Գաղթական ջան, մեդիան մենակ համատարած խուճապ ու հիսթերիա է տարածում, բոլոր նրանք, ովքեր դրան չեն նպաստում, ավելի ադեկվատ են իմ աչքին։
2018-ին Գերմանիայում մոտ 1000 մարդ է մահացել գրիպից (ինֆլուենցա վիրուսներից), բա քանի հազարներն են վարակվել, ու էդ դեռ մենակ Գերմանիայում, բայց ոչ մեկ դրանից պանիկայի մեջ չի ընկել, սկի ուշադրություն էլ չեն դարձրել էդ փաստին։ Պատկերացրու, էս մեկի նման, մեդիան ամեն րոպե գրանցեր, թե քանի նոր մարդ վարակվեց, ու քանիսը մեռան, ինչ կկատարվեր։
Հա, հասկացանք, նոր վիրուս է, բայց բնույթով գրիպից շատ չի տարբերվում։ Ու ինչ կարող ենք վերջին հաշվով անել՝ խուսափելու համար․ ձեռքերը հաճախ լվանալ, շուրջը մաքուր պահել, զանգվածային կուտակումներից հնարավորինս հեռու մնալ, պըրծ։ Լրիվ ոնց որ գրիպի դեպքում։
Թե պիտի անպայման փակվենք տներում ու էնքան մնանք ներսում, մինչև բոլոր վիրուսները անհետանան։ Ոչ մեկին չտեսնենք, ոչ մի տեղ չգնանք, ոչ մի բանով չզբաղվենք։ Հետո՞։
Սահմաններ փակելով ու թռիչքներ չեղարկելով էլ շատ բանի չես հասնի․ վիրուսը թքած ունի էդ ամենի վրա, սենց թե նենց անցքեր գտնելու է
Երեկ հյուրեր ունեինք, որ նոր էին եկել Իտալիայից, հիմա ի՞նչ, էդ մարդկանց հենց շեմից հեռու քշեի՞նք։ Շատ էլ լավ երեկո անցկացրեցինք, սաղ վիրուսների հերն էլ անիծած։ Մնում էր իրենց պատճառով կյանքս սահմանափակեմ։
Ու ընդհանրապես, էն հայաստանյան սեզոնյանին տականք գրիպներից էն կողմ բան չկա․ դրանց որ դիմացել ու դիմանում ենք, սաղ կարոնաներին ծալած ունենք
Էջանիշներ