Թեմայի կամ ավելի շուտ՝ հարցադրման հետ երևի էդքան էլ կապ չունի, բայց հայաստանյան միջատակերության մի դեպք եմ ուզում պատմել, որ ինձ պատմել են, ու չհավատալու պատճառ չունեմ
Ուրեմն, մեր տեղական օլիգարխներից մեկը մի անգամ այցելում է չեմ հիշում որ երկրի հիպեր թանկութիթիզ ռեստորաններից մեկը, ճոխ-ճոխ պատվիրում է ու սպասում։ Քիչ հետո բերում են մի արտառոց "բլյուդ"՝ կանաչ տերևի վրա մի թոթոլ որդ, ընդ որում՝ որդը կենդանի։ Մեր օլիգարխը մի քիչ կամուկացի մեջ է ընկնում, բայց վախենալով, որ իրեն գեղցու տեղ կդնեն, որդը սիրուն փաթաթում է տերևի մեջ ու, փակելով աչքերը, կուլ տալիս։ Ներկաների ապշած հայացքների տակ։ Հետագայում պարզվում է, որ էդ որդը տերևի վրա ընդամենը կրեատիվ ժամացույց էր․ մինչ որդը էդ ամբողջ տերևը կկրծեր-կուտեր, պատվերն էլ պատրաստ կլիներ

Էջանիշներ