Գաղթական հոպար, դու էլ ես հա քյանդրբազությամբ զբաղվել սիրում։ Այ հենց էս քո արածն էլ պանիկայի հավայի տարածել, սենց մի մտահոգված տոնով։
Նախ, վերնագրերը կարդալուց բացի կարելի ա տակի գրածն էլ կարդալ։ Կամ գոնե վերնագիրը մինչև վերջ կարդալ։
Հիմա հենց քո մեջբերածներից մեկը կարդում ենք ավելի մանրակրկիտ, ոչ միայն վերնագրերը, ու առանց վայ վույի ու մեր ԱՆ-ին մեղադրական տոնի։
Coronavirus COVID-19 risk increased to ‘very high’ but containment still possible
WHO says coronavirus is not yet a pandemicThe development comes as WHO Director-General Tedros Adhanom Ghebreyesus welcomed data showing that in the past 24 hours, China had recorded its lowest number of cases in more than a month (329), with 78,959 cases in total.
....
More than 36,000 people have also recovered from COVID-19 in China alone, WHO said.
..
Fear, rumour and stigma the greatest enemy
....
Tedros said that although the increase in the number of cases and affected countries in recent days was concerning, there was no evidence of the virus spreading freely in communities.
....
In the meantime, the best thing people can do is to be diligent about their personal hygiene, the UN health agency chief insisted, and look out for symptoms, which include a dry cough and fever, rather than a runny nose.
Varzor (02.03.2020)
Հորոխպեր, եթե ինքս պանիկայի մեջ լինեի կամ տենց բան տարածելու մտադրություն ունենայի, երևի թե, 25 հատ հղում դնելու փոխարեն, սեփական խոսքերով մազերս կփիտեյի, թե վաաայ, մեր վերջն եկել է..
Սովորաբար, մի բան կարդալուց, ես խասյաթ ունեմ դա հալած յուղի տեղ չընդունել՝ ստուգելով ինֆոն լիքը այլ աղբյուրներում:
ՈՒ կարծում եմ ինձ դժվար կլինի մեղադրել հղումներ տեղադրելու մեջ, որոնց ինքս նախօրոք չեմ ծանոթացել:
Էս դեպքում ես վայթե, ինքս ինձնից ոչ մի մեկնաբանություն չավելացնելով, ընդամենը հղումներ էի դրել՝ դրանցից մեջբերումներ անելով:
Ակումբում վայթե բոլորը կամ համարյա բոլորը ինֆոն վերլուծելու հատկություն ունեն, անգլերենին էլ կամ դրա թարգմանության եղանակներին ծանոթ են:
Հանգիստ կարող են քո օրինակով մտնել, կարդալ ու սեփական եզրահանգման գալ:
Իսկ ձեր ու մեր ԱՆ-ին մեղադրական տոնս արդեն վերևում հիմնավորեցի
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Mephistopheles (03.07.2020)
Վայթե գրիպի նոր շտամերը ավելի վտանգավոր են, քան եղածները, քանի մարդս դեռ իմունիտետ չի ձեռք բերել: Իսպանական գրիպը անցած դարի սկզբին աշխարհի բնակչությունը 5 տոկոսով պակասեցրեց։ Սա էլ ոնց որ ասում են՝ մի 10 անգամ ավելի մահացու է ռեգուլյար գրիպից։ Դեռ կատաստրոֆիկ թվեր չենք տեսնում, որովհետև չինացիք կատաղած միջոցառումներ իրականացրեցին ու իրականացնում են, որ ոչ մի բան չանեին, չի բացառվում ոչ Չինաստանի կեսը հիմա վարակված լիներ, ու աշխարհն էլ փորձում է հետևել Չինաստանին։
Ես հիմար պանիկային դեմ եմ, բայց դե զգուշավորությունն ու միջոցառումները չեն խանգարի, չնայած մյուս կողմից էլ մտածում եմ՝ աշխարհը արդեն վաղուց գերբնակեցված է, կարելի էր մի 70%-ով ջնջխվել, գնալ ։Ճ
Si vis pacem, para bellum
Յոհաննես (02.03.2020)
Varzor (02.03.2020)
Ինձ թվում ա թվերը լավ էլ կատաստրոֆիկ են։ Չիանաստանում մի քանի միլիոն մարդ վարակված ա, Իրանում`մի միլիոնից ավել։ Հայաստանում հնարավոր ա մի քանի հազար։ Մնացած տեղերն էլ նույն կարգի, բացի տրոպիկական երկրներից, որտեղ շոգ ա ու սաղ դեպքերը բերովի են։
Ապեր, Իրանում պաշտոնապես հայտարարել են 1500 վարակվածի մասին, իսկ Իրանից դուրս արդեն մի քանի տասնյակ մարդ ա վարակված, որոնք ժամանել են Իրանից, էտ թվում Հայաստանի դեռ միակ վարակվածը։ Որքա՞ն ա հավանականությունը, որ էտ մի հայը քիփ շփվել ա հենց էտ 1500 վարակվածներից մեկի հետ, 80 միլիոնանոց Իրանում։ Այսինքն վարակը լաաավ էլ տարածված ա արդեն ալամ աշխարհում, ուղղակի, ոնց որ արդեն մի քանի հազար անգամ TV-ով ասել են, գրել են, բացարձակ մեծամասնության մոտ կամ ոչ մի սիմպտոմ չի լինում կամ շատ թույլ արտահայտված ա լինում ու մարդիկ ոչ էլ բժիշկի են դիմում, որ թեստ դնեն։ Հենա, մեր վարակվածն էլ դրա լավ օրինակն ա․ մի օր մի թեթև ջերմություն ա ունեցել։
Իրանին, որ ռանդոմ նայենք, մենակ 5 դեպուտատ կա վարակված։ Ասել է թե էս հինգը գնացե՞լ են ու բաց բերանով մտել են արդեն վարակված կարանտինի մեջ գտնվողների բերանը՞։ Բնականաբար՝ ոչ։ Էս հինգ դեպուտատը շատ լավ վիճակագրորեն ներկայացուցչական թիվ ա։ Սենց բիսեկտի մակարդակով ոտի վրա հաշվում ենք, որ 5 հոգին Իրանի 290 հոգանից պառլամենտի 1.7%-ն, ու ստացվում ա որ 80 միլիոնանոց Իրանում մի միլիոնից ավել վարակված կա։
Ես ոնց հասկանում եմ, էնքան վտանգավոր չի վիրուսը, էնքան էն, որ վիրուսակիրների մեծ մասը առանց իմանալու վիրուսը փոխանցում ա խոցելի խմբերին՝ տարիքով մեծերին, որոնց մոտ մահացությունը 15%-ի կարգի ա ու խռոնիկ հիվանդություններ ունեցողներին։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.03.2020, 18:20:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Mephistopheles (03.07.2020), Varzor (02.03.2020)
Իրանում վիճակը հետույքային ա, կարծում եմ իրականից ահագին ցածր թիվ ա ասվում/հայտնի։
Մեկ էլ Ռուսաստանի էն երկու հոգուն չեմ հավատում, մանավանդ որ առողջապահությունը ոռի ա, դեպքերը սվաղելն էլ սովորություն
The cake is a lie.
Ռուսաստանում սենց են բուժում։
https://twitter.com/navalny/status/1230824812286746624
Իրանում վիճակը հետույքային ա, քանի որ Իրանը հետույքային երկիր ա։ Խամենեին երևի ասել ա Ալլահը կբուժի, մի խառնվեք իրար, իրանք էլ հետևել են խորհրդին։
Էտ էն երկիրն ա, որի ՀՕՊ-ը վերջին քսան տարում մի անգամ ա աշխատել ու էտ մի անգամը քաղաքացիական ինքնաթիռ ա խփել։ Ո՞նց կարա էտ երկիրը նորմալ առողջապահական համակագ ունենա։
Ես էլ սրան հիշեցի։
Հետաքրքիրա, որ ԱՄՆ-ում սրան դեռ չեն դիտարկում որպես մարդատյացության և զանգվածային սպանությունների կոչ
Ու բոցը հենց էնա, որ լրիվ մարդասիրական ոճովա գրված, բացի առաջին նախադասությունից՝
Ոնց որ թե կորոնավիրուսի "հեղինակներին" գտանքMaintain humanity under 500,000,000 in perpetual balance with nature
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դա ճիշտ մեսիջ ա, ու չի բացառվում, որ այլմոլորակայիններից է (լուրջ)։ Մարդկությունը հավերժ չի կարող աճել, մոլորակի ռեսուրսներն էլ անսպառ չեն, ուստի երկու ելք կա՝
1․ Հասնում ենք մոլորակի լիմիտին ու սկսում ենք սատկել մեր իսկ ստեղծած քաքի մեջ ու կարող է շատ արագ
2․ Մեր աճը վերահսկում ենք, որ մարդկությունը ընդհանրչապես մի քիչ երկար կյանք ունենա մոլորակի վրա
Ու վայթե ուշ է արդեն, մենք վաղուց ընտրել ենք առաջին տարբերակը։
Si vis pacem, para bellum
Սաղ աշխարհը ինֆոյա տալիս բնակչությանը, թե ոնց ա պետք կորոնավիրուսից պաշտպանվել, Կրեմլը ինֆոյա տալիս, թե ոնց են Պուտինին կորոնավիրուսից պաշտպանում Որ սաղդ էլ վարակվեք մեռնեք, մի անհանգստացեք, Պուտինին բան չի լինի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ