User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Նորածինների առևանգում և վաճառք

  1. #31
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,843
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորածինների առևանգում և վաճառք

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են`բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների սիրուհիների աբորտներն ինքն էր անում:
    Մ-դա, փաստորեն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու իրենց էլիտար սիրուհիներին էդքան հակաբեղմնավորիչներից ոչ մեկի նորամածությունը դեռ չի հասել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,230
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն հեչ զարմանալի չի, որ չեն կալանավորում։ Վախենամ դաժե տորթով ու ծաղիկներով արդարացնեն։ Էս մարդը երևի մեր իշխանականների ու հարուստների անձնական կյանքի մասին էնքան բան գիտի, որ Հայաստանի սաղ քրեական գործերով անցնող սաղ վկաների միասին վերցրած չգիտեն։
    Էդ անձնական պահերը դեռ մի կողմ, էդ որ չլիներ էլ, հենց մենակ իրա էս հրեշավոր գործարքներում իրան աջակցած բազմաթիվ ու բազմապիսի պաշտոնյաների ճակատագիրն էլ ա հիմա զգալի չափով իրանից կախված: Նրան որ ազատ արձակեցին, նա հիմա երևի զբաղված ա հետքեր վերացնելով, բայց երբ էդ գործը քիչ թե շատ գլուխ բերի, շատ հավանական ա, որ էդ նույն վերևներից իրան էլ վերացնեն`վերջին ժամանակներին արդեն սովորական դարձած հերթական ինքնասպանության կամ դժբախտ պատահարի շոու սարքելով: Ամեն ինչ շատ ավելի սարսափելի ու խճճված ա, ցավոք, քան կարելի ա պատկերացնել առաջին հայացքից:

    Սա էլ նայեք, ավելի լավ պատկերացում կկազմեք, թե ինչ ա կատարվել և կատարվում.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.02.2020), Varzor (07.02.2020), Աթեիստ (05.02.2020), Տրիբուն (05.02.2020)

  4. #33
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,336
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անցած տարի որ Արայիկ Միրզոյանը Վանեցին ասում էր սենց բան եմ լսել, խնդում էի, թե ո՞նց կարող ա մարդու երեխուն ծախեն, ինքը չիմանա։

    Ու լսելուց էշացած վիճակ էր։ Դրանից հետո արդեն էնքան տենց դեպքերի մասին սկսեցին խոսել, որ նոր պատկերացրի մեխանիզմն ու մոտավոր ծավալները։

    Ու վատն էն ա, որ իսկականից ցանկացած բնագավառում ա մեր մոտ սենց վիճակ եղել։
    Իսկ ոստիկանական համակարգ դեռ չունենք, որ էդ լրիվ բացահայտի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2020), ivy (05.02.2020), Varzor (07.02.2020), Ուլուանա (06.02.2020), Տրիբուն (05.02.2020)

  6. #34
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,168
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մի դեպք https://www.24news.am/news/79393

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (07.02.2020), Աթեիստ (05.02.2020), Ուլուանա (06.02.2020)

  8. #35
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,485
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է ռեալ պարզել, թե կոնկրետ էս կամ էն երեխայի հետ ինչ է իրականում տեղի ունեցել՝ իսկապես մահացե՞լ է, տվել են ապօրինի որդեգրմա՞ն, թե՞ որպես օրգանների դոնոր են օգտագործել։

    Ինչքան էլ ուզենաս լավատես լինել, միևնույն է շատ դժվար է պատկերացնել, որ տվյալ հանգամանքներում հնարավոր է իրականությունը պարզել։ Գուցե և որոշ դեպքերում իսկապես հնարավոր լինի, բայց երևի էս 700 արձանագրված դեպքից միայն մի քանիսը ի վերջո կլուսաբանվեն, էն էլ եթե երեխաները իսկապես ողջ են, արդեն հասուն տարիքում են, և իրենք էլ են ակտիվորեն փնտրում ծնողներին։

    Եթե ես տուժող ծնողներից մեկը լինեի, երևի առաջին բանը, որ մտքովս կանցներ՝ մասնավոր դետեկտիվ վարձելը կլիներ, եթե նման որակյալ ծառայություն հնարավոր է գտնել Հայաստանում, չնայած երևի անպայման չի, որ Հայաստանից լինի ծառայությունը։ Առաջին հերթին պետք է պարզել, թե երեխայի հետ իրականում ինչ է պատահել, ու հետո եթե հաստատվի, որ չի մահացել, անցնել որոնումների, ոչ թե միանգամից «սիրտս վկայում է, որ չի մահացել» տիպի համոզմուքներով պատեպատ խփվել, թե ոնց գտնել երեխային։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.02.2020)

  10. #36
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,264
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե դարերի ընթացքում բան չի փոխվում. տերովին տերնա կերել, անտերին` գելը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,230
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենալու և աբսուրդ բաներ.

    Մենք դեպքեր ունենք, որ Ռազմիկ Աբրահամյանին ծնված ամսով, օրով երեխա են պատվիրել․ փաստաբան

    Հաջորդ շաբաթ մենք մեր ձեռքի տակ եղած տեղեկություններն կամբողջացնենք և կներկայացնենք ԱԱԾ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ապօրինի որդեգրման գործով մայրերի փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ «Մենք դեպքեր ունենք, որ ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին ծնված ամսով, օրով երեխա են պատվիրել։ Սա լսողի բանականության մեջ չի տեղավորվում․ պատվիրել՝ թե որ ամսվա, որ օրը պետք է ծնված լինի իրենց վերցրած երեխան»,-ասաց նա։

    Անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի AD TV «Հարցազրույց»-ի ընթացքում արած հայտարարությունը՝ թե Աբրահամյանին առաջադրված մեղադրանքում նրան մեղասգրված չէ, որ նա ապօրինի է բաժանել ծնողներին երեխաներից, փոխարենը եղել է ծնողների ստորագրությունը՝ Սարգսյանն ասաց, որ նման պատվերներ ունենալու դեպքում բնական է, որ ինչ-որ ծնողի ստորագրություն կեղծած կլինեն, ինչ-որ մի ծնողի այլ բան ներկայացրած կլինեն։
    «Իրենք ծնողների մոտ ուռճացրել են երեխաների հիվանդությունները։ Փաստացի խաբեության արդյունքում նրանք ստացել են ծնողների համաձայնությունը՝ իրենց երեխաներից հրաժարվելու վերաբերյալ, մինչդեռ, փաստացի պարզվել է, որ այդ երեխաները առողջ են եղել։ Մարդիկ են գալիս, որ ուզում են պարզել, թե այն երեխայից, որ իրենք հրաժարվել են՝ իրականում ունեցե՞լ են այն հիվանդությունները, որ իրենց ներկայացվել է, թե ոչ։ Մայր ունենք, որ իրեն նկարագրել են, որ իր երեխան 2 օր չի ապրի, բայց այսօր այդ երեխան որդեգրված է»,-ասաց նա։

    Սարգսյանն ասաց, որ եղել են դեպքեր, որ մայրերը հրաժարվել են իրենց առողջ երեխաներից գիտակցելով, որ երեխան առողջ է, ուղղակի ընտանեկան, սոցիալական պայմաններից ելնելով կամ այլ պատճառներով հրաժարվել են։ Խոսքը այս դեպքերի մասին չէ, մեղադրանքն առնչվում են այն մայրերին, ում ասել են, որ իրենց երեխան 1-2 օրվա կյանք չի ունեն, սակայն երեխան իրականում ողջ է։ «Հնարավոր է , որ մենք առաջիկայում ականատես լինենք, որ երեխաներից հրաժարվելու փաստաթղթերը ծնողները չեն էլ ստորագրել։ Մենք ունենք մայր, ով գնացել է իր բժշկական փաստաթղթերին ծանոթացել է և տեսել է, որ իբր ինքը 2 անգամ հրաժարվել է կեսարյան հատում իրականացնելուց, բայց ոչ ստորագրությունն է իրենը, ոչ ձեռագիրը։ Նույն կերպ ունենք դեպք, երբ տեսնում ենք, որ երեխան ծնվել է մեռելածին, բայց մայրը հրաժարվել է երեխայից , եթե երեխան մեռելածին է, մայրն ումի՞ց է հրաժարվել։ Մեկնաբանում են, որ հրաժարվել է դիակը վերցնելուց, բայց մենք գիտենք, որ նման կարգ նախկինում գոյություն չի ունեցել, որ ծնողը պետք է գրավոր հրաժարվի դիակը վերցնելուց, հակառակը, հիվանդանոցում մահացած երեխաներին անգամ ցույց չեն տվել ՝ պատճառաբանելով, որ արգելված է։ Ունենք դեպք, որ նույն օրը, նույն հիվանդանոցում տարբեր մարդկանց մոտ մեռելածին երեխա է ծնվել, մեկի մարմինը տվել են, մյուսին ասել են՝ իրավունք չունենք»։

    Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանն, ըստ որի Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը չկիրառվեց՝ փաստաբանն ասաց, որ գործում է երկակի ստանդարտ։
    «Մենք օբյեկտիվ հարց ենք բարձրացնում, եթե խմբի կազմում են գործող անձանց մի մասը կալանավորված է, այսինքն՝ խմբի մյուս անդամների նկատմամբ կա հիմնավոր կասկած, մարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը , ապա Ռազմիկ Աբրահամյանի դեպքում, ով գլխավոր դերակատարն է, քանի ինքն է մատակարարել այդ երեխաներին՝ ինչպե՞ս եղավ, որ հիմնավոր կասկածը բացակայում է։ Եթե Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի մերժումը օրինական է, ապա մյուսների խափանման միջոց ընտրելու որոշումներն ապօրինի է։ Եթե մյուսներինն օրինական է, Աբրահամյանինը՝ ապօրինի է, քանի որ մեխանիզմի ակունքը ծննդատունն է, առանց ծննդատան ղեկավարի որևէ մեկը գործել չէր կարող։ Ի վերջո որևէ մեկը չի հերքել, որ Աբրահամյանը ռեստորանում հանդիպում է ունեցել Լիանա Կարապետյանի հետ, եթե ինչպես Աբրահամյանն է պնդում, ծննդատները ապօրինի որդեգրման հետ կապ չունեն, ապա Լիանա Կարապետյանի հետ բազմակի հանդիպումների ընթացքում, ի՞նչ թղթերի շուրջ էին քննարկումներ ընթանում»,-ասաց փաստաբանը։

    Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրյալ ներդրավված «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել էր։
    Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Այս գործով նեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

    Աղբյուր
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (09.02.2020), Տրիբուն (10.02.2020)

  13. #38
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,609
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս պարագայում ամենաահավորն էն ծնողների վիճակնա, ում երեխեքն իրոք խնդրով կամ մահացած են, հիմա էդ մարդկանց ամբողջ կյանքի ընթացքում կասկածի որդը կրծելու ա:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (10.02.2020), Գաղթական (10.02.2020), Ուլուանա (10.02.2020)

  15. #39
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,485
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայով ինչ-որ առաջընթաց եղա՞վ, վաղուց ոչ մի բան աչքովս չի ընկել մամուլում։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.11.2020)

  17. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,230
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայով ինչ-որ առաջընթաց եղա՞վ, վաղուց ոչ մի բան աչքովս չի ընկել մամուլում։
    Կորոնայի հայտնվելուց հետո էդ հարցը քնեց մի տեսակ. գարնանից սկսած կարծես շարժ չկա: Ռազմիկն էլ, երևի իրանից գոհ, ազատություն ու հանգիստ ա վայելում: Էդ ընթացքում էլ հասցրել ա լիքը փաստաթղթեր վերացնել: Կոնկրետ դեպքեր գիտեմ, երբ փաստաթուղթը եղել ա, կարճ ժամանակ անց փոխել, տեղը լրիվ ուրիշ բան են դրել` պնդելով, թե միշտ էլ դա ա եղել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.11.2020), Աթեիստ (19.11.2020)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •