Varzor (11.03.2020)
Մերկելը մնում ա միակ վստահելի ու հավասարակշռված առաջնորդը:
https://www.google.com/amp/s/www.ind...326.html%3famp
https://www.google.com/amp/s/mobile..../idUSKBN20Y1EY
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.03.2020, 22:12:
Varzor (11.03.2020)
Ահագին փաստարկված ու մատչելի վերլուծություն կորոնավիրուսի թեմայով․
https://medium.com/@tomaspueyo/coron...e-f4d3d9cd99ca
Իմ հասկանալով հիմնական միտքը էն ա, որ էքսպոնենցիալ տարածվում ա ու գլխավոր պրոբլեմը միանգամից շատ մարդու հոսպիտալացման կարիք ունենալն ա, որի դեպքում հիվանդանոցները չեն հերիքում ու մահացությունները տասնապատիկ ավելանում են զուտ էդ պատճառով։ ՈՒ լուծումը մարդկանց մաքսիմում իզոլացնելն ա, որ վիրուսի տարածումը դանդաղի ու թեկուզ եթե մարդկանց մեծ մասը վարակվելու ա, էդքան մարդ ոչ թե մի քանի շաբաթվա ընթացքում վարակվի, այլ ամիսների, որ հոսպիտալները հասցնեն։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 11.03.2020, 23:12:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Շվեդիայում էլ վերջին օրերին վարակվածների քանակը էքսպոնենցիալ աճում ա։ Էս պահին վարակվածների քանակով աշխարհում 10–րդն ա, էսօրվա ընթացքում վարակվածների քանակով` 6–րդը, մինչդեռ մի մարդուն բաժին ընկնող հիվանդանոցի մահճակալների քանակով Եվրոպայում վերջին տեղում ա Շվեդիան։ Նենց որ, ոնց քցում–բռնում եմ մի շաբաթից ստեղ Իտալիայի վիճակի ա հասնելու։ Բայց մարդիկ հլը որ դինջ–դինջ գնում են գործի գալիս են։
Ես էլ տոմսերը առել էի, որ գայի Հայաստան հանրաքվեին մասնակցելու, էն էլ մտածում եմ ավելի լավ ա չգամ․ հաշվի առնելով Շվեդիայի վիճակը ահագին մեծ հավանականությամբ մինչև էդ վարակված կլինեմ։ Չգամ Հայաստանում էլ ավելի տարածեմ
Հ․ Գ․
Աշխարհում իրավիճակին հետևելու համար էս սայթը ահագին հարմար ա․
https://www.worldometers.info/coronavirus/
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Varzor (12.03.2020)
Լիքը անիմաստ գրաֆներով ու բուլշիթով լրցած բարբաջանք ա հիմնված մեդիայի ու օֆֆիցիալ բարբաջանքի վրա:
«Էքսպոնենցիալ» տերմինը անտեղի ես օգտագործում, ոչ մի սանղակով վարակվածների թվի աճը էքսպոնենցիալ ֆունկցիային բացարձակ չի մոտենում, ավելի շուտ գծային աճ է:
Եթե հոսպիտալացնելու միակ նպատակը թթվածին տալն ա, ապա թթվածին կարան տանը տան, ավելի ապահով կլինի վարակի տարածելու տեսակետից:
Ու առհասարակ նողկալի պաթետիկ տոնով ա գրած սաղ բուլշիթը:
Si vis pacem, para bellum
Varzor (13.03.2020)
Քիչ առաջ Շվեդիայի առողջապահությունը հայտարարեց, որ էսօրվանից կորոնավիրուսի տեստեր այլևս չեն անելու նույնիսկ էն մարդկանց, որ անմիջական շփում են ունեցել վարակված մարդու հետ ու սիմպտոմներն էլ ունեն։ Պատճառը՝ ռեսուրսները խնայում են էն մարդկանց համար, որոնք բացի կորոնավիրուսից, նաև այլ հիվանդություններ ունեն։
Էդ նշանակում ա, որ.
1. արդեն չի ձգում Շվեդիայի առողջապահական համակարգը (մեր մեջ ասած, առանց կորոնավիրուսի էլ մի եսիմինչ չէին),
2. նոր վարակվածների պաշտոնական թիվը վաղվանից կընկնի, բայց էդ թիվը իրականությունից շատ հեռու կլինի
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ ասեմ, կարաս ամեն մի իձիոտի բարբաջանք բերես ու «փաստարկված վերլուծություն» համարես։
Օրինակ նույն գյադեն սենց բան էլ ունի՝ How to Craft a Story in 5 Minutes, այսինքն ոնց թեմայի ոլորտի ու մասնագիտության հետ կապ չունեցող ցանկացած դիլետանտ հինգ րոպեյում պատմություն սվաղի, որ լիքը մարդ կարդա, որովհետև մարդկանց մեծ մասը բովանդակության փոխարեն ուշադրություն ա դարձնում ձևին ու աղմկող վերնագրերին: Կարելի է ձևը պահպանելով հագել կամայական ախմախ արդյունքների, վկան՝ Ռուսաստանի նորաթուխ սահմանադրությունը:
Si vis pacem, para bellum
Պրիմիտիվ մանիպուլյացիաներ բերելու տեղը ցույց տուր գեթ մի գրաֆ, որտեղ հաշվի ա առած առողջացածների թիվը՝ 0-ից սկսած բացարձակ թվի փոխարեն, ու գրաֆ, որտեղ հաշվի ա առած պոտենցիալ ասիմպտոմատիկ վարակակիրների թիվը։ Առաջինը չկա, որովհետև մարդկությունը սիրում ա թվերը ճոխացնել, ու մազոխիստական կայֆեր ստանալ, իսկ երկրորդը չկա, որովհետև ոչ մի հետազոտություն ու վիճակագրություն դեռ չկա, համաճարակի սկիզբն ա։ Ուստի, լիքը դիլետանտներ կարան նայեն առատաղին ու բլթցնեն տարբեր տեսակի «կարողապատահի»-ներ։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ լավ ա, բայց ոռիություն կանխատեսող բարբաջանքներին էլ առանձնապես լուրջ վերաբերվելու ցանկություն չունեմ։ Իսկ էսպոնենցիալ բուլշիթը, ասեմ, a = 0.0000000001 * 0.000000001 ^ X-ն էլ կարա էքսպոնենցիալ համարվի, եթե շատ ուզենք։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ