''Marriage Story''-ն հեչ չէր ձգում՝ զուտ վերնագրի պատճառով. լավ բանի անունը սովորաբար «ամուսնություն» չի լինում: Հետն էլ Սքարլեթ Յոհանսոնին տանել չեմ կարող, ոչ էլ Ադամ Դրայվերին եմ հավանում:
Բայց որ էստեղ դրական կարծիքներ հնչեցին, մտածեցի՝ լավ, փորձեմ նայել:
Ուրախացնողն էն էր, որ արագ հասկացվեց՝ ընտանիքի «գեղեցկության» մասին պատմող հերթական բուլշիթը չի, այլ իրականում ''Divorce Story'' է: Բայց միևնույն է կես ժամից ավել չձգեցի. Սքարլեթին ուղղակի ի վիճակի չեմ ավելի երկար նայել ու առավել ևս՝ լսել (ինչ ահավոր ձայն ունի): Կողքի երկրորդ պլանի դերասանուհիններն էլ, իմ կարծիքով, շատ վանող ու անբնական էին:
Վերջին խմբագրող՝ ivy: 26.01.2020, 14:38:
Quyr Qery (28.01.2020)
Jarre (03.06.2020)
Այս պահի դրությամբ նայել եմ հետևյալ ֆիլմերը.
Ջոկեր - Ժոակին Ֆենիքսը շատ լավն էր, համոզիչ ու դրամատիզմով լի (տղամարդու լավագույն դերի Օսկարի հիմնական թեկնածուն): Որևէ ուրիշ էական բան ֆիլմում չտեսա, իմը չէր:
Իռլանդացին - Երկար էր, երկար էր, երկար էր... Դե Նիրոն Գոռ Վարդանյանի ոճով ողջ ֆիլմի ընթացքում դեմքի արտահայտությունը չփոխեց: Ալ Պաչինոյի պերսոնաժի իմաստը չհասկացա, կարող էր և չլինել... Պերսոնաժի միակ առավելությունն այն էր, որ նրան մարմնավորել էր Ալ Պաչինոն: Ի դեպ այս ֆիլմում Ալ Պաչինոյի խաղը մի քանի գլուխ բարձր էր Դե Նիրոյի խաղից:
Մի անգամ Հոլիվուդում - Այս սա կինո էր: Ամեն ինչ կար. օրիգինալ սցենար, լավ օպերատորական աշխատանք, դերասանական լավ խաղ (Բ.Պիտն անկասկած երկրորդ պլանի համար Օսկարը կվերցնի), գրավիչ ընթացք և իհարկե, Տարանտինոյին հատուկ անսպասելի ավարտ: Մի խոսքով հոյակապ էր, ես միանշանակ էս ֆիլմին կտայի Օսկարը:
1917 - Առաջին բանը, ինչը հենց սկզբից գերեց ու մինչև վերջ էկրանի առաջ գամած պահեց, օպերատորական լավ աշխատանքն էր (ինչ խոսք, Օսկարի արժանի): Սցենարը չէի ասի, որ օրիգինալ էր, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր: Դրամատիզմ կար, բայց քիչ էր նման թեմայի համար:
Jojo Rabbit-ն էդ ի՜նչ լավն էր
Նույնիսկ Սքարլեթ Յոհանսոնի հետ հաշտվեցի․ շատ լավն էր ֆիլմում։ Մնացած բոլոր դերասաններն էլ էին ընտիր։
Իսկ ֆիլմը կինոթատրոնում նայելը, երբ կողքդ լիքը գերմա․․․նացիներ են, մի իսկական հաճույք էր
Չգիտեի,որ էսօրա Օսկարը,բայց դե հերթական փթիր օսկարնա,սաղ սպասելիքներս ջուրը ընկավ
Jarre (03.06.2020)
Իռլանդացին՝ շքեղ ա
Մի անգամ Հոլիվուդումը՝ շքեղ ա
1917-ը՝ հոյակապ ա
Ֆորդը Ֆեռարիի դեմը՝ ընտիր ա
Ջոկերը՝ լավն ա
Ջոջո նապաստակը՝ լավն ա
մյուսները դեռ չեմ նայել, բայց էս տարվա օսկարակիրներից որը նայել եմ, զիլ են: Քիչ ա մնում Օսկարն էլ նայեմ ))
հ.գ. @Յոհաննես մի փնթփնթա ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (11.02.2020)
Jarre (03.06.2020)
Պառազիտը չեմ նայել, աչքիս շատ իզուր: Լավագույն սցենարը տարավ ))
Լավագույն երկրորդ պլանի դերասան՝ Բրեդ Փիթ, «Մի անգամ Հոլիվուդում»
Լավագույն անիմացիոն կինո՝ «Խաղալիքների պատմությունը 4»
Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Hair Love»
Լավագույն ադապտացված սցենար՝ «Ջոջո ճագարը»
քնե՞լ, թե՞ մնացածն էլ նայել, սա է հարցը :ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կյանքում Օսկար նայած չկամ: Յանի հետաքրքիր ա ?
Արամ (10.02.2020)
Արա, էդ խեղճ կորեացին երկրորդ օսկարից հետո ասեց՝ վսյո, էս իրիկուն կխմեմ, հետո երրորդ անգամ կանչեցին, մարդը շփոթված ասեց՝ լավ, կխմեմ մինչև առավոտ, հիմա էլ չորրորդ անգամ կանչեցին ասին, ապեր կինոդ էլ ա օսկար ստանում, արդեն մանթոից քիչ էր մնում գետնինը մտներ, պարազիտը սաղ տարավ
Si vis pacem, para bellum
Աթեիստ (11.02.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ