ivy-ի խոսքերից
Քանի որ ես էլ եմ լրահոսից կտրված ու դե որ ֆեյսբուք էլ չունեմ, որ ականջիս լուրեր հասնեն, բացարձակապես տեղյակ չէի Ռազմիկ Աբրահամյանի ու ապօրինի որդեգրման (իբր թե մահացած նորածինների առևանգման) գործից․ մի երկու օր առաջ մեկը պատմեց ուղղակի, էդպես իմացա։
Ու արդեն մի երկու օր է՝ ինչ կա չկա կարդում եմ դրա վերաբերյալ․ չգիտեմ էլ ինչին հավատամ, ինչին չէ։ Բայց դե լավ հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, երբ ԱՄՆ-ում ապրող ծանոթներիցս մեկը ուզում էր Հայաստանից երեխա որդեգրել, լավ հետաքրքրված էր էդ հարցերով, ու երբ իր հետ խոսում էի, ասում էր, որ ըստ իր աղբյուրների ՝ փոքր, առողջ երեխա Հայաստանից կարելի է մենակ մի ճանապարհով «որդեգրել»՝ ծննդատան աշխատողներին վճարելով։ Ու ես էդ ժամանակ շատ չխորացա, թե դա ինչ է նշանակում, բայց փաստորեն կար էդպիսի բան։ Հիմա եմ հիշում էդ ծանոթիս «հետախուզության» արդյունքները։
Ի՞նչ կարծիքի եք էս ամենի մասին։
Էջանիշներ