Փաշինյանի խոսքով՝ երբ համաճարակի սահմանափակումը մտցվում էր, բոլորի հույսն այն էր, որ 1-2 ամսից վարակը կհաղթահարվի, բայց այժմ սահմանափակումների ռեիմից դուրս գալու մասին խոսվում է, քանի որ ակնհայտն է, որ մինչև առնվազն մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները դեպքեր են լինելու։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն և աշխարհի ոչ մի երկիր չի կարող 1 տարի փակված ռեժիմով ապրել։

«Մոտիվացիա չկա, եթե իմանանք, որ ևս մեկ ամիս փակվելու ենք, և վարակն այլևս չի լինելու, կարող ենք անել, բայց փաստն այն է, որ մենք վստահաբար գիտենք, որ այդ մի ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որը մեզ թույլ կտա վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։
Աղբյուր

Հետաքրքիր զարգացում ա։ Բայց դե ով էր ասում, որ մի տարուց էս ամեն ինչն անցնելու ա, հո կախարդական չի էդ անտերը։