Covid-ի հետ կապված, երբ մահանում է մեկը, ով այնքան հիվանդ էր, որ շուտով սենց թե նենց մի բանից մահանալու էր, lockdown-ի կողմնակիցներն ասում են, որ մարդկային կյանքն անգին է, ու եթե կարող ենք փրկել, պիտի փրկենք։ Իրականում, պետական բուժօգնությունը լավ էլ գին ունի դրած մարդկանց կյանքի վրա ու այլ կերպ պարզապես հնարավոր չէ, հակառակ դեպքում բոլորս պիտի մի 80% եկամտահարկ վճարեինք։ Էս հոդվածում էդ մասին հանգամանորեն խոսվում է։
We’ve lost sight of how much a life is worth
Իրականում պատճառներից մեկն այն է, որ կոնկրետ covid-ից փրկելը դարձել է բարոյականության հարց։ Վերջերս հետազոտություն է անցկացվել, որտեղ կոնկրետ տեսել են, որ ասենք եթե ոստիկանը չարաշահում է իր լիազորությունները covid-ի խաթր, դա մարդկանց համար ավելի ընդունելի է, քան եթե ճանապարհային անվտանգության խաթր։ Կամ եթե covid-ով հիվանդների սպասվող թիվը գերագնահատվել էր, ու հիվանդանոցը մերժել է ընդունել այլ հիվանդների (ոչ անմիջապես կյանքին սպառնացող, բայց լուրջ), դա մարդկանց համար ավելի ընդունելի է, քան եթե թիվը թերագնահատվել էր, ու հիվանդանոցը չի դիմացել covid-ով հիվանդների հոսքին։ Եթե մեկը ելույթ է ունենում ու ասում, որ ավելի խիստ սահմանափակումներ են անհրաժեշտ, մարդիկ նրա մասնագիտական որակների մասին ավելի բարձր կարծիք են կազմում, քան եթե ասում է, որ սահմանափակումները չափազանց խիստ են, պետք է թուլացնել։ Ինչպես նաև այն, որ lockdown-ի նկատմամբ վերաբերմունքը կորելացվում է քաղաքական դիրքորոշումների հետ (ձախերը կողմ են, աջերը դեմ)։ Նոր Զելանդիայում ձախերի մոտ զուտ միայն elimination-ի ստրատեգիայից հրաժարվելու գաղափարը moral outrage է առաջացնում։ Աջերի մոտ էլ elimination-ի ստրատեգիան է առաջացնում, բայց ոչ նույնքան արտահայտված։If, for instance, we are willing to spend so much on Covid, does that mean that we’ve been investing too little on “normal” healthcare in the past? Does this episode mean we should be raising the value of Qalys for all diseases? That would imply enormous increases in the cost of health, for ever. If not, what does it say about the value we put on the lives of those with other conditions?
We may not like the idea of putting a cost on our lives. But it is, in the end, the most honest way to confront the dilemmas raised by this pandemic.
Ստեղ քննարկվում են այդ եզրակացությունները, հետազոտության վրա հղումն էլ կա։
Study Highlights Blinding Moral Bias Against Questioning Lockdowns
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 15.01.2021, 16:51:
Sagittarius (15.01.2021)
Էստեղ խոսում են լոքդաունը դեռ ավելի խստացնելու մասին, չնայած արդեն չեմ պատկերացնում՝ ավել խստացնելը որն է։
Մթերային խանութներից, դեղատներից ու փոստից բացի ամեն ինչ փակել են, պարետային ժամը դրել են, հանդիպումները արգելել են, դիմակներն էլ՝ արդեն մենակ FFP2: Մնում է հասարակական տրանսպորտը անջատեն, ու արդեն դրա մասին էլ են խոսակցություններ գնում։
Էս պայմաններում հոգեկան առողջության պահպանման հարցը նույնքան կարևոր է դարձել, ինչքան կովիդից պաշտպանվելը։
Cassiopeia (16.01.2021), Աթեիստ (16.01.2021)
Համախոհներիս հետ դիմակների թեմայով զրուցելիս հաճախ կատակում էինք, թե մի դիմակը քիչ է, պետք է երկու դիմակ կրել։ Պարզվում է, դա արդեն կատակ չէ։
One Mask Is Good. Would Two Be Better?
Շուտով բոլորիս կպարտադրեն երկու դիմակ կրել, երնեկ տալով կհիշենք, թե ինչ լավ էր մի դիմակով![]()
Իտալիայում շատ ռեստորաններ սկսել են չորով չենթարկվել lockdown-ին։
https://www.breitbart.com/europe/202...ockdown-rules/
Չգիտեմ, գուցե ոստիկանությունը կարողանա մարել ալիքը, ի վերջո կախված է նրանից, թե մարդկանց համբերության բաժակն ինչքան է լցվել։ Բայց որ ուշ թե շուտ լցվելու է, հաստատ։
Գերմանիայում դատարանը չեղյալ է համարել 8 հոգով հավաքվելու համար նշանակված տուգանքը, համարելով այն հակասահմանադրական։
https://2020news.de/amtsrichter-in-w...assungswidrig/
Անգլերեն թարգմանությունը․
https://lockdownsceptics.org/2021/01...constitutional
Սկզբնաղբյուրը առանձնապես վստահելի չէ, գուցե ֆեյք է, կամ որոշ փաստեր խեղաթյուրված է ներկայացնում։ Բայց եթե ճիշտ է, ապա հոյակապ նախադեպ է։
Էս թեման ոնց որ իմ մենախոսությունը լինի, բայց դե էլի գրառում անեմ
Ինձ դուր է գալիս, որ շատ երկրներ մանրից FFP2 դիմակ են պահանջում։ Արդեն Լատվիայում էլ են էդ մասին խոսում։ Այդ դիմակները նախատեսված են հենց կրողին պաշտպանելու համար, այդպիսով "իմ դիմակը պաշտպանում է քեզ, քոնը՝ ինձ" կոնցեպտից սահուն անցում կկատարվի նրան, որ դիմակը կրում ես քո համար, ոչ թե ուրիշների, հետևաբար պարտադիրն էլ սահուն կերպով կդառնա կամավոր։ Հուսով եմ։
Cassiopeia (26.01.2021), Աթեիստ (26.01.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ