Վախ, ես էլ՝ ինչ նորից սկսվել է, յութուբով եմ նայում, ավելի հաջողված հաղորդում չի ստեղծվել դեռ ռուսների կողմից:
Վախ, ես էլ՝ ինչ նորից սկսվել է, յութուբով եմ նայում, ավելի հաջողված հաղորդում չի ստեղծվել դեռ ռուսների կողմից:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Վերջին անգամ հունվարին էի երկրից դուրս եկել ու երկար գցել-բռնելուց հետո որոշեցի, որ կորոնային անշարժությունը կարելի է արդեն խախտել ու Գերմանիայից դուրս գալ։
Մի քիչ անհանգիստ եմ իհարկե, որ մի տեղ չզմռսվեմ մնամ՝ լոքդաուն, կարանտին, եսիինչիմանամինչ, բայց դե հույս ունեմ, որ էդպես չի լինի, ու հանգիստ կճամփորդեմ։
Դուք ի՞նչ վիճակում եք, արդեն տեղաշարժվո՞ւմ եք, թե դեռ չէ։
(Թեմայի վերջին քննարկումներին չեմ հետևել)։
Հաճույքի համար ես ոչ մի տեղ չեմ գնում։ Ճամփորդությունը պիտի հաճույք պատճառի։ Համոզված չեմ, որ ներկա պայմաններում ես դրանից հաճույք կստանամ։ Հատկապես որ բախտս բերել է որտեղ ապրում եմ։ Պրակտիկորեն սովորական կյանք, մինիմալ սահմանափակումներով։ Որոշ առումներով նույնիսկ ավելի լավ է առանց աղմկոտ party-ների։
Եթե իրոք պետք լինի մի տեղ գնալ, իհարկե կգնամ։
ivy (20.07.2020), One_Way_Ticket (20.07.2020), Հայկօ (20.07.2020)
9/11-ից հետո, սաղ աշխարհի նորություններն ու քաղաքականությունը թելադրում էին securocrat-ները, «տեռոր ու անվտանգություն» էս երկու բառն էինք առավոտից իրիկուն լսում ու ամեն տեսակի ոչխարություն ու սրիկայություն արդարացվում էր սրանով։ Թուրքիան ուզում էր քրդերին սպանել․ War on Terror ու կարաս հանիստ սաղին մորթես, ամերիկան ուզում էր սաղի հեռախոսները լսել ու բանկային հաշիվներն իմանալ․ War on Terror, Չինաստանը նավերն ուղարկում էր Վիետնամի ափերը․ War on Terror, օդանավակայաններում արաբի տեսքով սաղին նսեմացնել․ War on Terror ․․․․
Բայց դաժե էն ժամանակ ամեն ինչ էնքան վատ չէր, ինչքան հիմայա, երբ սաղ անցել ա healthocrat-ների ձեռը։ Առովտից իրկուն նորությունները․ second wave, new record daily ինչորիս ․․․ վակցինա կլինի, չի լինի, հակամարմինները չեն մնում, սաղ մեռնելու ենք, փրկեք կյանքեր ․․․․ սաղ փակեք !!! Ասեմ, սրա վերջը լինելույա էն, որ գլոբլ պայքար ա սկսվելու բժիշկների դեմ, մարդիկ որտեղ բժիշկ բռնեն տփելու են՝ իրանց նորմալ ապրելու իրավունքից ու առողջությունից զրկելու համար։
One_Way_Ticket (20.07.2020), Արշակ (21.07.2020), Գաղթական (20.07.2020)
Տարօրինակ ա, որ մտքովս չի անցել գրեմ էստեղ ։Դ հեսա ասեմ, թե ինչն ենք էսքան քննարկում
Ես ու Օֆելյան ենք վարակվել, դե երկուսով ենք ապրում ու մարտից ոչ-մի կողմի ընտանիքների հետ չենք շփվել, կոնկրետ մեկուսացել էինք, մենակ դիմակով էինք դուրս գալիս, մի քանի օրը մեկ խանութ էինք գնում, մնացած բաները պատվիրում էինք:
Հորս եմ մի անգամ տեսել, էն էլ բան էր փոխանցում, երկուսս էլ դիմակով էինք, իրար ձեռքով չենք բարևել, հեռվից վերցրել եմ։
CDC ի ու WHO ի կողմից ցուցված ամեն ինչն անում էինք, բացի տան համար առած ապրանքները մշակելուց, կարծում եմ տենց էլ վարակվել եմ։ էդ ժամանակ մեր թաղերում ահագին բարձր էր վարակվածությունը։
Ախտանիշներից ես մենակ ունեցել եմ թուլություն, մկանախմբերի ցավեր ու բարձր ջերմություն՝ 38.2-38.9 մակարդակում տատանումով, մի երկու անգամ ցավազրկող եմ խմել էդ ընթացքում ու վերջ։ Սկիզբում մենակ ցավեր ունեի, հատկապես ոտքերի, կապում էի նրա հետ, որ տանից քիչ եմ դուրս գալիս, հետո ամեն ինչս սկսեց ցավալ, համ շոգ էր, համ ջերմում էի, համ չէի կարում նորմալ հեղուկներ խմեի, կոնկրետ տառապում էի։ Տենց մի շաբաթից ավել տառապեցի, մինչև Օֆելյան համոզեց ջերմությունս չափեմ, տեսանք բարձր ա, հումոր արեցինք՝ որ կարող ա՞ կովիդ ա, ծիծաղեցինք, անցավ։
Իսկ էն ժամանակ երբ ես արդեն լավանում էի, Օֆելյան հիվանդացավ, իրա մոտ ջերմությունը 38 ա եղել մաքսիմումը, բայց հազում էր, դժվար էր շնչում ու էլի թուլություն ուներ։ Մեկ էլ մի օր, երբ ես համարյա լավացել էի, իրա մոտ համի զգացումը կորավ, ոչ-մի բանից համ չէր զգում։ Էդտեղ արդեն կասկածեցինք, զանգեցինք մարաշ, որ գան տեստ հանձնենք։ Իրենք գալիս են տեղում անալիզ վերցնում, մյուս տեղերը պիտի գնայինք հերթ կանգնեինք, դե իսկ պետությունը մեր տարիքի մարդկանցից դժվար տեստ վերցներ։ Տենց պատասխանը դրական եկավ։ Տանը մնացինք, սկսեցինք ավելի քիչ դուրս գալ ու ապրանքը մենակ պատվիրել, մինչև երկուսս էլ լավացանք։
Օֆելյայի հազը մի ահագին ժամանակ մնաց PCR Ի բացասական պատասխանից հետո, բայց թոքերում ոչ մի պրոցես չկար։ Ես շնչառական կամ համի ոչ մի խնդիր չեմ ունեցել, ոչ-ոք ոչ-մի անգամ չի էլ զանգի տենա սաղ ենք, մեռած ենք, օգնություն պետք ա, պետք չի ։Դ Եթե ճիշտ եմ հիշում մենակ մի օր եմ էնքան վատ եղել, որ չկարանամ աշխատեմ։
The cake is a lie.
ivy (20.07.2020), One_Way_Ticket (20.07.2020), Sagittarius (21.07.2020), Varzor (21.07.2020), Աթեիստ (20.07.2020), Արշակ (21.07.2020), Գաղթական (20.07.2020), Հայկօ (20.07.2020), Հարդ (20.07.2020), Տրիբուն (20.07.2020)
Freeman (20.07.2020), One_Way_Ticket (20.07.2020), Varzor (21.07.2020), Աթեիստ (20.07.2020)
One_Way_Ticket (20.07.2020), Varzor (21.07.2020)
Varzor (21.07.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ