Թվերը հլը որ ծիծաղելի են սովորական գրիպի հետ համեմատած։ ՈՒ էդ ծիծաղելի թվերի վրա լիքը մարդ նստել հաշվարկներ ու կանխատեսումներ է անում, ակցիաներն էլ դառել են ցեխ։ Ես չեմ ասում, որ վտանգ չկա, անիմաստ ա, բլա բլա բլա․․․․ Ուղղակի փաստում եմ, որ թվերը ծիծաղելի են։ Հլը որ։ 0,0018% արձանագրված դեպքեր, որի կեսը լավացել են։
Էն չլավացած կեսն էլ թե ինչ հիվանդ են, հիվանդ են թե հիվանդ չեն, կան թե չկան, էն մեռածները կորոնավիրուսից մեռան, թե գրիպից, թե ուրիշ բանից, Աստվածն ա խաբար։ Ցռիկից երևի մի հազար անգամ ավելի շատ մարդ ա մեռել էս ընթացքում։
Si vis pacem, para bellum
Varzor (16.03.2020)
Նույն worldometers.info-ն ասում ա էս տարի փոխանցվող հիվանդություններից արդեն 2.5 միլիոն մարդ ա մեռել, ու սեզոնային գրիպից արդեն 96 հազար մարդ ա մեռել։
2,572,916 Communicable disease deaths this year
96,307 Seasonal flu deaths this year
Si vis pacem, para bellum
Varzor (16.03.2020)
Մահացության տոկոսը մի քանի բանից ա կախված․
1. հաստատված ու չհաստատված դեպքերի քանակից, իսկ դա երկրից երկիր փոխվում ա, կախվատ տեստավորման քաղաքականությունից։ Օրինակ Հայաստանում վարակվածի հետ բոլոր շփվածներին ստուգում են, Շվեդիայում չեն ստուգում։
2. Ընդհանուր երկրում առողջապահության համակարգի վիճակից՝ հիվանդին ինչքանով են լավ նայում, ու մարդկանց բժշկի դիմել–չդիմելու սովորությունից
3. հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից։ Էս մասին շատ մանրամասն խոսվում ա բերածս վերլուծության մեջ։ Էն երկրներում որտեղ էնքան արագ ա զարգացել, որ հիվանդանոցների ռեսուրսները էլ չեն հերիքում, մահացության տոկոսը կարա տասնապատկվի։ ՈՒ դրանից կախված նույնիսկ նույն երկրում տարբեր փուլերում մահացության աստիճանը փոխվում ա։
և այլն
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Varzor (16.03.2020)
Մեզ մոտ բոլոր քոլեջներն ու համալսարաններն արդեն անցել են հեռավար ռեժիմի, միայն դպրոցներն են շարունակում «հերոսաբար» գործել, ինչ ա թե հենց մեր քաղաքում հիվանդներ դեռ չեն հայտնաբերվել: Բայց տարածքում ու հենց մեր քաղաքին կից քաղաքներում ահագին hիվանդներ կան, ու նրանց թիվը շատ արագ աճում ա: Ենթադրում եմ, որ հաջորդ շաբաթ դպրոցներն էլ կփակվեն:
Երեկ գնացել էինք սուպերմարկետ` պահուստային գնումներ անելու, անձեռոցիկներ շատ քիչ էին մնացել, մեր ուզած անձեռոցիկի վերջին տուփերն առանք, զուգարանի թղթերի ահռելի բաժնում ոչ մի տեսակի ոչ մի հատիկ զուգարանի թուղթ չկար, էսօր էլ նույնը: Փաստորեն, պրծել ա, ու էսօր նորը չեն բերել...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Varzor (16.03.2020)
Varzor (16.03.2020)
Ուզում եմ դնեմ Resident Evil-ի սաղ կինոները նայեմ մի հատ էլ ծերից ծեր։
Varzor (16.03.2020)
Freeman (14.03.2020)
Շվեդիան քեֆս բերում ա, լրիվ ռելաքս վիճակ ա։Աղջիկս ասում ա համալսարանում ահագին իտալացի ուսանող կա, նոր ա վերադարձել դասերին, որը իրան վատ ա զգում, սիմպտոմներ ունի, զանգում ա կլինիկա, հարցնում են քանի տարեկան ես, շատ վատ ես զգում քեզ, ուրիշ հիվանդություն ունես թե չունես, ու եթե վիճակը ծայրահեղ չի, ասում են, պրոբլեմ չկա, նստի տունը, շատ մի շփվի ուրիշների հետ։
Freeman (14.03.2020), Varzor (16.03.2020), Անվերնագիր (14.03.2020), Վիշապ (14.03.2020)
Բայց որ սենց գնա, Resident Evil-ը չէ, կարող ա Netflix-ի սաղ սերիալները այբենական կարգով սկզբից մինչև վերջ նայեմ, մեղա-մեղա։ Սաղ թռիչքները փակում են, սինքն գործը կանգնեց ու ես մնացի լռված տունը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ