User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Նորածինների առևանգում և վաճառք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե դարերի ընթացքում բան չի փոխվում. տերովին տերնա կերել, անտերին` գելը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենալու և աբսուրդ բաներ.

    Մենք դեպքեր ունենք, որ Ռազմիկ Աբրահամյանին ծնված ամսով, օրով երեխա են պատվիրել․ փաստաբան

    Հաջորդ շաբաթ մենք մեր ձեռքի տակ եղած տեղեկություններն կամբողջացնենք և կներկայացնենք ԱԱԾ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ապօրինի որդեգրման գործով մայրերի փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ «Մենք դեպքեր ունենք, որ ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին ծնված ամսով, օրով երեխա են պատվիրել։ Սա լսողի բանականության մեջ չի տեղավորվում․ պատվիրել՝ թե որ ամսվա, որ օրը պետք է ծնված լինի իրենց վերցրած երեխան»,-ասաց նա։

    Անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի AD TV «Հարցազրույց»-ի ընթացքում արած հայտարարությունը՝ թե Աբրահամյանին առաջադրված մեղադրանքում նրան մեղասգրված չէ, որ նա ապօրինի է բաժանել ծնողներին երեխաներից, փոխարենը եղել է ծնողների ստորագրությունը՝ Սարգսյանն ասաց, որ նման պատվերներ ունենալու դեպքում բնական է, որ ինչ-որ ծնողի ստորագրություն կեղծած կլինեն, ինչ-որ մի ծնողի այլ բան ներկայացրած կլինեն։
    «Իրենք ծնողների մոտ ուռճացրել են երեխաների հիվանդությունները։ Փաստացի խաբեության արդյունքում նրանք ստացել են ծնողների համաձայնությունը՝ իրենց երեխաներից հրաժարվելու վերաբերյալ, մինչդեռ, փաստացի պարզվել է, որ այդ երեխաները առողջ են եղել։ Մարդիկ են գալիս, որ ուզում են պարզել, թե այն երեխայից, որ իրենք հրաժարվել են՝ իրականում ունեցե՞լ են այն հիվանդությունները, որ իրենց ներկայացվել է, թե ոչ։ Մայր ունենք, որ իրեն նկարագրել են, որ իր երեխան 2 օր չի ապրի, բայց այսօր այդ երեխան որդեգրված է»,-ասաց նա։

    Սարգսյանն ասաց, որ եղել են դեպքեր, որ մայրերը հրաժարվել են իրենց առողջ երեխաներից գիտակցելով, որ երեխան առողջ է, ուղղակի ընտանեկան, սոցիալական պայմաններից ելնելով կամ այլ պատճառներով հրաժարվել են։ Խոսքը այս դեպքերի մասին չէ, մեղադրանքն առնչվում են այն մայրերին, ում ասել են, որ իրենց երեխան 1-2 օրվա կյանք չի ունեն, սակայն երեխան իրականում ողջ է։ «Հնարավոր է , որ մենք առաջիկայում ականատես լինենք, որ երեխաներից հրաժարվելու փաստաթղթերը ծնողները չեն էլ ստորագրել։ Մենք ունենք մայր, ով գնացել է իր բժշկական փաստաթղթերին ծանոթացել է և տեսել է, որ իբր ինքը 2 անգամ հրաժարվել է կեսարյան հատում իրականացնելուց, բայց ոչ ստորագրությունն է իրենը, ոչ ձեռագիրը։ Նույն կերպ ունենք դեպք, երբ տեսնում ենք, որ երեխան ծնվել է մեռելածին, բայց մայրը հրաժարվել է երեխայից , եթե երեխան մեռելածին է, մայրն ումի՞ց է հրաժարվել։ Մեկնաբանում են, որ հրաժարվել է դիակը վերցնելուց, բայց մենք գիտենք, որ նման կարգ նախկինում գոյություն չի ունեցել, որ ծնողը պետք է գրավոր հրաժարվի դիակը վերցնելուց, հակառակը, հիվանդանոցում մահացած երեխաներին անգամ ցույց չեն տվել ՝ պատճառաբանելով, որ արգելված է։ Ունենք դեպք, որ նույն օրը, նույն հիվանդանոցում տարբեր մարդկանց մոտ մեռելածին երեխա է ծնվել, մեկի մարմինը տվել են, մյուսին ասել են՝ իրավունք չունենք»։

    Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանն, ըստ որի Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը չկիրառվեց՝ փաստաբանն ասաց, որ գործում է երկակի ստանդարտ։
    «Մենք օբյեկտիվ հարց ենք բարձրացնում, եթե խմբի կազմում են գործող անձանց մի մասը կալանավորված է, այսինքն՝ խմբի մյուս անդամների նկատմամբ կա հիմնավոր կասկած, մարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը , ապա Ռազմիկ Աբրահամյանի դեպքում, ով գլխավոր դերակատարն է, քանի ինքն է մատակարարել այդ երեխաներին՝ ինչպե՞ս եղավ, որ հիմնավոր կասկածը բացակայում է։ Եթե Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի մերժումը օրինական է, ապա մյուսների խափանման միջոց ընտրելու որոշումներն ապօրինի է։ Եթե մյուսներինն օրինական է, Աբրահամյանինը՝ ապօրինի է, քանի որ մեխանիզմի ակունքը ծննդատունն է, առանց ծննդատան ղեկավարի որևէ մեկը գործել չէր կարող։ Ի վերջո որևէ մեկը չի հերքել, որ Աբրահամյանը ռեստորանում հանդիպում է ունեցել Լիանա Կարապետյանի հետ, եթե ինչպես Աբրահամյանն է պնդում, ծննդատները ապօրինի որդեգրման հետ կապ չունեն, ապա Լիանա Կարապետյանի հետ բազմակի հանդիպումների ընթացքում, ի՞նչ թղթերի շուրջ էին քննարկումներ ընթանում»,-ասաց փաստաբանը։

    Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրյալ ներդրավված «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել էր։
    Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Այս գործով նեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

    Աղբյուր
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.02.2020), Տրիբուն (10.02.2020)

  4. #3
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս պարագայում ամենաահավորն էն ծնողների վիճակնա, ում երեխեքն իրոք խնդրով կամ մահացած են, հիմա էդ մարդկանց ամբողջ կյանքի ընթացքում կասկածի որդը կրծելու ա:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.02.2020), Գաղթական (10.02.2020), Ուլուանա (10.02.2020)

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայով ինչ-որ առաջընթաց եղա՞վ, վաղուց ոչ մի բան աչքովս չի ընկել մամուլում։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.11.2020)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայով ինչ-որ առաջընթաց եղա՞վ, վաղուց ոչ մի բան աչքովս չի ընկել մամուլում։
    Կորոնայի հայտնվելուց հետո էդ հարցը քնեց մի տեսակ. գարնանից սկսած կարծես շարժ չկա: Ռազմիկն էլ, երևի իրանից գոհ, ազատություն ու հանգիստ ա վայելում: Էդ ընթացքում էլ հասցրել ա լիքը փաստաթղթեր վերացնել: Կոնկրետ դեպքեր գիտեմ, երբ փաստաթուղթը եղել ա, կարճ ժամանակ անց փոխել, տեղը լրիվ ուրիշ բան են դրել` պնդելով, թե միշտ էլ դա ա եղել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.11.2020), Աթեիստ (19.11.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •