Ավստրալիայում մարդիկ կռվում են սուպերմարկետում․․․ զուգարանի թղթի համար
Էդ աբորիգենները Իսկ "քաղաքակիրթ" ավստրալիացիները առավոտ ժամը վեցից կանգնում են սուպերմարկետի դռների առաջ, որ բացվելուն պես շնորհքով ներխուժեն․ տասնհինգ րոպեից բոլոր պոլկաները (միայն զուգարանի թղթի, սալֆետկայի, մակարոնեղենի ու ալյուրի) մաքուր սրբած-դատարկ են (ու օրվա ընթացքում այլևս չեն համալրվում)։ Դրանից հետո սուպերմարկետը հանգիստ շարունակում ա իր նորմալ առօրյան՝ մնացած ամեն ինչը սովորականի պես լիուբոլ։
Ասեցի՝ ապդեյթ անեմ, վաղուց էս կողմերում չես երևացել
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.03.2020, 02:15:
Alphaone (31.03.2020), boooooooom (11.03.2020), One_Way_Ticket (09.03.2020), Արշակ (09.03.2020), Նաիրուհի (13.03.2020), Տրիբուն (09.03.2020)
Չգիտեմ ընթացիկ թեմայի հետ ինչքանով ա կապված, բայց էստեղ գրեմ։ Համալսարանի մագիստրատուրա ընդունվելու քննություններից մեկն եմ հանձնում էսօր, որը մասնագիտական չի, այլ ընդհանուր ճանաչողական։ Առաջին հարցը. պատկերացրու դու ինչ֊որ միջոցառման կազմակերպիչ ես ու այլ գնումների, մատակարարումների հետ պիտի ապահովես նաև զուգարանի թուղթ միջոցառման մասնակիցների համար։ Նշիր երեք առաջնային գործոն, որոնք պետք է հաշվի առնես ճիշտ քանակությամբ զուգարանի թուղթ գնելու համար։
Ցնդել են ավստրալիացիք էդ հողի վրա
boooooooom (11.03.2020), Varzor (10.03.2020), Գաղթական (09.03.2020)
ՈՒ վերջը ի՞նչ պատճառներ նշեցիր ))
Բայց հա՝ էդ զուգարանի թուղթը ոնց-որ կանկրետնի թեմա ա դարձել ձեր քովը:
Մի տեղ էլ կարդացի, որ՝ զուգարանի թղթի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճի ու պահեստներում դրանց նկատվող սղության պատճառով, տեղական թերթերից մեկն իր էջերի քանակը մի քանիսով ավելացրել ա ՃՃՃ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (10.03.2020)
Հրես մի հղում )))
People fearful of the coronavirus have caused toilet paper sales to skyrocket, resulting in a deficit in supply in Australia. An Australian newspaper has come up with a hilarious solution to the problem.
The newspaper has decided to add eight extra pages to their newspaper so that their readers can use those eight extra pages as a replacement for toilet paper if they are running low.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Որպես կենսական անհրաժեշտություն ամենաքիչը զուգարանի թուղթը պիտի մարդու մտքով անցնի: Եթե տենց ճարահատյալ տանը փակված վիճակ լինի, բանուգործներն ինչ ա, թող ամեն քաքելուց հետո ոռները լվան: Ուտելիքը կամ որն ա, ասենք որ նորմալ մարդը շուրջը աշխարհի վերջը լինի, պիտի տանը փակվի` ուտի, քաքի, ոռը սրբի, մնացածն էլ ջհանդամի գյոռը: Շշմելու ա թե մարդկության մեջ ինչքան անհատակ էգոիզմ կա:
Ուրեմս
Կոլեգաներիցս մեկը նույնպես կպած զուգարանի թուղթ ա առնում, էն օրը հարցրեցի, թե ինչի հենց զուգարանի թուղթ, ախր դա առաջին անհրաժեշտությունը չի, ու ոնց որ Շինը ասեց՝ կարող են ուղղակի տուտուզները լվանալ:
Ու նա բացեց ինձ զուգարանաթղթային խելագարության գաղտնիքը:
Դու մի ասա՝ իրենք ավելի հեռուն են նայում: Որ սենց գնա, ջուր էլ չենք ունենալու, ինչ տուտուզ լվանալ: Ու էստեղ միակ փրկություն ո՞րն է, դե իհարկե զուգարանի թուղթը
Մի խոսքով, մեզ մոտ էլ լրիվ ոռի վիճակ ա: Սենց որ գնա, շուտով իսկականից բոլորս տանն ենք մնալու՝ հետևելով Իտալիայի օրինակին:
Varzor (11.03.2020)
Հա՞ որ։ WHO-ի վերջին տվյալներով Գերմանիայում երեկ ընդամենը 27 նոր դեպք է գրանցվել։
https://www.who.int/docs/default-sou...0-covid-19.pdf
Իսկ այ Իսպանիայում՝ 435: Ինձ թվում է՝ մշակութային տարրը ահագին դեր է խաղում։ Իտալացիներն ու իսպանացիները սիրում են միմյանց մոտ գտնվել, տարածություն պահելը նույնիսկ վիրավորական է համարվում։
Ինձ թվում է՝ թվերը ավելի լավ է WHO-ի պաշտոնական կայքում նայել։ Ցանկացած ԶԼՄ նպատակ ունի աուդիտորիա հավաքել ու պահպանել, ինչը անխուսափելիորեն անդրադառնում է մատուցվող ինֆորմացիայի օբյեկտիվության վրա։
Նայեցի WHO-ի երեկ չէ առաջի օրվա տվյալները՝ 317 դեպք Գերմանիայում։ Նենց որ դինամիկան հուսադրող է։ Տեսնենք այս երեկո ինչ կասեն։ Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Չինաստանում երեկ ընդամենը 20 նոր դեպք է գրանցվել։ Իտալիայում էլ ձեռք առնված միջոցները շատ շուտով կսկսեն արդյունք ցույց տալ։
Տրիբուն (11.03.2020)
Ես էլ եմ լավատեսորեն տրամադրված, բայց Գերմանիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներն ինձ համար հավաստի են:
Ու ըստ դրա, Գերմանիայում էս պահին 1.296 գրանցված դեպք կա:
Ի դեպ, նույն տվյալներն էլ WHO-ի պաշտոնական կայքում են դրված:
countries, areas or territories with cases
China: 80955 cases
Italy: 10149 cases
Iran (Islamic Republic of): 8042 cases
Republic of Korea: 7755 cases
France: 1774 cases
Spain: 1639 cases
Germany: 1296 cases
Varzor (11.03.2020)
Իսկ ըստոնք չեն էլ ուզում դպրոց փակելու մասին մտածել..
Ասում ա՝ սենց գոնե երեխեքը կանտռոլի տակ են, թե չէ տանը նստեն՝ կարող ա ավելի շատ մարդաշատ տեղեր գնան ու հատկապես պապի-տատիների հետ ավելի շատ շփվեն (դե մինչև ծնողները գործի են)..
Իսկ պապի-տատիների հետ շփումը խորհուրդ են տալիս հնարավորինս մինիմումի հասցնել, որտև տարեցներն ավելի խոցելի խումբ են համարվում՝ վիրուսին հակազդող իմուն-համակարգի ուժգնության տեսանկյունից...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Freeman (11.03.2020)
Սենց իրավիճակներում երևում ա, թե մարդիկ իրականում ինչ հոգեկան/մտավոր վիճակում են: Մեկն ընկած զուգարանի թուղթ ա առնում, մյուսն իր ասիացի հարևանի դեմքին դեզինֆեկցիոն հեղուկ ա պզացնում՝ «կորոնա» գոռալով:
Հատկապես էս զարգացած երկրներում, որտեղ մարդկանց մեծ մասը կենսական մեծ խնդիրներ չունի, ու բարվոք համակարգի մեջ խրված, անջատված ապրում ա, մի հատ սենց «համակարգային շեղում» ա պետք, որ տեսնես, թե մարդիկ ինչ օրի են հասել ու ով են իրականում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ