1. առողջացածների թիվը ի՞նչ կապ ունի էն առաջին բերածս վերլուծության հիմնական ասելիքի հետ, որ տարբեր երկրների օրինակով ցույց էր տալիս, որ արագ տարածման դեպքում հոսպիտալները չեն հասցնում սպասարկել, արդյունքում բազմաթիվ անգամ ավելի շատ մարդ ա մեռնում, քան էն երկրներում, որտեղ մարդկանց մեկուսացման շնորհիվ դանդաղացրել են տարածվելը, որ հասցնեն սպասարկել հոսպիտալիզացիայի կարիք ունեցողներին, հետևաբար գլխավոր խնդիրը social distancing-ն ա։
2. Բա ասիմպտոմատիկ վարակակիրների թիվը ի՞նչ կապ ունի էլի նույն հիվանդանոցների հերիք չանելու հանգամանքի հետ։
3. Թե դու ինչ ես համարում քո գործն ա, բայց փաստը էն ա, որ թվերը համապատասխանում են էքսպոնենցիալի ֆորմուլային, ու ոչ թե քո համարած «0.0000000001 * 0.000000001»–ն ա գործակիցը, այլ 1.15-1.25 կարգի թիվ ա։ Հիմա ո՞վ ա բուլշիթ անում։
Հ․ Գ․
Ձյաձ, ո՞վ ա քեզ կծել էդ ձեր ամերիգաներում։ Վախտին փաստարկված, հավասարակշիռ ու բովանդակալից գրառումներ էիր անում։ Հիմա մենակ վերամբարձ ագրեսիվ տոնով՝ բուլշիթ հա բուլշիթ։ Եթե հոդվածի բերած փաստարկների հետ համաձայն չես, գոնե մի երկու օրինակ բեր, հիմնավորում բեր, թե կոնկրետ ինչի՞ հետ համաձայն չես ու ինչի։ Համ Էդ մարդու գրած հիմնավորումները բուլշիթ անվանեցիր, համ բերած պաշտոնական աղբյուրները «օֆֆիցիալ բարբաջանք»։ Կոնկրետ ո՞ր աղբյուրն էր ոչ հավաստի, ո՞ր փաստարկի տրամաբանությունն էր սխալ։ Կարող ա մի բան բաց եմ թողել, կամ խելքս չի կտրել․ ասա մենք էլ համոզվենք։ Հո մենակ բուլշիթ ասելով չի՞։
Մեր շենքում մի հատ մարդ կար, էն հին սովետական ռուսախոս «ինծիլիգենտներից», բոլորին վերևից «молодой человек»–ով էր դիմում։ Տենց էնքան «молодой человек» արեց, վերջը բակում իրա մականունը ինքնստինքյան «молодой человек» մնաց
Ասածս ինչ ա․ էդ «բուլշիթի» հետ մի քիչ զգույշ խաղա
Էջանիշներ