Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ես տպավորություն ունեմ, որ կառավարությունները կամ վրեքս կայֆավատ են լինում, կամ էլ հավեսի են ընկել, շախմատ են խաղում։ Ոնց որ մարդկանց ազատություններն իրենց համար շախմատի քաղաքարեր լինեն, նստած մտածում են, որը զոհաբերեն, որ ավելի ճիշտ լինի։ Էնքան են իրենց անպատժելիության մեջ համոզվել, որ արդեն առանց ամաչելու տենց մանրուքներն են կարգավորում, թե մարդ քանի հոբբի ունենա։ Լատվիայում էլ հավեսի են ընկել, որոշում են, թե ինչ կարելի է խանութից առնել, ինչ չի կարելի։ Ասենք, նասկի կարելի է, տռուսիկ չի կարելի։ Ես որ Շվեդիա եմ ռադս քաշել, արդեն հնարավոր չէր ապրել էդ պայմաններում։
Էն որ գործի տեղը հրատապ անելու բան չունես, ոչ էլ առանձնապես մի բան անելու հավես ունես, անկապ ժամանակ ես մեռցնում, մեկ էլ՝ շեֆը մտնում ա ու սկսում ես ինչ-որ անիմաստ բան անել՝ ցույց տալու համար, թե իբր խիստ զբաղված ես..
Էս երևույթը կարող ա ինչ-որ հատուկ անուն ունի, բայց ֆլամանացիք սարկազմով bezigheidstherapie (occupational therapy) են ասում:

Այ՝ ինձ թվում ա կառավարությունները հենց դրանով են զբաղված, որ ժողովորդը մտածի, թե քրտնաջան ելքեր են փնտրում..