Մեկ-մեկ մոտս նենց մտքեր են ծագում, որոնք հեշտությամբ չափազանցված խելահեղության կարելի ա դասել..
Բայց արի ու տես, որ տենց մտքերը մի անգամ չի, որ ֆռացել-ֆռացել ու վերջում լավ էլ իրականություն են դարձել )))
Բելգիայում տների շուկան ա
սկսել ճաքեր տալ:
Նորմալի մեջ՝ մարդիկ, իրենց տան համար, մի գին էին կրակում, որ հետո քիչ մը իջնելու տեղ լիներ:
Իսկ հիմա անշարժ գույքի գործակալությունները «ստիպված» վաճառքի նոր ռազմավարություն են սկսել բանեցնել:
Տունն արդեն բաժին է հասնում ոչ թե նրան ով առաջինն է նախնական գնին մոտ թիվ առաջարկում, այլ՝ ամենաիսկական աճուրդներ են կազմակերպվում:
Ընդ որում՝ շատ վայրի մրցակցություններ տեղ ունեն էդ աճուրդներին:
Լայն շրջանակներին առայժմ անհասկանալի պատճառներով՝ մեծահարուստները կատաղած բանկերից հանում են իրենց միջոցներն ու ներդնում անշարժ գույքի մեջ՝ շատ դեպքերում նույնիսկ առանց իրական տունն այցելելու:
Եթե սովորաբար 5000-10000-ով էին իրար վրա բարձրանում, հիմա՝ միանգամից 40.000-50.000-ով..
Դեպքեր կան, որ առաջարկված գնից €100.000-ով ավել են վաճառվում տները..
ՈՒ սա դեռ սկիզբն է կորոնայի հետևանքների..
Հլա դեռ էդ հետևանքների հետևանքներին ու հետևանքների-հետևանքների-հետևանքներին էլ հաստատ առիթ կունենանք առերեսվել...
Ինչ արժի միայն բանկերից էդքան գումարի մասսայաբար արտահոսքը..
Հա՝ ինչ էի ասում..
Էն օրը, առաջին անգամ, կիսակատակ կնոջս ասեցի, թե, քանի շուտ ա, երևի սկսենք մտածել Շվեդիա տեղափոխվելու մասին՝ ուր էդ կովիդյան հետևանքների-հետևանքների-հետևանքների-հետևանքները վայթե մի քիչ ոտքերը կախ գցեն..
Կիսակատակ ասեցի ճիշտ ա, բայց քանի գնում էնքան ավելի եմ մտածում՝ ասա հետո շատ ուշ չլինի...
Էջանիշներ