Երկրաչափական պրոգրեսիայում եթե գործակիցը 1–ից մեծ ա, ապա շարքը էքսպոնենցիալ ա աճում![]()
Վիկին քեզ օգնություն․ https://en.wikipedia.org/wiki/Geometric_progression
Երկրաչափական պրոգրեսիայում եթե գործակիցը 1–ից մեծ ա, ապա շարքը էքսպոնենցիալ ա աճում![]()
Վիկին քեզ օգնություն․ https://en.wikipedia.org/wiki/Geometric_progression
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Mephistopheles (03.07.2020), Տրիբուն (13.03.2020)
Շվեդիայում էսօր ևս 187 վարակված գրանցվեց, էդպիսով 500–ից դառնալով 687: ՈՒ սա էն դեպքում, երբ երեկ հայտարարություն տարածեցին, որ ռեսուրսները խնայելու համար մենակ այլ հիվանդություններով հոսպիտալացվածներին են տեստ անելու՝ մյուսները իզուր թող չանհանգստացնեն, նույնիսկ եթե արդեն ախտորոշված կորոնավիրուսի վարակակիրի հետ անմիջական շփում են ունեցել, սիմպտոմներն էլ արդեն ունեն, մեկ ա տեստ չեն անելու։
Այսինքն՝ հավանաբար էս 187 հոգին միայն հոսպիտալացվածներն են։ Իսկ թե իրականում ինչ ա կատարվում, աստված գիտի։
Երեկ էլ առողջապահության ջոջերով հավաքվել էին, որ որոշեն ինչ քայլեր ձեռնարկեն, բայց քննարկել–քննարկել էին ու տենց էլ ընդհանուր եզրակացության չգալով, ինչ որ անատամ հայտարարություն էին արել ու ցրվել էին տներով։
Բայց այնուամենայնիվ էսօր շվեդները իրանց ստանդարտ առօրյայից վերջապես կտրվեցին․ բազմաթիվ խոշոր ֆիրմաներ իրանց խոդով տնից աշխատելու ռեժիմի անցան, իշխանություններն էլ երեկոյան ժողովրդին խորհուրդ տվեցին համենայն դեպս մի երկու շաբաթվա առևտուր անել։
Ինչից հետո շատ արագ զուգարանի թուղթն ու պաստան վերացան խանութներից
Ի դեպ, պարզել եմ ինչն ա պատճառը, որ հենց զուգարանի թղթի համար են ժողովուրդը իրար գլուխ ջարդումԶուգարանի թուղթը ծավալով մեծ ա ու խանութներում մեծ պաշարներ չեն լինում ու արագ պրծնում են։ Այսինքն՝ ոչ թե ժողովուրդը հենց կոնկրետ զուգարանի թուղթ ա վիզ դրած առնում, այլ ուղղակի երբ ընդհանուր առևտրի ծավալը մեծանում ա, բնականաբար խանութում ամենաքիչ քանակով եղած ապրանքն ա առաջինը պրծնում։
Հիմա որ մտածում եմ, կարելի էր ինքնուրույն էլ ֆայմել, բայց չէի ֆայմել․ ընկերներիցս մեկը բացատրեց![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եղբայր, գլխի չընկար? Լեզվական բառախաղ էր
Մաթեմատիկայում անգլերեն exponential-ի հայերեն համարժեքը ցուցչայինն է: Հայերենում Էքսպոնենցյալ միայն կոչվում է e հիմքով ցուցչային ֆունկցիանԴրան անգլերեն ասում են Natural exponential function: (հոմոֆոբական անուն ունի
)
Վիկին քեզ հուշարար https://hy.wikipedia.org/wiki/%D5%91...81%D5%AB%D5%A1
Ու հետաքրքիրն էլ հենց նրանումն է, որ բնական պրոցեսների աճի տեմպերը, որոշակի երկարատև ժամանակահատվածում նկարագրվում են Natural exponential function-ներով:
Այսինքնս երկարաժամկետ կտրվածքով էս անդեր վիրուսի համաճարակն իսկապես կարող է էքսպոնենցյալ աճել, եթե դրա աճի տեմպերին չխանգարենք: Ոնց որ Չինաստանում լավ խանգարեցին (դե դա պաշտոնական տվյալների համաձայն): Բայց մյուս երկրներում, ըստ էն դրածդ հղման լավ էլ էքսպոնենտացվում է:
Վերջին խմբագրող՝ Varzor: 13.03.2020, 04:22:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ժողովուրդ,
Ոնց որ թե էս թագավարակը արևից ուժեղ վախենումա, կամ էլ ահավոր չի սիրում մոնղոլոիդ ռասան (ռասիստ վիրուսա):
Տվալների աղբյուր է ծառայել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը:
Վերջին խմբագրող՝ Varzor: 13.03.2020, 04:41:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Պաշտոնական վիճակագրություն դեռ չկա ու չի կարող լինել էս փուլում, ներկայիս թվերն ու գրաֆները ընդամենը դեռ փաստագրություն են, որոնց վրա ինչ-որ դիսերտացիա կազմելը ու դրանից եզրակացություններ անելը խեղկատակություն ա: Մինչ օրս ոչ մի հեղինակավոր մասնագետ ոչ մի կոնկրետ բան դեռ չի ասել ու չի կարող ասել: Գնա սիրածդ սայթի Չինաստանի կորերը նայի ու տես, որ իբր ակտիվ դեպքերը նվազում են, կարող ա՞ դրանից եզրակացություն կազմես:
StrangeLittleGirl-ը ճիշտ էր ասում. Անիմաստ ա քեզ հետ բանավիճելը:
Si vis pacem, para bellum
Սրա հետ կապված ինչ կարծիքի եք․․․
Հավատս չի գալիս, որ սարքած չի, բայց եթե իրոք 2008-ին տպված գիրք ա․․․
Varzor (16.03.2020)
Մեր քամբախում, այսինքն՝ Սիլիկոնային Հովտում, էս պահին ով որ կարողանում է տնից աշխատել, դե հիմնականում կամպյուծերշիկները, տնից են աշխատում, իսկ մնացածը՝ սովորականի պես։ Բայց ստեղ՝ դե գիտեք, լիքը մարդ կամպյուծեռշիկ ա, այդ թվում ձեր խոնարհ ծառան։ Ասածս ինչ է, էս քանի օր է, տռաֆիկը ահագին թեթևացել է, դե նենց չի, որ փողոցները դատարկվել են, Իտալիա չի հաստատ, բայց ասենք պիկ ժամին, որ մեքենաների արագությունը դառնում էր հեծանվի արագությունից դանդաղ, էս երկու օրը էդպես չի։ Հիմա նստել, մտածում եմ, բա որ լիքը մարդ կարողանում է տնից աշխատել, ի՞նչ գրողուցավի համար ենք օֆիս գնում, ճամփեքը լցնում, բենզին ու թթվածին վառում։
Իսկ կարող ա՞ աշխարհին պերմանենտ կորոնավիրուս ա պետք, որ մի քիչ զուսպ լինենք, հիսթերիկ աշխատելու ու մրցավազքի տեղը հանգստանանք, մտածենք․․․ թե՞ սովից կմեռնենք․․․Մյուս կողմից էլ, սոցիալացվել կա, բան․․․ Ոնց մտածում եմ՝ գերբնակեցվածությունը խնդիր է, համ էլ վիրուսի արագ տարածվելուն է նպաստում։ Օֆֆ, եսիմ․․․
Si vis pacem, para bellum
Varzor (16.03.2020)
Ավելի ուշագրավը նույնքան արագորեն անհետանալու կանխատեսնումն ա (մինչև տասը տարին), քան թե ստուգելը հոգեկան խանգարումով էդ կնոջ կամ ֆանտաստ գրողների ֆենոմենը՝ ամբողջական պատկերի համար։
Ասածս էն ա՝ գուցե արժի օգտվել ներկայումս բաժնետոմսերի ֆանտաստիկ անկումից, եթե էս աժիոտաժը շուտով ու կտրուկ հանդարտվելու ա...
Varzor (16.03.2020)
Գուցե քննարկման հետ անմիջական կապ չունի, բայց հիշեցի էս էն քննարկումների ֆոնին, թե գրականության մեջ կանխագուշակվել ա, թե ոչ:
Ունկնդրելով իսկապես քաղաքից բարձրացող թեթևացման աղաղակները, Ռիեն հիշում էր, որ այդ թեթևությունը միշտ վտանգված էր, որովհետև նա գիտեր այն, ինչ այդ բազմությունը անգիտանում էր, և որը կարելի էր կարդալ գրքերի մեջ. ժանտախտի բացիլը երբեք չի մահանում, ոչ էլ անհետանում է, այն կարող է տասնյակ տարիներ քնել կահույքի կամ սպիտակեղենի մեջ, համբերությամբ կարող է սպասել սենյակներում, գետնափոր շտեմարաններում, սնդուկներում, թաշկինակներում և թղթապանակներում, և երբ օրը գա մարդկանց դժբախտություն բերելու կամ դաստիարակելու համար, ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ:
Շինարար (13.03.2020)
Երեկ երեկոյան Լատվիայում արտակարգ իրավիճակ հայտարարեցին։ Ուրիշ երկրների փորձը հաշվի առնելով, այսօր առաջին հերթին գնացի զուգարանի թուղթ առնելուԽանութի աշխատակցի խոսքերից՝ հազիվ հասցնում է պահեստից բերել, րոպե անց տանում են, ու շուտով կվերջանա։
Էս Բելգիայի ղեկավարությունը լրիվ դալբայ*բների հավաքածու ա..
Երկար տուրուդմփոցից հետո՝ երեկ ուշ երեկոյան հազիվ ընդհանուր հայտարարի եկան երկրում հատուկ իրավիճակ մտցնել (երևի սա «արտակարգ»-ից մի խազ ցածր ա):
Բայց յանի ինչն են փոխում ու խի՝ ահագին լղոզված ա..
Ծիպը՝ դպրոցները չեն փակվում, բայց էլ պարտադիր չեն,
Մենակ սննդի խանութներն ու դեղատներն են շարունակում նույն գրաֆիկով աշխատել, իսկ մնացածը՝ մենակ աշխատանքային օրերին (բայց վիքենդներին մեծ մասը սենց թե նենց փակ էին էլի...),
Հասարակական տրանսպորտը շարունակում ա նույն ռեժիմով աշխատել, բայց խորհուրդ ա տրվում հնարավորինս քիչ օգտվել դրանցից՝ միայն անհրաժեշտության դեպքում (յանի առաջ զա կայֆ էին նստում էլի...),
ու սենց շարունակ...
Միակ լուրջ փոփոխությունն էն ա, որ ռեստորանները, կաֆեներն ու դիսկոներն են փակում..
ՈՒ էս ամենի իրականացմանը պիտի հետևեն ոչ այլոք քան քաղաքապետները: Հակառակ դեպքում՝ շտրաֆ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (16.03.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ