Բրիտանիայում էլ են ուշադրություն դարձրել Կորոնայի դիսկրիմինացիոն ընտրողականությանը:
Իրենց մոտ կրիտիկական վիճակում գտնվող բոլոր պացիենտների 34.5%-ը ծագումով այլ երկրներից ալ էն դեպքում, որ ընդհանուր բնակչության «ընդամենը» 13%-ն ա իմիգրանտ:
Սրանից ելնելով էլ Բրիտանական Բժշկական Ասոցացիան պահանջում ա այսուհետ հաշվի առնել բոլոր պացիենտների ծագումը՝ ավելի խորը հետազոտություների նպատակով, որ հասկանան, թե ինչումն է բանը:
Լոնդոնի քաղաքապետն էլ, իր հերթին, մի քիչ այլ բացատրություն ունի էս երևույթի համար՝ ենթադրելով, որ իմիգրանտները մի քիչ ավելի շատ ռիսկային մասնագիտություններ ունեն ու այլ՝ ավելի մերձ համայնքային կյանքով են ապրում:
Ամեն դեպքում՝ կարծում եմ էն վերևներում ցիտածս գենային հետազոտությունն էլ իր դերն ունի ու ահագին հետաքրքիր կլիներ ասենք ԱՄՆ-ի պես ավելի բազմազան պուբլիկա ունեցող մի երկրում Կորոնայի դեպքերը դիտարկել էթնիկ ծագման պրիզմայով:
Կարող ա իմիգրանտների մոտ միջինում ճարպակալությունը, վատ սնվելը, ստրեսները, սոցիալական կամ սանիտարահիգիենիկ խնդիրներն ավելի շատ են, քան միջին վիճակագրական բրիտանացիների մոտ են։ Ծննդավայրում էլ մարդկանց մեծ մասը իրենց ֆիզիկապես ավելի լավ են զգում, ասում են։
Էջանիշներ