դե չէ էլի չի լինում
դե չէ էլի չի լինում
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 08.12.2019, 01:58:
։։։։
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 08.12.2019, 02:43:
Ինձ թվում ա, մարդը կարա անկեղծանա մենակ էն հարցերում, որոնք կոնկրետ իրան են վերաբերվում: Ասենք անկեղծ ասի, որ ինքը սենց քաքեր ա կերել ու ներողություն խնդրի համայն մարդկությունից, մոմ վառի, ինդուլգենցիա առնի ու գնա կանգնի ահեղ դատաստանի առաջ։
Բայց դիմացինիդ ի՞նչ ասես անկեղծ, ով ուզում ա լինի: Եթե անկեղծանում ես, ուրեմն ամենայն հավանականությամբ որևէ նեգատիվ կոնտքեստում ա դա տեղի ունենում։ Օրինակ, ընկերոջդ անկեղծ չես ասի, որ ինքը լավ մարդ ա ու լավ ընկեր ա, բըլին, բա լավն ա, որ հետն ընկերություն ես անում։ Այսինքն անկեղծ մենակ կարաս ասես, որ ինքը շատ ոռի մարդ ա, ու դու հազիվ ես իրա հետ ընկերություն անում, այսինքն դու էշի մեկն ես Իտոգում, էլի ինքդ քո մասին ես անկեղծանում։
Կամ ասենք, անկեղծ դիմացինիդ ասես, որ ինքը դոդ ա, բայց իրականում ինքը ակադեմիկ ա, իսկ դոդը դու ես։ Չնայած դու անկեղծորեն հավատում ես, որ հակառակն ա։
Կարճ ասած, ես էս անկեղծության պահը չեմ հասկանում ինչի մասին ա։
Մարդկանց անկեղծությունը կենցաղային ու գործնական շփումներում էն գործոններից մեկն է, որով Նահանգները ինձ ավելի է դուր գալիս, քան Հայաստանը ։Ճ Ասենք առանց նեղվելու մարդը կարող է ասել, որ տակն է արել, կամ ձվերն են ցավում, կամ չիշիկ ունի և այլն։ Բիզնեսի մեջ էլ մեծամասամբ անկեղծ են, ասենք կգերադասեն ուշացման, անկարողության կամ պրոբլեմի մասին միանգամից ասել, քան թե կլիենտի գլխի տակ փափուկ բարձ դնել ու հետո ստախոս դուրս գալ։ Անկեղծությունը վստահություն ա ծնում, վստահությունը՝ բարեկամություն ու հավատարմություն։ Սա էն բաներից է, որ հայերիս զգալի մասը զարմանալիորեն չեն հասկանում։ Երբեմն հայերս կեղծավորությունն ու ստախոսությունը խառնում ենք դիվանագիտության հետ ։Ճ
Իսկ մարդկային հարաբերություններում երբեմն անկեղծությունը կարող է վիրավորական լինել, հետևաբար ես շատ ժամանակ փորձում եմ զուսպ լինել ու ամբաղ-զամբաղ շատ դուրս չտալ, ինչքան էլ որ անկեղծորեն կուզենայի ։Ճ Մեկ մեկ չի ստացվում, դե դիվանագիտությունից զուրկ եմ
Si vis pacem, para bellum
Նշածդ տիպի իրավիճակներում` հա, բայց հենց նույն կենցաղային շփումներում լիքը առումներով էլ չափից դուրս սիրալիր-քաղաքավարի են անկեղծ լինելու համար: Շատ դեպքերում էդ սիրալիրության «պատն» էնքան հաստ ա, որ անհնար ա դրանից ներս թափանցելն ու դիմացինի անկեղծ վերաբերմունքը կամ կարծիքն իմանալը: Իհարկե, շատ հնարավոր ա, որ շատ մարդկանց տենց ձեռնտու ա, երբ ամեն ինչ մակերեսայնորեն պուպուշ ա ու հնարավորինս անշառ, ու թքած, թե դրա ներսում ինչ ա իրականում, բայց կոնկրետ ինձ էդ կարգի հարաբերությունները հեչ չեն բավարարում: Մեկ-մեկ, իհարկե, կարող եմ լինել էնպիսի հոգեվիճակներում, որ դա զուտ էդ պահի համար հարմարավետ ու ձեռնտու լինի, բայց ընդհանուր առմամբ` չէ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.12.2019, 09:01:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պարզ ու խորունկ։ Մեֆ․․․
Բացի դրանից անկեղծ, չի նշանակում իրավացի, ու օգտակարությունը արդեն բխում ա դրանից։ Հաշվի առնենք, որ ցանկացած կարծիք սուբյետիվ ա ու ունի վերապահումների, բայսների ու լիքը այլ բաներ տակ ձևավորվելու, կամ վերափոխվելու տենդենց։ Նենց որ վայ նրան ով հրճվում կամ ընկճվում ա ցանկացած մեկի ցանկացած որակի անկեղծությունից և կամ սեփական կարծիքին ուռճեցված արժեք տալիս
SWTS
մինչև սկսելս ասեմ, որ շատ լավ թեմա է
իրականում անկեղծությունը ինձ համար շաաատ կարևոր տեղ ունի հարաբերություններում, ես մտածում եմ, ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան կեղծ սուտը ....
ես անկեղծ եմ իհարկե, միայն նրանց հետ ում շատ լավ եմ ճանաչում, ու իհարկե չափի մեջ , որովհետև շրջապատումս կան մարդիկ, ովքեր շատ բարձր կարծիք ունեն իրենք իրենց մասին, և ճշմարտությունը ոչ այնքան լավ ծանոթ մարդկանց դեմքին են շփացնում , ու սպասում, որ ընդունեն իրենց, ու չնեղանան....
ասածս նա է, որ շաաատ կարևոր է անկեղծ լինելու չափաբաժինը , որ չցավեցնես ու չկորցնես նրանց, ում նոր էս գտել, կամ էլ նրանց ում շատ էս սիրում ....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
unknown (26.12.2019)
100 տոկոս անկեղծություն՝ ու վաղը բոլորը բոլորից կնեղանան: Սուտը կյանքի յուղն ա:
Աթեիստ (07.01.2020)
Մի ֆիլմ նայեցի վերջերս, որ նոր ֆիլմ չի, բայց ահագին հավեսով նայվեց "The invention of lying" (Ստելու գյուտը)։
Ըստ ֆիլմի, կար ժամանակ/հասարակություն/մետաֆիիզիկա, երբ մարդիկ ասում էին միայն ճշմարտությունը, կենսաբանորեն ունակ չէի ասելու ՈՉ ճշմարտություն (սուտ բառն էլ գոյություն չուներ, որովհետև նման բան գոյություն չուներ ու չէին էլ պատկերացնում)։ Բայց մի օր մի մարդու ուղեղի մեջ ինչ-որ բան փոխվեց ու ․․․
Շատ հավես կոմեդիա ա, ահագին զվարճալի ու նայվող։ Չեք փոշմանի։
Անկեղծորեն էստեղ գրում եմ, որ իմ կարծիքով ակումբում էնքան չի խնդրել, որ իր նկատմամբ անկեղծ լինեն, ինչքան որ ես: Բայց միշտ թվացել ա, թե քիչ են անկեղծ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Անկեղծ մարդիկ միշտ սխալ են հանրության համար, բայց իրենք իրենց առաջ մաքուր են ոչ թե մնացացի նման կեխծ
Отправлено с моего FS529 через Tapatalk
ինձ թուում ա անկեղծութիւնը խօսքից դուրս էլ ա արտայատուում։ փորձում եմ ինձ պահել տարածութեան մէջ այնպէս, ինչպէս ճիշտ եմ զգում. նստել, թէ ուզում եմ, կանգնել, ձգուել եւ այլն։ ինձ թուում ա սա էլ ա անկեղծութեան մասին։
նաեւ կարծում եմ, որ խաբելը կարա լինի անկեղծութեան մասին (հա, գիտեմ ոնց ա հնչում ) դու նեղուած ես, չես ուզում խօստովանել մի բան ու խաբում ես՝ նեգատիւից խուսափելով։ խաբում ես, բայց դրա տակ էնքան պարզ ու փափուկ ես, խխունջի մէջ թաքնուած լպրծուն էակ։ թէ դիմացինին զգալ տաս, որ սուտ էր, հետաքրքիր բան ա ստացուում. նա հասկանում ա, որ սուտը փախուստի համար էր։ ինքս, թէ խաբում եմ, էնպէս եմ ասում, որ դիմացինը իմանա։
չգիտեմ՝ ինչքանով ստացուեց բացատրել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ