Հա՝ մոռացա, հիվանդանոցի ռեսեփշընիստն էլ դիմակով էր նստած:
Ասում ա՝ մի 2 օր առաջ վարակվածի հետ եմ շփվել, դրա համար ղեկավարությունը ստիպել ա դիմակ հագնեմ..
Ստիպել ա.. բլին.. ռեսեփշընիստին, որը վարակվածի հետ շփվելուց հետո հանգիստ գործի ա գալիս ու սաղ մտնող հելնողներին ինքն ա դիմավորում ու ճամփու դնում՝ թղթերը լրացնելով ու ստորագրել տալով..
- Բա տանը՞
- Տանը ի՞նչ.. տանը ես եմ ղեկավարությունը, դիմակը հանում մի կողմ եմ շպրտում: Մարդս ու երեխեքս էլ օքեյ են դրա հետ...



Մեջբերել


Ինձ թվումա, աղքատ երկրներ կան, որտեղ ոչ էլ թե հետևում են, ոչ էլ թեստ են դնում։ Էն օրը մի տեղ կարդացի, որ դենգեի սիմպտոմները շատ նման են կորոնայի սիմպտոմներին, իսկ դենգեից Ասիայում ամեն տարի լիքը մարդ ա վարակվում ա ու մահանում, ու խոսքի եթե դրան զուգահեռ մի քիչ էլ կորոնայից վարակվեն ու մահանան, մի մեծ բան չի փոխվի։ Դրա համար էլ լրիվ անիմաստ ա որևէ միջոցառում ձեռնարկելը։

Էջանիշներ