User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Նորածինների առևանգում և վաճառք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան եմ զարմանում. փաստորեն էս գործի մեջ բազմաթիվ մարդիկ են ի պաշտոնե, շատերը՝ ուզած֊չուզած, ներգրավված եղել տարբեր ժամանակներում, անգամ ոչ մեկ սերունդ, բա էդքան մարդու մեջ մի տարրական բարոյականությամբ մարդ չկա՞ր, որ ընդվզեր, ինֆորմացիայի հոսքի տեղիք տար՝ փաստերի մակարդակում, ի լուր աշխարհի (եթե ուրիշ ձև չկար), ու վերջ դրվեր էս հրեշավոր պրակտիկային։
    Չէ, չկար: Մենք ունեցել ենք խուժանի իշխանություն: Սերժիկը ջեբկիր խուժան ա: Շրջապատն էլ նույնն ա: Խուժան ու սրիկա լինելը նորմալ ա համարվել, նույնիսկ խրախուսվել ա:

    Հիմիկվա իշխանությունը կարա շատ հարցերում կոմպետենտ չլինի, սխալներ անի, դանդաղի, բլթցնի, բայց մարդկային դեմք ունի, երեխա չի ծախի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.02.2020), Աթեիստ (05.02.2020), Ներսես_AM (03.02.2020), Շինարար (02.02.2020)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չկար: Մենք ունեցել ենք խուժանի իշխանություն: Սերժիկը ջեբկիր խուժան ա: Շրջապատն էլ նույնն ա: Խուժան ու սրիկա լինելը նորմալ ա համարվել, նույնիսկ խրախուսվել ա:

    Հիմիկվա իշխանությունը կարա շատ հարցերում կոմպետենտ չլինի, սխալներ անի, դանդաղի, բլթցնի, բայց մարդկային դեմք ունի, երեխա չի ծախի:
    Խուժան ու սրիկան՝ հասկանալի ա, բայց հրե՞շ, ու ոչ մեկ տասնյակ կամ երևի հարյուրավոր պատահական վերցրած մարդիկ։ Մի բան ստեղ էն չի։

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խուժան ու սրիկան՝ հասկանալի ա, բայց հրե՞շ, ու ոչ մեկ տասնյակ կամ երևի հարյուրավոր պատահական վերցրած մարդիկ։ Մի բան ստեղ էն չի։
    Բարեկամ ջան, նույն պրակտիկան, ցավոք, բացահայտվել ա նաև հարավ-արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
    Իսկ թե օրգանների վաճառքի, մանկական թրաֆիքինգի ու մնացած ավելի սարսափելի թեմաներում ինչեր են կատարվում աշխարհով մեկ, երևի չենք էլ ուզենա խորանալ։
    Հա, մի բան էն չի, ու դա ամբողջ աշխարհին ա վերաբերվում։ Մարդիկ հիմնականում կեղտոտ անասուններ են, էդ ա իրականությունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.02.2020, 23:21:

  5. #4
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեքին ծախելը՝ ինձ վրա ամենաշատ ազդած դեպքն էր հետհեղափոխական։
    Չեմ հիշում, որ թվին Գևորգ Պետրոսյանին (ԲՀԿ-ի, էն հիմար-հիմար խոսացող) տվել էին Սոցապ նախարար, մի երկու ամսում բացահայտեց, որ Գյումրու մանկատան երեխեքին գիշերներն ուղարկում են փողով պոռնկության, իսկ աղքատ ընտանիքներից երեխա են ծախում։ Էս Գևը որոշեց պայքարել դրա դեմ, մի ամիս հետո հեռացրեցին պաշտոնից ու էլ խոսալ չթողեցին։

    Բայց էս սաղ հեչ, վատն էն ա, որ բարոյականության դասեր տվող նախկին ստահակներին, որ ասես էս էք դուք ու ձեր սերժիկը, կասի ուր ա, մենակ խոսում եք, ուր ա ապացույցը։ Մենք ինչքան էլ մեր մեջ իմանանք, որ էդպես ա, փաստացի ոչ մեկ տենց էլ ոչ մի հարցով պատասխանատվության չի ենթարկվել։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.02.2020)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, նույն պրակտիկան, ցավոք, բացահայտվել ա նաև հարավ-արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
    Իսկ թե օրգանների վաճառքի, մանկական թրաֆիքինգի ու մնացած ավելի սարսափելի թեմաներում ինչեր են կատարվում աշխարհով մեկ, երևի չենք էլ ուզենա խորանալ։
    Հա, մի բան էն չի, ու դա ամբողջ աշխարհին ա վերաբերվում։ Մարդիկ հիմնականում կեղտոտ անասուններ են, էդ ա իրականությունը։
    Նկատի ունեմ գիտե՞ս ինչը։ Նայի, մանկական տրաֆիկինգի կամ օրգանների վաճառքի դեպքում կարծես շրջանակն ավելի փակ ա, դրանք կարող են իրականացվել զուտ մի քանի այսպես ասած dedicated մարդկանց կողմից ու չիմացվի։ Բայց պետական հիվանդանոցներում ծնունդները ահագին բաց շրջանակով իրադարձություն ա, որի ընթացքին ու տվյալներին տեղյակ են լինում բավական ցրված սպեկտրով մարդիկ, որոնք և փաստորեն, իմանալով կամ թեկուզ գլխի ընկնելով կատարվածի մասին, լռում են, թաքցնում ու դրանով դառնում են հանցակից։ Կամ օրինակ բուժքույրները, որոնք մասնակցում են ծննդաբերությանը, ու որոնց հրահանգ ա տրվում ինչ֊որ քայլեր անել, դրանք էլ հո միշտ նույն մարդիկ չե՞ն, որևէ բուժքույր կարող է ընդունել ծնունդը, բայց փաստորեն նրանք բոլորը տարիներ շարունակ լռել են։
    Իմ զարմանքը էդ լայն սպեկտրով, կարծես սովորական մարդկանց մասին ա, որ ոչ մի խնդիր չեն ունեցել էդ հանցագործությունների աջակիցը
    կամ վկան լինելու մեջ, ու ոչ մի փաստացի արտահոսք չի եղել ինֆորմացիայի։

  8. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունեմ գիտե՞ս ինչը։ Նայի, մանկական տրաֆիկինգի կամ օրգանների վաճառքի դեպքում կարծես շրջանակն ավելի փակ ա, դրանք կարող են իրականացվել զուտ մի քանի այսպես ասած dedicated մարդկանց կողմից ու չիմացվի։ Բայց պետական հիվանդանոցներում ծնունդները ահագին բաց շրջանակով իրադարձություն ա, որի ընթացքին ու տվյալներին տեղյակ են լինում բավական ցրված սպեկտրով մարդիկ, որոնք և փաստորեն, իմանալով կամ թեկուզ գլխի ընկնելով կատարվածի մասին, լռում են, թաքցնում ու դրանով դառնում են հանցակից։ Կամ օրինակ բուժքույրները, որոնք մասնակցում են ծննդաբերությանը, ու որոնց հրահանգ ա տրվում ինչ֊որ քայլեր անել, դրանք էլ հո միշտ նույն մարդիկ չե՞ն, որևէ բուժքույր կարող է ընդունել ծնունդը, բայց փաստորեն նրանք բոլորը տարիներ շարունակ լռել են։
    Իմ զարմանքը էդ լայն սպեկտրով, կարծես սովորական մարդկանց մասին ա, որ ոչ մի խնդիր չեն ունեցել էդ հանցագործությունների աջակիցը
    կամ վկան լինելու մեջ, ու ոչ մի փաստացի արտահոսք չի եղել ինֆորմացիայի։
    Հասկանում եմ, դրա համար էլ ասում եմ, որ մարդիկ ընդհանուր վատն են. ես ոչ մեկին ոչ վստահում եմ, ոչ էլ մի լավ բան եմ սպասում, ամեն մեկի մեջ էնքան չարիք կա, որ ինչքան հեռու մնաս, էնքան լավ:
    Դե ինքդ ես ասում՝ տասնամյակներ շարունակ քանի հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր մարդ ա դրա մեջ ներգրավված եղել, ու ոչ մեկ ձայն չի հանել: Չեմ էլ կարծում, որ էդ սովորական բուժքույրերը սկի օգուտ են ունեցել էդ ամենից: Բայց արել են: Նոր ծննդաբերած կնոջն ասել են՝ երեխադ մահացել ա ու մնացած ամբողջ թատրոնում իրենց դերն են ունեցել: Որովհետև անասուն են: Չնայած՝ չէ, ինչի անասուն, անասունը տենց բան չէր անի: Մարդ են ուղղակի, սովորական մարդ:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.02.2020), Freeman (03.02.2020), Quyr Qery (03.02.2020), Արէա (03.02.2020), Նաիրուհի (04.02.2020)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, դրա համար էլ ասում եմ, որ մարդիկ ընդհանուր վատն են. ես ոչ մեկին ոչ վստահում եմ, ոչ էլ մի լավ բան եմ սպասում, ամեն մեկի մեջ էնքան չարիք կա, որ ինչքան հեռու մնաս, էնքան լավ:
    Դե ինքդ ես ասում՝ տասնամյակներ շարունակ քանի հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր մարդ ա դրա մեջ ներգրավված եղել, ու ոչ մեկ ձայն չի հանել: Չեմ էլ կարծում, որ էդ սովորական բուժքույրերը սկի օգուտ են ունեցել էդ ամենից: Բայց արել են: Նոր ծննդաբերած կնոջն ասել են՝ երեխադ մահացել ա ու մնացած ամբողջ թատրոնում իրենց դերն են ունեցել: Որովհետև անասուն են: Չնայած՝ չէ, ինչի անասուն, անասունը տենց բան չէր անի: Մարդ են ուղղակի, սովորական մարդ:
    Նախ ամեն ինչ սկսվում է գոյապայքարից: Բոլորն ուզում են լավ ապրել: Բայց քչերն ունեն արդար աշխատանքով լավ ապրելու հնարավորություն ու շատ ավելի քչերն ունեն էֆեկտիվ աշխատելու ունակություններ, և շատ ու շատ ավելի քչերն ունեն առհասարակ աշխատելու ցանկություն: Ուստի սատանայի համար յուղոտ գործարքներ են կպնում՝ գողություն, թալան, կեղծիք, լիազորությունները չարաշահել և այլն: Հայաստանի մեծագույն պրոբլեմը job security-ն ա՝ կայուն եկամտի աղբյուր ունենալու խնդիրը փոքր շուկա ու աղքատիկ ռեսուրսներ ունեցեղ երկրում։ Դրա համար էլ անընդհատ մեծ բոլոլաների ենք ականատես լինում, ասենք՝ սահմանադրական դատարանի նախագահը ատամներով պահում է աթոռը, վարչապետը ներկա սահմանադրությունը առանձնապես շատ չի ուզում փոխել, որ իր լիազորորությունները չպակասեն, հանրապետականները իրենց թալանած փողերի մի մասը ինվեստ են անում դուռակ լրատվամիջոցների մեջ, հույս ունենալով պահել մնացածը և այլն․․․ Հիմա էդ բուժքույրներն են ամեն երեխայի դիմաց փող են ստացել, հեչ չկասկածես։

    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.02.2020)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ամեն ինչ սկսվում է գոյապայքարից: Բոլորն ուզում են լավ ապրել: Բայց քչերն ունեն արդար աշխատանքով լավ ապրելու հնարավորություն ու շատ ավելի քչերն ունեն էֆեկտիվ աշխատելու ունակություններ, և շատ ու շատ ավելի քչերն ունեն առհասարակ աշխատելու ցանկություն: Ուստի սատանայի համար յուղոտ գործարքներ են կպնում՝ գողություն, թալան, կեղծիք, լիազորությունները չարաշահել և այլն: Հայաստանի մեծագույն պրոբլեմը job security-ն ա՝ կայուն եկամտի աղբյուր ունենալու խնդիրը փոքր շուկա ու աղքատիկ ռեսուրսներ ունեցեղ երկրում։ Դրա համար էլ անընդհատ մեծ բոլոլաների ենք ականատես լինում, ասենք՝ սահմանադրական դատարանի նախագահը ատամներով պահում է աթոռը, վարչապետը ներկա սահմանադրությունը առանձնապես շատ չի ուզում փոխել, որ իր լիազորորությունները չպակասեն, հանրապետականները իրենց թալանած փողերի մի մասը ինվեստ են անում դուռակ լրատվամիջոցների մեջ, հույս ունենալով պահել մնացածը և այլն․․․ Հիմա էդ բուժքույրներն են ամեն երեխայի դիմաց փող են ստացել, հեչ չկասկածես։

    Կարող ա նույնիսկ չեն էլ ստացել, բայց լռել ու հլուհնազանդ արել են ինչ պետք ա, որովհետև վախեցել են գործը կորցնել։
    Կարող ա տարօրինակ հնչի, բայց գործը չկորցնելու համար լռելը եթե չասեմ մեղմացնում ա, բայց եթե փող վերցնեին (այսինքն, դառնային անմիջականորեն էդ վաճառական գիլդայի անդամ), այ դրա հետ չեմ պատկերացնում ոնց կարելի ա գիշերները քնել ու էդ փողով սեփական երեխայի համար խաղալիք կամ մի ուրիշ բան առնել։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.02.2020, 03:36:

  13. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, դրա համար էլ ասում եմ, որ մարդիկ ընդհանուր վատն են. ես ոչ մեկին ոչ վստահում եմ, ոչ էլ մի լավ բան եմ սպասում, ամեն մեկի մեջ էնքան չարիք կա, որ ինչքան հեռու մնաս, էնքան լավ:
    Դե ինքդ ես ասում՝ տասնամյակներ շարունակ քանի հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր մարդ ա դրա մեջ ներգրավված եղել, ու ոչ մեկ ձայն չի հանել: Չեմ էլ կարծում, որ էդ սովորական բուժքույրերը սկի օգուտ են ունեցել էդ ամենից: Բայց արել են: Նոր ծննդաբերած կնոջն ասել են՝ երեխադ մահացել ա ու մնացած ամբողջ թատրոնում իրենց դերն են ունեցել: Որովհետև անասուն են: Չնայած՝ չէ, ինչի անասուն, անասունը տենց բան չէր անի: Մարդ են ուղղակի, սովորական մարդ:
    Եսիմ։ Ես (բնազդային, ոչ մտածված) ուրիշ առաջնային վերաբերմունք ունեմ մարդկության հանդեպ։ Եթե կան (ու իրենք կան) մարդիկ, որ նորմալ մարդիկ են (մարդկային լինելու իմաստով), մնացածի (եթե նույնիսկ մեծամասնություն են) պատճառով գրողի ծոցը չեմ ուղարկում մարդկությանը։ Ավելին, կարծում եմ՝ էդ մնացածը մեծամասնություն չեն, ու հույս ունեմ՝ չեն դառնա, աշխարհը էդ աստիճանի չի խելագարվի։ Թեև Հայտնությունը կարծես ուրիշ բան է ասում, հա՞․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.02.2020, 04:01:

  14. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ զարմանքը էդ լայն սպեկտրով, կարծես սովորական մարդկանց մասին ա, որ ոչ մի խնդիր չեն ունեցել էդ հանցագործությունների աջակիցը
    կամ վկան լինելու մեջ, ու ոչ մի փաստացի արտահոսք չի եղել ինֆորմացիայի։
    Դե արտահոսք եղել ա, որ բոլորն իմացել են դրա մասին:

    Բայց հո մենակ սա չի եղել:
    Հազար ու մի այլ անօրինություններ էլ են եղել:
    Հենց թեկուզ պատերազմող երկրի բանակի թալանը՝ սկսած վառելիքից, վերջացրած զինվորի սննդով:

    Որ բնագավառը վերցնես՝ լիքը խուժանություններ են եղել:
    Օբշի Հայաստանն անտեր ու անօրեն երկիր ա եղել:

    Էս ամեն ինչից էլ մարդիկ արդեն մի տեսակ սովորական են ընդունել ցանկացած սրիկայություն:
    Ականջն արդեն սովորած ա եղել, նորմայի մեջ ա եղել, զգոնությունը բթացած ա եղել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.02.2020), Freeman (03.02.2020), Quyr Qery (03.02.2020), Աթեիստ (05.02.2020), Նաիրուհի (04.02.2020), Վիշապ (03.02.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •