Տրիբուն-ի խոսքերից
Էն կարծիքի ենք, որ Հայաստանում ապօրինի որդեգրումը (կամ ոնց ժողովուրդն ա ասում՝ երեխա ծախելը) մնացած բոլոր հանցագործությունների պես, ինստիտուցիոնալացված ա եղել․ սկսած առաջին օրվանից անապահով, անպաշտպան կամ իրա իրավունքներից քիչ հասկացող հղի կնոջ ընտրությունից, վերջացրած սաղ թղթաբանությամբ ծննդատանը, մանկատանը, սոցապ նախարարությունում, արդարադատ նախարարությունում, շատ հնարավոր ա իրավապահներով, դատախազ-մատախազներով, և այլն։
Ու սարսափելին էն ա, որ սրա մասին փաստացի սաղս էլ գիտեինք, էն ստեղից ընդեղից լսածով, էս քո պատմածի պես, մեկի հարևանը, մեկի բարեկամը, մեկի ծանոթը արտասահմանից, փող են տվել, թղթերը սարքել են, երեխա են առել։ Ու դրանք սաղ ինչ-ոչ առօրյա խոսակցություններ էին, նենց նորմալ էլի, գայիշնիկին փող եմ տվել ակտը չի գրել մակարդակի։ Մինչև պատահական հասկացանք որ սարսափելի հանցագործություններ են եղել դրա տակ թաքնված։
Էս Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելն էլ նենց տպավորություն ա թողնում, որ կամ քնչական մարմինները ահավոր փնթի են աշխատում ու հիմնավորումները թույլ են, կամ էլ իրոք ճիշտ են էն պատմությունները որ դատախազություն-դատարաններով սաղ խառն են էս գործին, որը շատ հավանական ա, ու ոչ մեկին ձեռ չի տալիս, որ լիարժեք բացահայտվի։
Էջանիշներ