2016 թվին կորցրեցի մազերիս մեծ մասը: Ամբողջ վերնամասը:
Գիտեմ պատճառը. անտիդեպրեսանտներ !
Տարիների ընթացքում անտիդեպրեսանտներ խմելու ընթացքում զգում էի, որ մազարմատներս թուլանում են: Ու դա տեղի էր ունենում դեղերի արդյունքում առաջացած ուժեղ քրտնքից՝ ճակատիս ու գլխիս վերևի մասում:
Ամեն անգամ քնից վեր կենալուց բարձս ջրի մեջ կորած էր: Գլուխս ու ջակատս հիմնականում քրտնքի մեջ կորած էին: Սովորական քրտինք չէ. ահավոր ուժեղ քրտինք:
2016-ին մազերս կային բայց վերնամասում զգացվում էր, որ կամաց-կամաց thin out -ա լինում (հայերեն բառը չեմ հիշում):
Մտածեցի՝ գնամ վարսավիրանոց ու քաչալանամ՝ հույսով, որ boost կանի ու ավելի թափով կաճի: Ինչպես ընդունված ա մտածել:
Գնացի, գլուխս թրաշել տվեցի ու էդ էր, որ կար: Մինչև էսօր չաճեց ու չաճեց: Նույնիսկ մի մազ անգամ: Վերնամասի մասին ա խոսքս:
1 ամիս մանթոյից համարյա տնից դուրս չէի գալիս… շոկ էր:
Ինձ կյանքում քաչալ չէի պատկերացնում ու մինչև հիմա էլ չեմ հաշտվում էդ մտքի հետ:
2016 թվից հատուկ սալոնում տեղադրել տվեցի շատ բնական տեսք ունեցող toupee ու արդեն 4 տարի ա ինքնավստահությունս ետ ա եկել ու ավելի լավ տեսք ա տալիս toupee-ն, քան իմ հին բնական մազերն էին:
Բայց հանովի-դնովի ա ու հոգնել եմ էդ ամբողջ պրոցեդուրաներից ու սալոններում հարյուրավոր եվրոներ ծախսելուց ամեն 2 ամիսը մեկ:
Ուզում եմ գնալ կրակել տալ վերջնականապես ու ազատվել էս պրոբլեմից:
Ասում են՝ իմպլանտացիան շատ ա զարգացել հիմա ու գրեթե բոլորի մոտ ոչ մի հետևանքներ չեն լինում առողջության վրա ու մաշկն էլ նորմալ ընդունում ա ու մինչև կյանքիդ վերջ կրակածը մնում ա նենց ոնց կա: Ասում են՝ նամանավանդ Թուրքիայում են շատ լավ գործ անում ու բոլորը գոհ են:
Ի՞նչ եք կարծում էս ամենի շուրջ բժշկական տեսանկյունից: Արժի՞: Ռիսկերը որո՞նք են: Արդյո՞ք մաշկի քաղցկեղը ռիսկերից մեկը կարա լինի՞:
Մերսի խորհուրդների համար:
Էջանիշներ