Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Այ հենց ընդգծածս հատվածն էլ կարևոր է։ Ասում են, որ ունի, ինչպես և ցանկացած օդակաթիլային վարակի պարագայում։ Բայց նույնիսկ էդ պարագայում, կարծում եմ, որ դիմակն ավելի ճիշտ է, որ հիվանդը կրի կամ նրա հետ անմիջական շփում ունեցողները։ ԹԵ չէ փողոցով առանց դիմակ անցնում ես, մարդ կա վրադ այնպիսի հայացքով է նայում, ոնց որ վերջին մարդն ես, որ կյանքում տեսնում է։ Ու հետն էլ դիմակով է։

Եթե կողքիս մարդիկ բոլորը դիմակով են, ապա ես դրա կարիքը չունեմ, քանի որ իրենք ինձ չեն վարակի, ես էլ իրենց ։D
Այնպես որ՝ թող բոլորը կրեն և էդ պարագայում ես հանգիստ կարող եմ չկրել դիմակ
Իրականում դիմակ կրող մարդը ոչ թե իրեն ա պաշտպանում, այլ մնացածներին։ Սենց ա դրությունը դիմակ չկրողը կարա վարակի կրողին, կրողը ավելի քիչ հավանական ա որ դա անի։ Նենց որ դիմակ կրելը հա, փաստացի նվազեցնում ա տարածումը, եթե բոլորը կրեն, նկատի ունենալով անսիպտոմ ընթացքի առկայությունը։ Նենց որ եթե դիմակ չես կրում էս ինֆոն ունենալով, փաստացի ասում ես որ թքած ունես։
Բայց քչերը էս մասին գիտեն, մտածում եմ, որ տենց նայելու պատճառը կարա ուրիշ բան լինի։ Օրինակ, էն որ դու /լսել եմ/ ահագին հուժկու դեմք ես