Համ երգը,համ պարը
Հա,մեր մոտ ուրախ էր անցնում,էն տիպի ուրախ,որ սկի չգիտեմ Բոյաջյանը ովա ։Դ ռաս ուժ էսօր սկսել եմ կյանքս պատմել մի երկու բան էլ ասեմ․
Էդ թվերին ծնունդիս օրա առիթով մի հատ կասետով փլեյեր էի նվեր ստացել ու Ռուկի Վեռխի կասետը ունեի,հետն էլ հնարավորություն ունեի ձայնագրելու,տենց երբ արդեն մի երկու ալիք ավելացավ բրազիլական սերիալների միջի երգերն էի զապիս անում,ասենք էս կամ էս էս լսեք էլի
Հետո աշխարհը գնալով զարգանում էր ու ես քրերիս հետ կաս էի հավաքում,որ մուզիկալնի ցենտռ առնենք վերջը գնեցինք ու անցանք դիսկերին,տենց մի շատ լավ ծանոթ մի հատ դիսկ էր նվիրել դասական երաժշտության զիլ գործերով,այ էդ դիսկից հետո սաղ գյոզալ օրերերներս պրծավ,սկսեցինք վեհ գաղափարներով ապրել
Գաղթական (22.01.2020)
Ես միշտ մտածում էի` տեսնես` մարդ կա՞, որ Զավեն Բոյաջյանի երկարաշունչ ու ձանձրալի լեկցիաները լսում ա: Իրականում խնդիրը ոչ էնքան դրանց բովանդակությունն էր, ինչքան իրա բացառիկ մոնոտոն ձայնը, որն ուղղակի անհնար էր դարձնում մի երկու րոպեից ավել իրան լսելը: Համ ահավոր դանդաղ էր խոսում, համ էլ ձայնի երանգն ընդհանրապես չէր փոխվում ամբողջ խոսքի ընթացքում: Ես որ էդ աստիճանի քնացնող մոնոտոնություն չեմ հանդիպել: Էն որ մտածում էիր` մի ձև լիներ իմանալու, թե երբ ա իրա խոսքը պրծնելու, կինոն սկսվելու, որ անիմաստ չլռվեիր ու էդ քնաբեր ճառը լսեիր, բայց դե ձև չկար. դա էդ ժամին կինոն նայելու գինն էր, որ ազգովի ստիպված էինք վճարել : Հաղորդումն էլ կոչվում էր «Ութ ու կես»:
Ես Բոյաջյանի ճառերը նաև լայվ լսելու առիթներ եմ ունեցել. մի շրջան կար` ՆՓԱԿ-ում ֆիլմեր էր ցույց տալիս, որոնցից առաջ, իհարկե, պարտադիր կերպով մեզ պատվում էր իր անզուգական քնաբեր վերլուծություններով : Կարծեմ էդ ժամանակ էր, որ մեկումեջ սկսեցի լսել ու զգացի, որ մարդը լավ էլ հետաքրքիր բաներ ա ասում, ուղղակի էդ մոնոտոնությունը թույլ չի տալիս, որ երկար լսես, ցավոք: Դե, էդ կինոդիտումներին գնացող մասսան հիմնականում նույնն էր, ինքն էլ ամեն անգամ իր ճառն ավարտելուց հետո դիմում էր լսարանին ու հարցնում` արդյոք հարցեր չունենք, մի տղա կար, մենակ ինքն էր, որ ամեն անգամ մի հարց էր ունենում, սա որ ձեռքը բարձրացնում էր, բոլորը ներվայնացած փնչացնում էին, թե` հազիվ էր պրծել, թող կինոն նայենք վերջապես, էլի, ի՞նչ պարտադիր ա ցույց տաս, որ մենակ դու էիր լսում : Մի խոսքով` էս տղան բոլորի աչքի գրողն էր դարձել:
Ի դեպ, Բոյաջյանը նաև ահագին գրական թարգմանություններ ա արել և անում, ու, ինչքան հիշում եմ, բավական հաջող: Մի խոսքով` լավ կլինի` ինքը մենակ գրի, չխոսի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Գաղթական (22.01.2020)
Բարեկամ և Տրիբուն. դուք ավելի հին եք, ձեր նշած ժամանակներում մենք դեռ շատ փոքր էինք գիշերը կինոների սպասելու համար, դրա համար էդ ձեր ասածները տեղը չենք բերում: Ես, օրինակ, շատ լավ հիշում եմ էն ժամանակները, երբ ընդամենը երկու հայկական ու երկու ռուսական ալիքներ կային, բայց էդ ժամանակ ես նույն խանդավառությամբ սպասում էի, ասենք, «Հեքիաթն է կանչում»-ին, էնտեղ էլ մուլտ ցույց տալուց առաջ Ալլա/Նորա և այլ մորաքույրների` փիսիկի ու շնիկի հետ վարած զրույցներն էին անիմաստ հետաձգում մուլտ նայելու բաղձալի ժամը : Իհարկե, դրանք ձանձրալիությամբ չէին կարող մրցել Զավեն Բոյաջյանի լեկցիաների հետ, բայց ես որ կգերադասեի` միանգամից մուլտը ցույց տային` առանց փիսիկ-շնիկների ու մորաքույրների :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տրիբուն (23.01.2020)
Մենք հաճույքով նայում էինք, մանավանդ շատ հաջող էր ընտրում ֆիլմերը: Հիմա չեմ հիշում կոնկրետ ինչ էր ասում, բայց շառ վստահ էր ասում :Դդ Շատ սիրուն էր մտքերը ձևակերպում, հետաքրքիր կլինի, եթե որպես էսսեների ժողովածու բոլորը միատեղի ու հրատարակի:
Նաիրուհի (28.01.2020)
Ես համ «Հեքիաթն է կանչում»-ն էի նայում, համ էլ «Համաշխարհային կինոյի էջերից»-ը։ Բա հիշու՞մ ես, որ էտ «Հեքիաթն է կանչում»-ով մուլտիկը կիսատ էին թողնում, որ հաջորդ օրը շարունակեին
Ու մեկ էլ էտ տարիներին երեք մուլտ կար, որ ես անհամբեր սպասում էի․ Կապիտան Վրունգելը, 80 օր աշխարհի շուրջ ու Մաուգլին։ Գլուխգործոցներ էին։
boooooooom (24.01.2020), Անվերնագիր (23.01.2020), Բարեկամ (23.01.2020)
!!! : Այո֊այո, հենց էդ երեքին։ Ընդ որում աշխարհի շուրջը ու Վրունգելը մենակ արձակուրդների ժամանակ էին ցույց տալիս, օրը մի սերիա ֊ սադիզմ էր։ Վրունգելը որ սկսվում էր, ամենա֊ամնենասկզբում, մինչև վերնագիրը գրելը կարծեմ, մի 5 վայրկյան տարօրինակ ձայնային պահ կար (երաժշտություն չես անվանի), որից հետո սկսվում էր բուն երաժշտությունը։ Սենց մի ձև ճզմված ձայնային մելոդիա էր, որից ահավոր վախենում էի՝ չգիտեմ ինչի (երևի մինչև ծնվելս ինչ֊որ մղձավանջի հետ էր ասոցացվում ), այ մենակ էդ ժամանակ ականջներս պինդ փակում ու փախնում էի ուրիշ սենյակ, հետո վերադառնում։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.01.2020, 01:32:
Ես վաղը հիշեմ մերոնց տարիքիս մասին մի հատ էլ հարցնեմ գիտեմ, վերջը պարզվելու է,որ տենց մի 35 կամ
Յոհաննես (23.01.2020)
Սովետական Մաուգլին չտեսնված սիրուն մուլտ էր...
Աթեիստ (24.01.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ