որ ախտանիշ չունեցող մարդիկ վիրուսները վրաները ֆռֆռում են ու մնացածին վարակում։ Ու հիմա մեղքը քցում են կառավարությունների վրա, որ ժամանակին տեսթավորում չեն մատակարարել, կամ չեն ֆինանսավորել, բլա բլա բլա, մի հարցնող չկա, թե, որ սաղ աշխարհը տեստավորեիք, վիրուսը կանգնելու է՞ր:
Հիմա Harvard Global Health Institute-ի դիրեկտորին հարցնում են, բայց հիմա ի՞նչ պիտի լինի, ասում ա ազգային կարանտին պիտի անենք երկու շաբաթով, որ հիվանդանոցները հասցնեն։ Հարցնում են, բա ե՞րբ կարող են ասել, որ լավ ա լինելու, ասում ա՝ լավ հարց ա, չգիտենք հիմա որտեղ ենք, երկու շաբաթ պաուզա տանք (թե էլ ոնց պիտի անեն, կամ ինչ պիտի անեն, Աստված գիտի), ինչքան կարանք շատ մարդ տեստավորենք, տեսնենք թե ինչ վիճակում ենք, հետո կերևա, կարող է երկու ամիս, կարող է տարի ու ավել․․․
Երկու շաբաթն էլ կանցնի, բայց սրանք երբեք չեն խոստովանի, որ հիվանդանոցներն ու առողջապահական համակարգը համաճարակները երբեք չեն կանգնեցնել ու երբեք չեն կանգնեցնելու, բայց փոխարենը լիքը ախորժակ ունեն առիթից օգտվելով թաքսադոլարները խժռելու։
Դու չեք կարող սաղ աշխարհը ամիսներով կարանտին անել, չինացիք հենց տներից դուրս եկան, միլիոններով տարածվելու է հենց նույն կորոնավիրուսը, էս խեղկատակություն է, թե իբր «մարել են»։
Si vis pacem, para bellum
Ասի մի թեթև աչքի տակով հետևում եմ ամերկայի թվերին worldometers-ով, ուրեմն էս 3 օր ա իբր ծանր վիճակում գտնվողները 12-ն են, բայց էդ ընթացքում իբր մոտ 2000 նոր դեպք ա ավելացել ու իբր մոտ 40 մահ։
Եղրակացություն։ օդի մեջ կրակած թվեր, միլիոններով ծախս տեսավորման վրա, մասսայական հիսթերիա, չափազանց կասկածելի արդյունքներ։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ