Կարանտինի «կայֆը» կորոնավիրուսը ծանր տանողների քանակը վերահսկել փորձելն է, էն որ լիքը բուլշիթերներ քարոզում էին՝ տարբեր անիմաստ կորեր նկարելով :Ճ
Չինաստանը բացի իրական վիրուսակիրների քանակը թաքցնելուց,
ասում են՝ թաքցրել է նաև իրական մեռնողների քանակը ևս, ու առհասարակ էս սաղ թվերը շատ մոտավոր, շատ սուբյեկտիվ ու չափազանց կասկածելի են, ու կարող է իրականությունից միլիոններով հեռու, ու մի երկու տարի հետո նոր կարող է մի քիչ ռեալ ու անկախ վիճակագրություն լինի, ասենք պլյուս մինուս կես միլիոն կամ մի միլիոն սխալանքով, կամ ասել թուրքերին՝ Ալլահ բիլիր...
Բայց ռիսկի գնալ ու համարել, որ կարանտինը սխալ է, էդ էլ էն չի, քանի որ մուտիլովկայի ու ժխորի մեջ օբյեկտիվ ճշմարտությունը հիմա շատ կոպիդ ձևով բռնաբարվում ա քաղաքական ու ֆինանսական դիվիդենտներ հետապնդող անբարոյական բաշիբոզուկների կողմից, որի մեջ մեդիան էլ իր փայն ունի:
Մի կողմից կարանտինը հանելը կարող է պրոբլեմատիկ լինել, մյուս կողմից էլ կարանտինը երկարատև պահելը կարող է էլ ավելի պրոբլեմատիկ լինել, հետևաբար պետությունները հիմա ձեռ ձեռի տված պիտի աշխատեն հնարավորինս օբյեկտիվ ու արագ հետազոտություններ անել ու եզրակացությունների գալ, որ կողմնորոշվեն՝ էկոնոմիկան ու օրավարձով աշխատողներին են փուռը տալիս, թե՝ երկարակյաց տատի-պապիներին ու տկարամարմիններին... ոնց որ սրա կոմպրոմիսային տարբերակը կա՝ մի քիչ նրանից, մի քիչ էն մյուսից տարբերակով, բալանս գտնելն ա ամենամեծ պրոբլեմը, որ լիքը մուտիլովչիկներ խանգարում են գտնել: Ես մեկ մեկ կատաղած մտածում եմ՝ մեզ մի հատ մարդավարի վիրուս էր պետք ծաղկենման, որ իսկականից կոտորվեինք՝ խելքներս գլուխներս գար… Մարդկային անբարոյականությունը, հիմարությունն ու անճարությունը շատ փայլուն քողարկվում են թույն կաստում-գալստուկից, կամ մոդայիկ վզնոցից բարձրացող, իբր մտահոգված, կամ կարեկցանքով լցված, պաթոսային ելևէջներով փայլուն նախադասություններ շաղ տվող գլուխներում, նոր հայելու մեջ էլ նման մի գլուխ տեսա, բայց փնթի մայկից դուրս պրծած, թրաշած ու անլվա գլուխ էր :Ճ
Հ.Գ. Մոռացա ավելացնել՝ ես կարծում եմ, որ պետք է թե մարդկանց ու թե էկոնոմիկան զոհաբերել հանուն էկոլոգիայի ու սերունդների ապագայի, հետևաբար գոտիներդ պինդ ձգեք, սկսեք ամեն ինչ խնայողաբար օգտագործել և փորձել ձգել գալիք ժուժկալ և ձանձրալի տարիները, Աստված ողորմած է :Ճ
Էջանիշներ