Կարծում եմ ժամանակն ա առանձին թեմա ունենալ, քանի որ Մարությանն իր ուղին է հարթում որպես քաղաքապետ, դե Երևանն էլ բնակչությամբ Հայաստանի կեսը՝ կառավարման դաշտն էլ՝ անծայրածիր․․․ պիտի որ բազում քննարկման հարցեր լինեն։ Հը՞ն։
Կարծում եմ ժամանակն ա առանձին թեմա ունենալ, քանի որ Մարությանն իր ուղին է հարթում որպես քաղաքապետ, դե Երևանն էլ բնակչությամբ Հայաստանի կեսը՝ կառավարման դաշտն էլ՝ անծայրածիր․․․ պիտի որ բազում քննարկման հարցեր լինեն։ Հը՞ն։
Դե․․ սկսենք լավից․ րեդիթում վերջերս Մարությանի հեծանվային նկար էին տեղադրել, հետևյալ անվանմամբ՝ Mayor of Yerevan, Hayk Marutyan casually leaving the government building on a bike․ (թավացումը իմն ա)։ Ստեղ էլ նկարը բերեմ․ հզոր մեսիջ ա․․․ ու էն որ չմեռանք, էդ օրն էլ տեսանք․
հուսադրող ա, որ հեծանվային փոխադրումն էլ կարող ա դառնա տրանսպորտային համալուծման մաս։
boooooooom (27.10.2019), ivy (26.10.2019), Sambitbaba (27.10.2019), Smokie (29.10.2019), Արշակ (28.10.2019), Նաիրուհի (31.10.2019), Ուլուանա (27.10.2019), Տրիբուն (26.10.2019)
Էս մեսիջը ինձ էլ ա հասել, ու ես էլ մեկ ու մեջ սկսել տղուս հեծոն քշել, մի բան որ քսան տարուց ավել չէի արել։ Մարությանի Trek-ից ա, բայց կարմիր Ճիշտ ա, Զեյթունից Քոչար ու հետ քշելը մի այլ կարգի տանջանք, բայց դաժե Քոչարի Գոլբինգից ապրանք եմ վերցրել ու տուն գնացել հեծոյով։
boooooooom (27.10.2019), Cassiopeia (27.10.2019), ivy (26.10.2019), John (27.10.2019), Sambitbaba (27.10.2019), Աթեիստ (27.10.2019), Անվերնագիր (26.10.2019), Արշակ (28.10.2019), Ծլնգ (26.10.2019), Յոհաննես (26.10.2019), Նաիրուհի (31.10.2019), Վիշապ (26.10.2019)
Կոնկրետ թեմայի շրջանակներում, ասեմ որ Մարությանը որպես քաղաքապետ ինձ դեռ բավարարում ա։
Դրականը որ տեսել եմ․
- մի քանի ամսվա տառապանքից ու այդ թվում իմ բողոքներից հետո, Սանիթեքի հարցը լուծվեց ու կարծես ֆունդամետալ լուծում ա։ Ազատվել ենք կոռուպցիայի մնացուկ, անարդյունավետ ու շանտաժիստ «միջազգային ներդրողից»։ Ստեղծվել ա լավ զինված հիմնարկ, որի բազայի վրա քաղաքի մաքրության վիճակը կարա օր օրի բարելավվի։
- մեր թաղերի փողոցային շների բացարձակ մեծամասնությունը ստերջացված ու թեգավորված են ու որ դուրս եմ գալիս շանս հետ ման գալու, սաղի հետ լավ յոլլա ենք գնում։ Դեռ լիքը չհաշվառված շներ կան, բայց պրոգրեսը երևում ա։
- Էրեբունի-Երևան վերջին տոնը նորմալ քաղաքային տոն էր, ոչ թե էն նախորդ տարիների նման անճաշակ ու պաթոսակոխ Արգիշտի ներկայացում, Նունե Եսայան համերգ ու փաշեքի համար խաշ-խորոված։
Բացասականը որ կա․
- Անկախ աղբահանության հարցի կարգավորումից, քաղաքը խայտառակ կեղտոտ ա։ Էն օրը ոտով ռայկոմից զեյթուն եմ գալիս, գազոնի տաս քառակուսի սանտիմետր կտոր չկա որ աղտոտված չլինի․ շիշ, տոպրակ, պաբիրոզ, թուղթ, քաք ․․․ վոբշեմ ․․․․ մե անմխիթար վիճակ։ Կարճ ասած մաքուր ու սիրուն զիբիլի յաշիկներ ունենալը ու ամեն օր դրանք դատարկելը մի բան ա, քաղաքի ընհանուր մաքրության վիճակն ուրիշ բան ա։
- Էն թանկանոց երկու այգիների բացումը կենտրոնում գլխումս չի տեղավորվում։ Արա, ոնց կարելի ա 5 միլիոն ծախսել ու մի հատ այգի բացել քաղաքում, այ դալբայոբներ։ Քաղաքում լիքը լքված անմխիթար այգիներ կան, հենց մեկը Զեյթունի կռուգի այգին։ Արա էտ պոռճ այգու վրա երկու միլիոն քիչ ծախսեիք, տակի մնացածով հինգ հատ էլ այգի կարելի էր խելքի բերել։
- Դվիժենիի մասով առմագեդոն ա, լրիվ։ Ու էս հարցը մենակ կլուծվի հասարակական տրանսպորտը զարգացնելու միջոցով։
Ինչ եմ սպասում․
- Նորմալ հասարակական տրանսպորտային համակարգի ստեղծում։ Ախպեր, էտ թազա մետրոյի կայարանը մի բացեք, պետք չի, թանկ ա։ Փոխարենը էտ արդեն նախագծված ավտոբուսային համակարգը՝ իրա կանգառներով, չվացուցակներով, նոր ավտոբուսներով, բերեք ներդրեք։ Էս իմ համար Հայկոյի հիմնական խնդիրն ա մինչև մյուս ընտրություններ։ Ասել ա 2-3 տարում, ես իրան 4-5 եմ տալիս, բայց որ նամուսով լուծվի էտ հարցը։ Թե չէ մյուս ընտրություններին ճռթս ա ինձանից գնալու իրան։
- Կանաչապատ տարածքների վերականգնում, ներառյալ այգիները իրանց ոռոգման համակարգերով։ Ծիծեռնակաբերդի, Սարալանջի ու Նորքի ծառապատում, Մանումենտի այգին խելքի բերել, իրա ծառերով պուրակներով, ամեն ինչով։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.10.2019, 21:27:
Barcamaniac (02.11.2019), boooooooom (27.10.2019), ivy (29.10.2019), Sambitbaba (27.10.2019), Արշակ (28.10.2019), Ծլնգ (27.10.2019), Հայկօ (28.10.2019), Նաիրուհի (31.10.2019), Շինարար (26.10.2019), Ուլուանա (27.10.2019), Վիշապ (27.10.2019)
Լավ կլիներ բոլոր սրճարանները, բուդկաները, արևածաղիկն ու բամբակը անխտիր բոլոր այգիներից ու փողոցներից չորով մաքրեին առանց բացառությունների։
Էն պատճառաբանությունները, թե բա ընտանիք են պահում, օրվա հացի փող, բլա բլա բլա, ապուշություն են, ուրեմն փողոցում ու այգիներում քաքելն ու միզելն էլ թույլատրեք, կենսական անհրաժեշտություն ա։ Եթե մարդկանց երևակայությունն ու աշխատելու ձգտումը կաֆեից ու սեմուշկայից ավելիին չի ձգտում, ուրեմն թող սովից մեռնեն, մոլորակը դրանից շատ չի տուժի։
Սան Ֆրանցիսկոյի այգին 1000 հեկտար ա, տարեկան 13 միլիոն մարդ ա այցելում, մեջը մի հատ ակերով սննդի բուդկա է հետևները թաքնված, մի հատ էլ թանգարանի կողքը սրճարան։ Տեսնես ինչի՞ չեն ֆայմում ամեն 50 մետրը մեկ կաֆե ու մառոժնիանոց սարքեն, աշխատատեղ, բիզնես․․․
Si vis pacem, para bellum
Տրիբուն (27.10.2019)
Ճիշտն ասած ես էլ կմիզեի Եվրոպայի մայթերին հաշվի առնելով, որ հասարակական զուգարանների մեծ մասը վճարովի են հերիք չի, գումարած չեմ հասկացել, թե ամեն միզելը 2 եվրո գանձող զուգարանը ոնց կարող է Նահանգների ամենաչմո զուգարանից կեղտոտ լինել։
Նենց չի, որ Ամերիկայում քաղաքների փողոցներում չեն բացարձակապես չեն միզում, բայց հաստատ Եվրոպայի նման ամեն մի անկյունից գարշահոտ չի գալիս։
Հասարակական զուգարանները պիտի լինեն ձրի ու ամեն այգում, պուրակում, բիզնես ու ռեստորանային համալիներում պիտի հասարակական զուգարան լինի։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (27.10.2019)
Ասելիքս էն ա, որ հարմար ու ձրի զուգարաններ լինեն, մարդիկ փողոցում չեն միզի: Պատկերացրու մարդ, որը հաճախամիզություն ունի:
Երևանի դալաններում ու այգիներում էլ էն միզում ու քաքում, ու գարշահոտություն ա գալիս նույն պատճառով:
Սաղ քաղաքում ընդամենը մի քանի հատ զուգարան կա, որոնց տեղերը մինչև երևանցի չլինես, խռեն թե կիմանաս:
Հայաստանում ես այգի չգիտեմ, որտեղ հասարակական զուգարան լինի:
Նահանգներում ցանկացած չոլում, որտեղ մարդ արարածին թույլատրվում ա քարշ գալ, զուգարան կա:
Si vis pacem, para bellum
Sambitbaba (27.10.2019), Տրիբուն (27.10.2019)
Դրական բաներ էլ կան, բայց տրանսպորտի հարցը մնում ա ոռի։ Շատ պարզ, արագ, հեշտ վերահսկվող փոփոխություններ կարելի էր անել էս մի տարվա մեջ, ինչը չի արվել։ Եթե մի քիչ հոգնած ես կամ չես ուզում մի քանի ժամ կորցնել, պետք ա տաքսիով տեղ գնաս։
The cake is a lie.
Varzor (27.10.2019)
Տրանսպորտի հարցը առաջնային, բայց ամենադժվար հարցերից ա։
Նիկոլի հետ հանդիպմանը որ բոլորս բողոքում էինք երթևեկությունից ու հիմնական մեղադրանքները հենց Օսիպյանի ուղղությամբ էին հնչում, անսպասելիորեն Մարությանը իրա վրա վերցրեց, նշելով, որ եթե նորմալ տրանսպորտ ունենայինք, շատ հարցեր կլուծվեին։
Հուսադրողն էն ա, որ պրոցեսը սկսված ա, ու մինչև իրա պաշտոնավորման ավարտ կայացած տրանսպորտային համակարգ ենք ունենալու։
Հայկոն անձնական զրույցում նշեց, որ շատ լավ պատկերացնում ա որպես քաղաքապետ իրա անելիքները, ու էդ անելիքներից շատերը հանրության մեծամասնության կողմից չեն ընդունվելու։ Բայց նույնիսկ եթե իրա պաշտոնավարման ավարտին ինքը 3% ռեյտինգ ունենա, մեկ ա անելու ա։
էս պահին 2 քայլ էլ գիտեմ, որոնց անհամբեր սպասում եմ։
1. Կենտրոնում որոշ փողոցների մայթերի կողքից իսկական հեծանվուղիների կառուցում, փողոցից լրիվ բաժանված։
2. մունիցիպալ ոստիկանության ստեղծում (Էս նախագիծն արդեն ներկայացվել ա կառավարության քննարկմանը)։ Քանի որ երկրի մակարդակով ոստիկանության փաստացի չունենք, քաղաքապետարանը նախաձեռնել ա սեփականի ստեղծումը։ Ու շատ ուրախ եմ սրա համար։
Ավելի մեծ քայլեր, որոնք իրանք նախատեսում են, ու որոնք ես երու ձեռքով ողջունում եմ։
1. Մետրոյի նոր կայարան
2. Ճոպանուղի
3. Երթևեկության մասնակիցների առաջնահերթությունների շտկում։ Ցանկացած նորմալ երկրում առաջին տեղում հետիոտնն ա, հետո նոր, հեծանիվ-սամակատ, հանրային տրանսպորտ, շարժվող տրանսպորտ, վերջին տեղում կայանած մեքենան։ Մեր մոտ տպավորություն ա, որ կայանած տրանսպորտը (ժեշտը) ամենակարևոր բանն ա։ 2-3 գծերում են կայանում, գնում իրանց գործերով։
Ասեմ, որ հանրային տրանսպորտի հարցում գնալու են նույն աղբահանության ուղղով։ Գործը տրվելու է մասնավորին, բայց քաղաքապետարանը պատրաստ է լինելու ցանկացած պահին սեփական միջոցներով ապահովել տեղափոխումը, մինչև վատ մասնավորը լավով փոխարինելը։
Ես չեմ հիշում Երևանի բոլոր նախկին քաղաքապետերին, բայց Մարությանին համարում եմ աննախադեպ լավը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (27.10.2019), Freeman (27.10.2019), ivy (29.10.2019), Sagittarius (27.10.2019), Sambitbaba (29.10.2019), Varzor (27.10.2019), Արամ (28.10.2019), Արշակ (28.10.2019), Ծլնգ (27.10.2019), Հայկօ (28.10.2019), Նաիրուհի (31.10.2019), Շինարար (27.10.2019), Տրիբուն (27.10.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կայարանի էսքիզային տարբերակը փթիր տարբերակ էր։ Միգուցե էսթետիկ տեսանկյունից լավն է, բայց բազմաթիվ այլ առավել կարևոր հարցերով՝ տխմար։
Նախկին նախագծով նախատեսված կայարանի տարածքները ոնց որ թե արդեն վաղուց ծախել են, նախագիծն էլ էժանացնելու համար ստորգետնյա կայարանի փոխարեն հենց կամուրջի վրա են կայարան ուզում կառուցել, դրանից բխող բոլոր թերություններով։
Կապրենք, կտեսնենք
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ