Ուրեմն՝ հանկարծ որոշեցի էս տարվա առաջին ակումբային գրառումս հիմա՛ անել: Ցանկալի էր, որ ստանդարտ գրառում չլիներ ու նման չլիներ մյուս գրառումներիս բովանդակությանը, (օրինակ՝ օրագրային գրառումներիս):
Ի՞նչ գրել, ո՞նց գրել, որտե՞ղ գրել: Որոշեցի թեմա բացել: Ի՞նչ թեմա:
Ու մտքերն ինքնաբերաբար, աստիճանաբար ուղղորդեցին դեպի թեման:
1.Ինչպե՞ս են մարդիկ որոշում, թե ի՞նչն է կարևոր և ի՞նչը անկարևոր:
2.Արդյո՞ք ամեն մարդ հոգու խորքում չունի մի «անկարևոր» սովորություն, որից չի կարողանում հրաժարվել:
3.Որքանո՞վ է մարդկանց համար կարևոր վերևի նախաբանը, որքանո՞վ է նրանց հետաքրքիր դա:
4.Որքանո՞վ է ճիշտ՝ անել մի բանը ուղղակի անելու համար ու ինքդ քեզ ստիպել, որ դրա մեջ իմաստ փնտրես:
Եւս մի պարզ օրինակ՝ վերևի համարակալումներին նայելիս ես ուզում էի, որ ամեն մի կետի տեքստը հաջորդինից կարճ լինի՝ աստիճանի վերածի ցուցակը: Ինչպես տեսնում ենք՝ չստացվեց: Բայց ախր ո՞րն էր իմաստը:
1.Պարզապես սիրունությու՞ն:
2.Նոր ինքնագլուխ ստեղծված առաջադրանք-փորձությու՞ն:
3.Նման խաղերի միջոցով կյանքդ «հետաքրքրացնելու» փո՞րձ:
Մի խոսքով ի՞նչն է մարդկանց համար մանրուք և ի՞նչը մեծուք: Ո՞րն է ճիշտը՝ միշտ շարժվել սրտի թելադրանքո՞վ, թե՞ ուղեղի: Գուցե երկուսը մեկու՞մ:
Էջանիշներ