Էս մի ամսվա բան չի: Սա դեռ շատ ջուր կքաշի:
Մենակ բնակչության հարցը չի, որ մասկա-ձեռնոց հագնեն ու պըրծ:
Պետական ու ոչ պետական բոլոր ինստիտուտները պիտի հասկանան, թե ինչ անեն ու ոնց գործեն նոր պայմաններում:
Բիզնեսն էլ իր հերթին պիտի հասկանա, թե ինչ ու ոնց անի:
Ամեն սեկտորն իրա նրբություններն ունի ու էդ սաղ պիտի իրանց աշխատանքային ռեժիմներն ու կանոնակարգերը adjust անեն:
Իսկ էս պահին ոչ մեկ կոնկրետ չգիտի, թե հազարավոր թեորիաներից հատկապես որը լավագույն արդյունք կտա պրակտիկայում:
Զաթի ամեն մի պիպետկա էլ՝ իրան կլիզմայի տեղ դրած, տեղից հելնում, մի էշություն ասում ա ու էլի նստում..
Օրինակ խնդրեմ Վեստ-Ֆլանդրիայի գլխավոր պռոկուրորը (դատախազ ?) կոչ ա անում քչացնել ոստիկանական պատռուլների ու ճանապարհային կամերաների քանակը: Առաջինը՝ որտև համ պետք ա ոստիկանների կոնտակտը բնակչության հետ մինիմումի հասցնել, համ էլ՝ հեսա աշխատակիցներից շատերն իրանք են հիվանդանալու ու շարքից դուրս գան, երկրորդն էլ՝ էլի որտև սաղ տեղի պերսոնալը պակասեցնել ա պետք, իսկ կամերաների սպասարկումը ու շտրաֆների հետ կապված սաղ ադմինիստրացիան՝ էդ պերսոնալի քանակ ա..
Ի դեպ՝ Հոլանդիայի Ռուտտըն էլ էսօր խոսաց վարակի 1տ տևողության ու բնակչության մեծ մասի վարակվելու մասին..
Էջանիշներ