User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Անկեղծություն

  1. #46
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,048
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի բոլոր գրառումները չեմ հասցրել կարդալ, ուղղակի մի բան էի ուզում ասել անկեղծության մասին:

    Էս թեմայի շրջանակներում՝ անկեղծությունն ինձ համար երկու իմաստ ունի:
    Առաջինը՝ երբ հաղորդակցման մեջ պարզապես անկեղծ ես, այսինքն՝ ասածներդ կեղծիք չեն:
    Երկրորդը՝ երբ սկսում ես անկեղծանալ , այսինքն՝ բաներ ասել, որոնք կարելի էր և չասել

    Սրանք տարբեր բաներ են ինձ համար: Ես հաղորդակցման մեջ միշտ էլ աշխատում եմ անկեղծ լինել: Բայց այ «հոգիս մերկացնել» մեկի առաջ՝ լրիվ անկեղծանալով, ուրիշ օպերայից է:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2019), Enna Adoly (08.12.2019), Tiger29 (06.12.2019), Varzor (06.12.2019), Յոհաննես (06.12.2019), Նաիրուհի (06.12.2019)

  3. #47
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,867
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ անկեղծ կշտամբանքից հետո լինունա՞ նորմալ շփվել
    Իհարկե։
    Խնդիրը նրանումն է, թե ինչպես ես ընկալում դիմացինի քննադատությունը։ Կյանքը ցույց է տվել, որ ընկալում ես այնպես, ինչպես ինքդ տրամադրված ես։ Եթե թշնամական կամ վիրավորական ես ընկալում, ապա ինչ-որ տեղ ինքդ քո մեջ անվստահաբար ես վերաբերվում դիմացինին։ Իհարկե, եթե դիմացինին այնքան չես ճանաչում, որ հասկանաս, թե իրոք վիրավորելու համար է անում։

    Կարճ ասած՝ շիտակ մարդը դիմացինից ծուռ միտք չի սպասում և շիտակ էլ ընդունում է։ Ծուռ մտքով մարդը դիմացինի շիտակ ասածի մեջ էլ է վատ ենթատեքստ փնտրում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2019), Յոհաննես (06.12.2019)

  5. #48
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,867
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Իբր ով չգիտի որ Վարզորը շատախոսա․․․,ո՞վ չգիտի...
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի
    Արդեն ուշ է ․․․
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.12.2019)

  7. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի գաղտնիք բացեմ Բարեկամը ակումբից գնաց,նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի
    Իմ մասին ինչքան ուզում ես անկեղծ խոսա։ Մեկ ա ես պադոշ եմ, շատ-շատ քեզնից հեռու մնամ, պլյուս գիտեմ, որ ակումբի մեծ մասն ինձ էս կամ էն պատճառով չի սիրում ու մեղմ ասած դրական կարծիք չունի իմ մասին։ Անկեղծ ասած, ես էս անկեղծ բացասականն ավելի եմ գնահատում, քան կեղծ դրականը։ Սիրտս խառնում ա վերջինից, ու դրա պատճառով շաբաթներով ակումբ չէի կարողանում մտնել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.12.2019)

  9. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի բան էլ ասեմ. մեր էսօրվա աշխարհը (կամ գոնե էն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ) դրական անկեղծության խիստ կարիք ունի։ Ես աշխատում եմ նաև մարդկանց իմ դրական կարծիքը ասել ու հաճախ դա անում եմ օդի մեջ, բավական անսպասելի (իրականում կարող ա իրանց հիշեմ պահի տակ ու գրեմ)։ Չգիտեմ՝ հասարակությունն ինչ սահմանափակումներ ա դրել մեզ վրա, որ չանենք նման բան, բայց կարծում եմ՝ դա բավական կարևոր ա։ Չգիտես՝ էդ մարդն էդ պահին ինչ վիճակում ա, ինչ ա մտածում, ինչ ա զգում։ Կարա քո գրած դրական մի երկու բառը տրամադրությունը բարձրացնի։ Կամ էլ կյանքը կարճ ա, չգիտես ինչ սյուրպրիզներ կարան լինեն, կարող ա չհասցնես ասել անկեղծ կարծիքդ։
    Լրիվ համաձայն եմ, հաստատ մենակ քո աշխատանքի ոլորտը չի էդպիսին: Չգիտեմ` էս թեմայում ինչի ենք հենց մենակ անկեղծ բացասականի վրա կենտրոնացել, երբ անկեղծ դրականն արտահայտելու խնդիր էլ կա ու ոչ պակաս, քան բացասականը: Ընդհանրապես դրական անկեղծ կարծիք կամ վերաբերմունք արտահայտելը էն դեպքերում, երբ իրավիճակն էնպիսին չի, որ դա ինքնին ակնկալվի կամ ենթադրվի, շատ հազվագյուտ երևույթ ա, ցավոք: Մարդիկ հիմնականում կամ հուշտ են լինում էդ ձևով անկեղծանալուց` մտածելով, որ տարօրինակ կհնչի կամ կնայվի, կամ շատ դեպքերում ուղղակի մտքներով չի անցնում, որ դա դիմացինի համար կարող ա կարևոր լինի, երբեմն նույնիսկ մարդու օրը պայծառանա դրանից: Հաճախ էլ մարդիկ մտածում են, որ դա էնքան ակնհայտ ա, որ կարիք չկա ասելու, կամ` երևի շատերն ասած կլինեն, էլ ի՞նչ իմաստ ունի մի հատ էլ ես ասեմ: Բայց իրականությունը մեծ մասամբ ահագին հեռու ա էս բոլոր ենթադրություններից: Ու հենց էդ անսպասելի, թեմայից դուրս, իրավիճակից դուրս դրական անկեղծ կարծիքներն իսկապես ամենաարժեքավորն ու ազդեցիկն են, ու լավ կլինի` ավելի շատ արտահայտվեն:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի գաղտնիք բացեմ Բարեկամը ակումբից գնաց,նենց որ ես էլ ակումբում ոչ մեկի մասին անկեղծ կարծիք չեմ հայտնի
    Չգիտեմ` ինչ նկատի ունես Ակումբից գնալ ասելով, քանի որ իմ իմացած իմաստով որ հաստատ չի գնացել : Ամեն դեպքում ես հաստատ գնացողներից չեմ. էս 14 տարվա մեջ ոչ մի անգամ գնացած չկամ, նենց հիմա էլ չեմ գնա, էդ առումով կարող ես չանհանգստանալ: Մի խոսքով` արխային գրի նամակով, եթե անկեղծ ասելիք ունես: Միայն Շնորհակալ կլինեմ, նույնիսկ եթե ծանր տանեմ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե մտերիմդ մի քանի օրով է քեզ հյուր եկե՞լ։ Ու հետո երկար ժամանակ էլի չեք տեսնվելու։ Չգիտեմ, ես որ կնախընտրեմ լռել։ Համ էլ "հնարավորինս մեղմ ու չնեղացնող ձևով" ասելը նույնպես կոմպրոմիսս է։ Լիակատար անկեղծությունը ես էս անեկդոտի նման եմ հասկանում։
    Հա, բայց ո՞վ էր ասել, թե անկեղծությունը պարտադիր պիտի մտածածդ չոբանավարի երեսին շրխկացնելով լինի:
    Իսկ բերածդ օրինակը ծայրահեղ դեպք ա, սկզբնական գրածումդ էդ պայմանը չէիր նշել, որ կարճ ժամանակով ա: Պարզ ա, նման դեպքերում ուղղակի կլռես: Իմ ասածն էն էր, որ առողջ հարաբերության դեպքում, եթե ինչ-որ հատուկ ու ժամանակավոր իրավիճակների հետ գործ չունենք, ինչպես որ քո նշած դեպքում ա, իմ պատկերացմամբ, մարդիկ պիտի իրենց հարմարավետ զգան մաքսիմալ անկեղծ լինելու: Ու անկեղծ արտահայտվել միշտ էլ հնարավոր ա առանց կոպտելու ու վիրավորելու, մարդու մտքին տեղ լինի:

    Իսկ բերածդ անեկդոտի մեջ խնդիրը անկեղծության աստիճանը չի, ուրիշ բան ա: Բայց դե չշեղվենք թեմայից:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,799
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ ինքներս մեզ անդրենալինով լիցքավորելու ու մեզ չելենջ անելու համար մի հատ մեզ լավ թափ տանք ու գնա՛նք էդ քայլին՝ բացելով «Ուզում եմ դեմքիդ շրխկացնել» թեման: Որտեղ կկարողանանք լա՜՜վ իրար մասին ինչքան անկեղծ բան կա գրենք: .. համ էլ խնդալու կլինի :ճ

  13. #54
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ինքներս մեզ անդրենալինով լիցքավորելու ու մեզ չելենջ անելու համար մի հատ մեզ լավ թափ տանք ու գնա՛նք էդ քայլին՝ բացելով «Ուզում եմ դեմքիդ շրխկացնել» թեման: Որտեղ կկարողանանք լա՜՜վ իրար մասին ինչքան անկեղծ բան կա գրենք: .. համ էլ խնդալու կլինի :ճ
    Նման արհեստական նախաձեռնություններից, որպես կանոն, լավ բան դուրս չի գալիս: Ու հավատա, հեչ խնդալու չի լինի, նույնիսկ լացելու կարող ա լինի: Ի վերջո, ո՞րն ա դրա իմաստը: Ակումբում ունենք «Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել» թեման, որտեղ ցանկացած ակումբցի կարող ա իր անկեղծ կամ ոչ այնքան անկեղծ կարծիքն արտահայտել իր ուզած ակումբցու մասին: Հիմա եթե ինչ-որ մեկը խնդիր ունի միանգամայն անկեղծ կարծիք արտահայտելու հետ կապված, ապա դրա պատճառը հաստատ հատուկ դեմքին շրխկացնելուն նվիրված թեմայի բացակայությունը չի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.12.2019, 22:03:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2019), CactuSoul (06.12.2019)

  15. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, էդ դրական անկեղծությունն արտահայտելու առումով իմ ճանաչած մարդկանց մեջ բացառիկ օրինակ ա CactuSoul (քիչ առաջ իրեն թեմայում նկատեցի, հիշեցի): Համոզված եմ, որ շատերին ա իր բացառիկ անկեղծ, էմոցիոնալ զեղումներով լիքը դրական հույզեր պարգևել : Էդ աստիճանի անկեղծություն շատ հազվադեպ ա հանդիպում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.12.2019, 21:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2019), Varzor (06.12.2019)

  17. #56
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,495
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ո՞վ էր ասել, թե անկեղծությունը պարտադիր պիտի մտածածդ չոբանավարի երեսին շրխկացնելով լինի:
    Իսկ բերածդ օրինակը ծայրահեղ դեպք ա, սկզբնական գրածումդ էդ պայմանը չէիր նշել, որ կարճ ժամանակով ա: Պարզ ա, նման դեպքերում ուղղակի կլռես: Իմ ասածն էն էր, որ առողջ հարաբերության դեպքում, եթե ինչ-որ հատուկ ու ժամանակավոր իրավիճակների հետ գործ չունենք, ինչպես որ քո նշած դեպքում ա, իմ պատկերացմամբ, մարդիկ պիտի իրենց հարմարավետ զգան մաքսիմալ անկեղծ լինելու: Ու անկեղծ արտահայտվել միշտ էլ հնարավոր ա առանց կոպտելու ու վիրավորելու, մարդու մտքին տեղ լինի:

    Իսկ բերածդ անեկդոտի մեջ խնդիրը անկեղծության աստիճանը չի, ուրիշ բան ա: Բայց դե չշեղվենք թեմայից:
    Չէ, տենց չեղավ։ Մաքսիմալը նշանակում է մաքսիմալ, առանց լրացուցիչ պայմանների։ Թե չէ էսօր մեկը կարճաժամկետ այցելության մեջ է, վաղը մյուսը հղի է, երեկ եսիմ ով դեպրեսսիայի մեջ էր, տենց չեղավ։
    Եթե էս պահին մտքիդ մեջ ասում ես "օֆ, Վալոդը ռադը քաշեր, գնար", իսկ բարձրաձայն ասում ես՝ "Վալոդ ջան, երեխաներդ երևի տանը մենակ են, եթե պետք է գնալ, նայի ոնց հարմար է, ես քեզ հասկանում եմ", դա անկեղծություն չէ։ Դա դիվանագիտություն է։ Ու պետք չէ անկեղծության երանգներով դա ծածկել, ծիպա ես մաքսիմալ անկեղծ եմ, բայց որոշ դեպքերում մի քիչ շեղումը թույլատրելի է։ Թույլատրելի չէ։ Անկեղծ չես։ Վերջակետ։

  18. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, տենց չեղավ։ Մաքսիմալը նշանակում է մաքսիմալ, առանց լրացուցիչ պայմանների։ Թե չէ էսօր մեկը կարճաժամկետ այցելության մեջ է, վաղը մյուսը հղի է, երեկ եսիմ ով դեպրեսսիայի մեջ էր, տենց չեղավ։
    Եթե էս պահին մտքիդ մեջ ասում ես "օֆ, Վալոդը ռադը քաշեր, գնար", իսկ բարձրաձայն ասում ես՝ "Վալոդ ջան, երեխաներդ երևի տանը մենակ են, եթե պետք է գնալ, նայի ոնց հարմար է, ես քեզ հասկանում եմ", դա անկեղծություն չէ։ Դա դիվանագիտություն է։ Ու պետք չէ անկեղծության երանգներով դա ծածկել, ծիպա ես մաքսիմալ անկեղծ եմ, բայց որոշ դեպքերում մի քիչ շեղումը թույլատրելի է։ Թույլատրելի չէ։ Անկեղծ չես։ Վերջակետ։
    Լավ, էդ «ռադդ քաշի»-ի վրա ինչ-որ շատ մեծ շեշտ ես դնում, ուրեմն խորանանք էդ մասով: Նախ մտերիմ կամ թեկուզ ոչ էնքան մտերիմ, բայց ինձ համար դրական մարդու հետ կապված ես չեմ կարող մտածել` երանի ռադը քաշեր, գնար, նույնիսկ եթե էդ պահին նախընտրում եմ մենակ լինել: Եթե ինչ-որ մեկի հետ կապված տենց բան պիտի մտածեմ, ուրեմն էդ մարդու հետ նախ և առաջ ոչ էլ կհանդիպեմ, որ մի հատ էլ մտածեմ` ոնց գլուխս ազատեմ իր ներկայությունից: Իսկ եթե ուղղակի նենց ա ստացվել, որ հանդիպել ենք, ապա կփորձեմ մի պատճառ գտնել, մենակ մնալ: Պարզ ա, որ ամեն պատահած մարդու հետ չես կարող մաքսիմալ անկեղծ լինել, նման բան ոչ ոք չի էլ պնդել: Խոսքը մտերիմների մասին էր: Իսկ մտերիմների դեպքում, էլի եմ ասում, քո ներկայացրած իրավիճակը ռեալ չի ուղղակի: Իսկ մաքսիմալ անկեղծ ասելով` պետք չի հասկանալ 100-%-անոց. էս կյանքում ի՞նչն ա 100%-անոց, որ անկեղծությունը լինի: Ամեն ինչ հո սև կամ սպիտա՞կ չի: Ծայրահեղացնելու իմաստը չեմ հասկանում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #58
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,495
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, էդ «ռադդ քաշի»-ի վրա ինչ-որ շատ մեծ շեշտ ես դնում, ուրեմն խորանանք էդ մասով: Նախ մտերիմ կամ թեկուզ ոչ էնքան մտերիմ, բայց ինձ համար դրական մարդու հետ կապված ես չեմ կարող մտածել` երանի ռադը քաշեր, գնար, նույնիսկ եթե էդ պահին նախընտրում եմ մենակ լինել: Եթե ինչ-որ մեկի հետ կապված տենց բան պիտի մտածեմ, ուրեմն էդ մարդու հետ նախ և առաջ ոչ էլ կհանդիպեմ, որ մի հատ էլ մտածեմ` ոնց գլուխս ազատեմ իր ներկայությունից: Իսկ եթե ուղղակի նենց ա ստացվել, որ հանդիպել ենք, ապա կփորձեմ մի պատճառ գտնել, մենակ մնալ: Պարզ ա, որ ամեն պատահած մարդու հետ չես կարող մաքսիմալ անկեղծ լինել, նման բան ոչ ոք չի էլ պնդել: Խոսքը մտերիմների մասին էր: Իսկ մտերիմների դեպքում, էլի եմ ասում, քո ներկայացրած իրավիճակը ռեալ չի ուղղակի: Իսկ մաքսիմալ անկեղծ ասելով` պետք չի հասկանալ 100-%-անոց. էս կյանքում ի՞նչն ա 100%-անոց, որ անկեղծությունը լինի: Ամեն ինչ հո սև կամ սպիտա՞կ չի: Ծայրահեղացնելու իմաստը չեմ հասկանում:
    Ինձ հետ պատահել է, որ շատ մտերիմ մարդը ուզել եմ, որ այդ պահին հենց ռադը քաշի։ Ինձ թվում է, նորմալ երևույթ է, բոլորի հետ էլ պատահում է, եթե իհարկե ինքդ քեզ հետ անկեղծ լինես։
    Մաքսիմալ նշանակում է, որ դրանից ավել գոյությունի չունի։ Դա մաքսիմալի սահմանումն է։ 100%-ից ավելի գոյություն չունի։ 99%-ից ավել գոյություն ունի, 98%-ից՝ առավել ևս։ Մնացածը անիմաստ ջուրծեծոցի է։ Կներես, եթե չափազանց կոպիտ եմ արտահայտվում։ Պարզապես անկեղծ եմ

  20. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, տենց չեղավ։ Մաքսիմալը նշանակում է մաքսիմալ, առանց լրացուցիչ պայմանների։ Թե չէ էսօր մեկը կարճաժամկետ այցելության մեջ է, վաղը մյուսը հղի է, երեկ եսիմ ով դեպրեսսիայի մեջ էր, տենց չեղավ։
    Եթե էս պահին մտքիդ մեջ ասում ես "օֆ, Վալոդը ռադը քաշեր, գնար", իսկ բարձրաձայն ասում ես՝ "Վալոդ ջան, երեխաներդ երևի տանը մենակ են, եթե պետք է գնալ, նայի ոնց հարմար է, ես քեզ հասկանում եմ", դա անկեղծություն չէ։ Դա դիվանագիտություն է։ Ու պետք չէ անկեղծության երանգներով դա ծածկել, ծիպա ես մաքսիմալ անկեղծ եմ, բայց որոշ դեպքերում մի քիչ շեղումը թույլատրելի է։ Թույլատրելի չէ։ Անկեղծ չես։ Վերջակետ։
    Ի դեպ, եթե ես անկեղծորեն ուզում եմ, որ տվյալ մարդն էդ պահին գնա, ապա անկախ նրանից, թե ով ա ինքն ինձ համար, ու ինքն էլ գնալու մասին խոսք ա բացում, անձամբ ես քո գրած նախադասությունը հաստատ չեմ ասի: Գնում ա` բարով գնա, չեմ փորձի ձևեր թափել, իբր, ուզում եմ, որ էլի մնա: Գուցե դրա պատճառով որոշ մարդկանց աչքին անքաղաքավարի եմ երևում, չգիտեմ, չեմ լսել, բայց դե եթե մարդն ասում ա, որ ուզում ա գնալ, ես դա ընկալում եմ որպես իր անկեղծ ցանկություն, իսկ եթե ձևեր ա թափում, էդ արդեն իրա խնդիրն ա, ես իրա ձևերին ի պատասխան ձևեր չեմ թափում: Իսկ եթե բան էլ չի ասում, ապա զուտ իմ հատուկ չասելը, թե ուզում եմ, որ գնա, անկեղծության բացակայություն չեմ համարում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.12.2019)

  22. #60
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,061
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետ պատահել է, որ շատ մտերիմ մարդը ուզել եմ, որ այդ պահին հենց ռադը քաշի։ Ինձ թվում է, նորմալ երևույթ է, բոլորի հետ էլ պատահում է, եթե իհարկե ինքդ քեզ հետ անկեղծ լինես։
    Մաքսիմալ նշանակում է, որ դրանից ավել գոյությունի չունի։ Դա մաքսիմալի սահմանումն է։ 100%-ից ավելի գոյություն չունի։ 99%-ից ավել գոյություն ունի, 98%-ից՝ առավել ևս։ Մնացածը անիմաստ ջուրծեծոցի է։ Կներես, եթե չափազանց կոպիտ եմ արտահայտվում։ Պարզապես անկեղծ եմ
    Մի քիչ ջղայնացած ես երևում, բայց ոչինչ, կարևորը` անկեղծ ես : Ուղղակի դու մաթեմատիկոսի պես ես նայում հարցին: Իսկ կյանքում, երբ մարդկանց հետ գործ ունես, չի կարող ամեն ինչ տենց ճշգրտությամբ լինել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •