Ի դեպ, Ջրահարսի մուլտից էլ էի վախենում. աուրան։ Բայց գնահատում էի շատ. համ վախենում էի, համ էլ վախենալով կլանված նայում, հարյուրերորդ անգամ։
Ի դեպ, Ջրահարսի մուլտից էլ էի վախենում. աուրան։ Բայց գնահատում էի շատ. համ վախենում էի, համ էլ վախենալով կլանված նայում, հարյուրերորդ անգամ։
Մեկը լիներ, էս թեմայի միջից հավաքեր տաներ հեռուստատեսության ու ֆիլմերի մասին էս վերջին գրառումները "Մեր մանկության հեռուստատեսությունը" անունով թեմա
Հեքիաթն է կանչում-ը է՞ն էր, որ սկզբում երգում էր՝ "Մանուկներ շուտ հավաքվեք, լա-լա-լա․․․ ձեզ կանչում, թողեք թողեք, տուն վազե-եք, հեքիաթն է ձեզ կանչում․․․"։
Դա ռուսական "վգաստյախ ու սկազկի"-ի տնազն էր երևի, մոխրագույն մազերով ծյոծյը Վալյայի հետ, բայց էնտեղ փիսիկ-շնիկ չկար, այլ բոյաջանական մի ձանձրալի լեկցիա էր դա էր կարդում մինչև ցուցադրում էին ֆիլմը։ Ու ստեղ մենակ ֆիլմ էին ցույց տալիս, ու հիթային ֆիլմեր, թեև կարծեմ մենակ հեքիաթային սյուժեով ։
Ուլուանա (24.01.2020)
Գաղթական (23.01.2020)
Ու ինչի ենք մենակ մուլտերի վրա կանգնել։ Իսկ դուք սիրած/սպասված կինոներ չունեի՞ք
Դե մեկը ես՝ Էմանուելին էի սպասում ուրբաթ գիշեր, որ հազարից մեկ էին ցույց տալիս..
Բայց դե դուք նենց մուլտեր-բաների անուն եք տալիս, որ մարդ վախում ա ձեն հանի ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Quyr Qery (28.01.2020)
Հա, փաստորեն էդ էդքան էլ վատ բան չի էլի ))
Մեր թաղում մի ճմռթված ու ճղճղված էջերով ձեռնարկ էլ էր էդ թվերին ֆռում՝ սև-սպիտակ նկարներով:
ՈՒ էդ ձեռնարկը մի պահ ձեռքում պատահմամբ բռնածն արդեն բախտավոր էր համարվում..
Հետո մի օր 3-րդ մասում դրա գունավոր տարբերակին հանդիպեցի..
Ժամանակակիցները կհիշեն, որ էպոխայի Երևանի ամենահանցագործ թաղամաս համարվող 3-րդ մասը «Հնդկաստան» էր հռչակված..
«Գունավոր տարբերակին հանդիպեցի»-ն որն ա..
Տենց մի բիսեդկա էր, որի ոչ միայն շուրջ բոլորը, այլև՝ առաստաղից կախված էլ էին մոտ 30-40 հոգի ինչ-որ բան նայում...
Հետո, արդեն երբ մեր հայաթում էի տեսածս պատմում, մի երկու էդքան էլ շուրջս էին հավաքվել՝ լսելու...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
boooooooom (24.01.2020)
«Երանի»-ն ի՞նչ ա, Տեր Աստված, մարդ գոնե 1 օրով հետ գնար էն օրեր, երբ բոլորը դեռ կենդանի էին, տանը, ու անհոգ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Մեր մանկության հիթերը» թեմայից: Մանկության մուլտերի, կինոների, հաղորդումների ու հաղորդավարների մասին բոլոր գրառումներն այսուհետև էս թեմայում ենք անում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, բայց քո մանկությունն իրոք էդ ինչ վախեցած ա անցել : Դու ոնց որ թե նույնիսկ ինձ տվեցիր-անցար:
Ժող, էդ ի՞նչ Էմանուել ա, որին սպասում էիք: Ինչքան փորփրեցի մանկությանս խորխորատները, տենց կերպար/մուլտ/կինո չգտա...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Tiger29 (24.01.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ