Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Բարեկամ ջան, նույն պրակտիկան, ցավոք, բացահայտվել ա նաև հարավ-արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
Իսկ թե օրգանների վաճառքի, մանկական թրաֆիքինգի ու մնացած ավելի սարսափելի թեմաներում ինչեր են կատարվում աշխարհով մեկ, երևի չենք էլ ուզենա խորանալ։
Հա, մի բան էն չի, ու դա ամբողջ աշխարհին ա վերաբերվում։ Մարդիկ հիմնականում կեղտոտ անասուններ են, էդ ա իրականությունը։
Նկատի ունեմ գիտե՞ս ինչը։ Նայի, մանկական տրաֆիկինգի կամ օրգանների վաճառքի դեպքում կարծես շրջանակն ավելի փակ ա, դրանք կարող են իրականացվել զուտ մի քանի այսպես ասած dedicated մարդկանց կողմից ու չիմացվի։ Բայց պետական հիվանդանոցներում ծնունդները ահագին բաց շրջանակով իրադարձություն ա, որի ընթացքին ու տվյալներին տեղյակ են լինում բավական ցրված սպեկտրով մարդիկ, որոնք և փաստորեն, իմանալով կամ թեկուզ գլխի ընկնելով կատարվածի մասին, լռում են, թաքցնում ու դրանով դառնում են հանցակից։ Կամ օրինակ բուժքույրները, որոնք մասնակցում են ծննդաբերությանը, ու որոնց հրահանգ ա տրվում ինչ֊որ քայլեր անել, դրանք էլ հո միշտ նույն մարդիկ չե՞ն, որևէ բուժքույր կարող է ընդունել ծնունդը, բայց փաստորեն նրանք բոլորը տարիներ շարունակ լռել են։
Իմ զարմանքը էդ լայն սպեկտրով, կարծես սովորական մարդկանց մասին ա, որ ոչ մի խնդիր չեն ունեցել էդ հանցագործությունների աջակիցը
կամ վկան լինելու մեջ, ու ոչ մի փաստացի արտահոսք չի եղել ինֆորմացիայի։