User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մազերի իմպլանտացիա (կրակել)

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,799
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մազերի իմպլանտացիա (կրակել)

    2016 թվին կորցրեցի մազերիս մեծ մասը: Ամբողջ վերնամասը:
    Գիտեմ պատճառը. անտիդեպրեսանտներ !

    Տարիների ընթացքում անտիդեպրեսանտներ խմելու ընթացքում զգում էի, որ մազարմատներս թուլանում են: Ու դա տեղի էր ունենում դեղերի արդյունքում առաջացած ուժեղ քրտնքից՝ ճակատիս ու գլխիս վերևի մասում:
    Ամեն անգամ քնից վեր կենալուց բարձս ջրի մեջ կորած էր: Գլուխս ու ջակատս հիմնականում քրտնքի մեջ կորած էին: Սովորական քրտինք չէ. ահավոր ուժեղ քրտինք:
    2016-ին մազերս կային բայց վերնամասում զգացվում էր, որ կամաց-կամաց thin out -ա լինում (հայերեն բառը չեմ հիշում):
    Մտածեցի՝ գնամ վարսավիրանոց ու քաչալանամ՝ հույսով, որ boost կանի ու ավելի թափով կաճի: Ինչպես ընդունված ա մտածել:
    Գնացի, գլուխս թրաշել տվեցի ու էդ էր, որ կար: Մինչև էսօր չաճեց ու չաճեց: Նույնիսկ մի մազ անգամ: Վերնամասի մասին ա խոսքս:

    1 ամիս մանթոյից համարյա տնից դուրս չէի գալիս… շոկ էր:
    Ինձ կյանքում քաչալ չէի պատկերացնում ու մինչև հիմա էլ չեմ հաշտվում էդ մտքի հետ:

    2016 թվից հատուկ սալոնում տեղադրել տվեցի շատ բնական տեսք ունեցող toupee ու արդեն 4 տարի ա ինքնավստահությունս ետ ա եկել ու ավելի լավ տեսք ա տալիս toupee-ն, քան իմ հին բնական մազերն էին:

    Բայց հանովի-դնովի ա ու հոգնել եմ էդ ամբողջ պրոցեդուրաներից ու սալոններում հարյուրավոր եվրոներ ծախսելուց ամեն 2 ամիսը մեկ:

    Ուզում եմ գնալ կրակել տալ վերջնականապես ու ազատվել էս պրոբլեմից:
    Ասում են՝ իմպլանտացիան շատ ա զարգացել հիմա ու գրեթե բոլորի մոտ ոչ մի հետևանքներ չեն լինում առողջության վրա ու մաշկն էլ նորմալ ընդունում ա ու մինչև կյանքիդ վերջ կրակածը մնում ա նենց ոնց կա: Ասում են՝ նամանավանդ Թուրքիայում են շատ լավ գործ անում ու բոլորը գոհ են:

    Ի՞նչ եք կարծում էս ամենի շուրջ բժշկական տեսանկյունից: Արժի՞: Ռիսկերը որո՞նք են: Արդյո՞ք մաշկի քաղցկեղը ռիսկերից մեկը կարա լինի՞:

    Մերսի խորհուրդների համար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.01.2020), Աթեիստ (07.01.2020)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,020
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամ ջան, հիմա ինչքան էլ ասեմ, որ քչացող մազերի դեպքում (ու ոչ միայն էդ դեպքում) լրիվ խուզածը շատ սազում է տղամարդկանց, դա քո ինքնավստահության վրա ոչ մի ձևով դրական չի ազդի, չէ՞
    Երկու հոգու էլ ինքս եմ խրախուսել լրիվ ազատվել քչացող մազերից (նախկին ամուսնուս ու ներկայիս զուգընկերոջս) ու հա մտածում եմ՝ մի օր ես էլ անցնեմ իրենց շարքերը, չնայած իմ մազերը քչանալու ոչ մի մտադրություն չունեն:
    Իսկ եթե հաստատ ուզում ես իմպլանտացիա անել, արա. կարևորը՝ դու քեզ լավ զգաս քո արտաքինով:
    Նախկին կոլեգաներիցս մեկը հենց գնաց Թուրքիայում արեց ու շատ գոհ էր արդյունքից, բայց դե ինքն ինձ քաչալ ավելի էր դուր գալիս

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.01.2020), Freeman (05.01.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,532
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ կրակված մազերը նորմալ աճո՞ւմ են հետո:

  6. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,020
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ ընթերցանության ժամանակ էսպիսի հատվածի հասա․ հետաքրքիր զուգադիպություն էր թեմայի հարցում, հատուկ նկարեցի Ադամի համար


  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.01.2020), Նաիրուհի (08.01.2020), Տրիբուն (06.01.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •