Ուլուանա-ի խոսքերից
Հենց էդ ա, որ եթե դիմացինդ քեզ համար կարևոր, թանկ մարդ ա, ու տեսնում ես, որ ինչ-որ հարցում սխալ ա (առնվազն քո կարծիքով), կամ ինչ-որ հատկանիշ կամ պահվածք ա դրսևորում, որը վնաս ա տալիս իրեն կամ ուրիշներին, ո՞նց կարող ես դրա մասին իրեն չասել: Չասելով` իրեն հո լավություն չե՞ս անում, հակառակը` ոնց որ ասես` դու ինձ համար էնքան չկաս, որ հետդ անկեղծ լինելու համար գլուխս քարի տակ դնեմ: Հա, շատ դեպքերում, նույնիսկ եթե մաքուր ճշմարտությունն ես ասում, կարող ա գլուխդ չշոյեն, կամ նույնիսկ նեղանան, բայց եթե գիտես, որ ասելը գոնե մտածելու տեղիք կտա մարդուն, ո՞նց չես ուզենա ասել, նույնիսկ եթե էդ պահին նեղանալու ա, բայց հաստատ գոնե կմտածի դրա մասին, ու առողջ հարաբերությունների դեպքում դժվար թե դրա պատճառով հարաբերությունը խզի հետդ: Իսկ եթե խզի, ուրեմն բարին էդ էր: Ես որ չէի կարողանա մտերիմ լինել մի մարդու հետ, որի հետ չեմ կարող անկեղծ լինել ու համապատասխան վերաբերմունք ակնկալել: Ես, օրինակ, կնեղանամ, եթե իմանամ` էն մարդիկ, ում մտերիմ եմ համարում, իմ մասին ինչ-որ բան են մտածում ու չեն ասում ինձ: Առնվազն մտերիմ մարդկանցից միշտ անկեղծություն եմ ակնկալում: Հա, կարող ա, իհարկե, որոշ դեպքերում էդ անկեղծորեն ասված ինֆորմացիան ինձ համար ցավոտ լինի ու ծանր տանեմ, բայց, մեկ ա, գոհ կլինեմ, որ ինձ դա ասել են, ու հաստատ կմտածեմ դրա շուրջ, կփորձեմ հասկանալ, թե ինչի ա մարդը տենց մտածում, ու եթե իրոք տենց ա, ի՞նչ կարող եմ անել, որ փոխեմ ինձ համար տհաճ կամ ցավոտ էդ իրականությունը: Բա մտերիմներն էլ ինչի՞ համար են, եթե նման անկեղծ հարաբերություններ չկարողանաս ունենալ հետները:
Էջանիշներ