Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ազատական լինելով հանդերձ էս հարցում ավելի կոշտ ու արմատական եմ. ժամանակավոր չէ: Պետք է ուղղակի վերցնել պետության ձեռքը:
Ու մենակ էս ոլորտը չէ:
Էլի ոլորտներ կան, որոնք ազատականացնելու համար դեռ շուտ է: Իսկ ոչ Հայաստանյան լինելն՝ անթույլատրելի:
Ապրես, էս տեմպերով որ շարունակես լրիվ մերոնքական ես դառնալու

Եղբայր, Տրիբունը ճիշտ նկատեց` վերահսկողություն է պետք, որը հիմա մեղմ ասած կաղում է:
Համամիտ եմ, որ Սանիթեքի օրինակը ցույց տվեց, որ պետություն ավելի արդյունավետ գտնվեց, քան մասնավորը` հաջող փորձ ունենք: Բայց ջրի պարագայում շատ ավելի բարդ է լինելու: Ի դեպ, բարդ, դեռ չի նշանակում անլուծելի

Ես կողմ եմ, որ կենսական և ստրատեգիական ոլորտները (ջուր, գազ, հոսանք, տրանսպորտ և այնլ) պետականացվեն, կարգավորվեն, հետո դրանից հետո հանձնվեն հավատարմագրված և/կամ բաժնեմասային կառավարման: Առավել քան վստահ ասում եմ, որ անհրաժեշտ որակյալ և նամուսով մասնագետներ մեր երկրում դեռ կան:
Բայց մինչև դրան հասնելը դեռ շատ գործ կա անելու` նորմալ դատաիրավական և օրինապահ համակարգեր: Մինչև էդ չունենանք` չենք հաջողի: