User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մենք...

  1. #1
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Մենք...

    բարև նոր ու հին ընթերցող....

    բարև նրանց, ով ինձ հիշում կամ էլ վաղուց մոռացել են...

    հայերենս միգուցե կաղի, բայց որոշել եմ նորից սկսել...

    առաջին գրառման համար դեռ այսքանը ....


    Ձեր Մեմե


    հ.գ.՝ իրականում կարոտել էի...

    հ.գ.գ՝ լավ է հայերեն ստեղնաշարը դեռ հիշում եմ...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.10.2019), Cassiopeia (27.10.2019), Freeman (26.10.2019), ivy (25.10.2019), Smokie (25.10.2019), unknown (25.10.2019), Աթեիստ (10.11.2019), Ծլնգ (25.10.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ էլ որտեղից սկսեմ, բայց ուրախ չեմ սկսելու....

    Ինձ թվումա վեց տարի կլինի , որ կորել եմ...իհարկե մեկումեջ հիշել եմ, բայց ցանկություն չի եղել հետ գալու....

    հիմա էլ չգիտեմ ինչքան ժամանակով եմ հետ եկել, բայց, որ կարիքդ կա օրագրիկ, էդտեղ սուսեմ....


    հ.գ՝ ասում եմ իզուր չի աշունը այդքան սիրող Մեմեն, հետ եկավ հենց աշնանը...




    քանի որ օրագրիկի անունը մենք է....ասեմ....
    ես արդեն ունեմ նրան...իմ կյանքի ամենակողակցին...երջանիկ եմ անսահման , անբացատրելի անսահման , որ կա հենց ինքը...հիմա չեմ խորանում, թե չէ մենակ իրա մասին էնքան կպատմեմ կհոգնեք...
    ժամանակի ընթացքում ինքներդ կհասկանաք ...

    ***


    կարոտով եմ սկսում գրառումս, որովհետև քեզ շաատ շատ եմ կարոտել...
    եթե մնացածների համար կես տարին, ընդհամենը վեց ամիս է որ կա, ինձ մոտ զգացում է մեկ ու ավելի տարիների....
    Չգիտեմ ինչքանով եմ փոխվել, կամ գուցե նույնը մնացել, բայց որ ասում են է.

    - կյանքի փորձությունը փոխում է մարդկանց աչքերի փայլը, երջանկացնող ձայնը, բոլորի համար պոզիտիվ լինելը...

    դա հաստատ ինձ մոտ նույն տեղում չի մնացել...


    Ինչ է եղել...մտածում եք երևի...
    ինքս էլ չեմ կարող բացատրել, միակ բանը, որ կարող եմ միգուցե ասել.

    կորցրել եմ սեփական ուժս, ուժեղ լինելու, ուժեղ զգալու, դիմանալու գիծս, ամեն ինչ , ինչ կապված է ուժի հետ. ես էլ չունեմ...

    ունեմ մենակ քեզ, քո ուժը. որը ինչքան էլ չունենաս , կիսում ես քո Մերիի հետ...դրա համար, դեռ շնչում եմ, դեռ կամ...

    չգիտեմ ինչքան է տևելու էս ամենը, ինչքան պետք է առանց ինձ ու քեզ մնամ, ինձ փոքր ու թույլ զգամ, բայց, եթե պետք է ապրեմ էս փորձությունը - ուրախ եմ , որ կիսում եմ այն քո հետ...որ էլ մենակ չեմ, որ ունեմ ինձ էս աշխարհում բոլորից ու ամենից շատ սիրող ամուսին՝ քեզ...



    ինձ համար միշտ է օրենք եղել, սիրված լինելը...ոչինչ չի փոխվել:
    Էս հիմար աշխարհում սերը ուժ է...սիրելը նույնպես ...
    Վերջին խմբագրող՝ Meme: 25.10.2019, 16:55:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.10.2019), Smokie (25.10.2019), unknown (25.10.2019), Աթեիստ (10.11.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Իմը։

    ***

    Կախվածությունը լավ բանա, եթե ալկոհոլ կամ թմրանյութ չի
    Այլ մի ամբողջ մեկը, ով թմրանյութի պես հաճելի գլխապտույտ ազդեցութուն ունի
    Եթե դու չլինեիր իմ կյանքում , ես էդպես էլ չէի հասկանա ,ինչքան ուժեղ կարող եմ սիրել , ու լինել այդքա՞ն լուսավոր մեկը քո կյանքում





    ****
    Ես իզուր չի , որ սիրում եմ մենակ մնալ ուշ ժամի քեզ հետ , (երբ ոչ մեկի հետ քեզ չպետք է կիսեմ )
    Այլ զգամ , որ մենակ իմն էս։
    Լցնում էս մեջս՝ ամենանուրբ ու տաք գույներով։։։
    Վերջին խմբագրող՝ Meme: 26.10.2019, 14:09:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.10.2019), unknown (29.10.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ...ընտանիք.

    ուրախ եմ, որ ես չգիտեմ ինչ է նախանձը..... որ չեմ հասցրել կյանքում մի օր գոնե մեկին նախանձել, այլ կարողացել եմ փայլող աչքերով նայել նրանց, ովքեր ունեն այն, ինչը ես դեռ չունեմ...ասում եմ դեռ, որովհետև գիտեմ, որ եթե ցանկություն ունես, կարող ես նաև ունենալ...
    հիշում եմ ժամանակին նայում էի զույգերի, ու էնքան էր մեջս լցվում երջանկությամբ....
    ես գիտեի, ու հավատում էի, որ ինչ որ տեղ դու կաս, որ գալու էս ....


    հիմա....
    դժվար է նայել սիրուն մամաների, մանկասայլակով բալիկների հետ, կամ վազվող երեխաների, ու հասկանալ, որ ժամանակին հիմար էս եղել, որ քեզ զրկել էս մայր լինելու ամենասիրուն զգացումից...
    ուրախ եմ, որ հենց դու էս եղել կողքս, ով էդքան շատ ինձ հասկացել է ...

    կներես....կներես, որ հանուն ինչ որ պետության, զրկեցի մեզ լիարժեք ընտանիք լինելուց....
    ես գիտեմ, որ դու երջանիկ ես, որ ինձ ունես, ու ոնց դու էս ասում.

    - եթե ինչ որ բան չի ստացվել , ուրեմն էդպես է պետք եղել....
    ես դեռ ստեղծելու եմ մեր երազած էէն սիրուն ընտանիքը...որովհետև ես քեզ էս աշխարհում, ամենից ու ամենքից շատ եմ սիրում....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (29.10.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել




    ****


    մի օր ասեց.

    - ես պետք է էնպես անեմ, որ քո էդ վարդագույն ակնոցները երբեք չհանես աչքերիցդ...

    ես էլ մտածում էի վաղուց մեծացել եմ, ու կյանքին մեծի աչքերով եմ նայում, անգամ էսքան գլխովս անցածից հետո.
    պարզվեց, որ էդքան էլ էդպես չէր....
    դե որ համեմատում եմ, մի երեք տարի առաջ ու հիմա, ինքս զգում եմ տարբերությունը, էլ նույն ոգևորվածությամբ չեմ երազում, որովհետև չգիտեմ ինչ ուզեմ կյանքից..կամ էլ գիտեմ, բայց ...
    վախենում եմ....վախենում եմ նորից կոտրվելուց ...


    աշխատում եմ, հնարավորինս չափ ապրել մենակ էսօրվա օրով....ապագան կամ կգա, կամ էլ չէ, ով իմանա վաղն ինչ է լինելու...


    հ.գ՝ ինչ լավա կաս....Մ..շ
    Վերջին խմբագրող՝ Meme: 29.10.2019, 22:00:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2019), unknown (30.10.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մի քանի ամիս է ինչ անտուն եմ...Չէ քնելու տեղ ունեմ, հոգիս է անտուն մնացել.... շուրջս սառը , դատարկ պատեր են , իմը չկա, չկա էն մերը, անգամ կերածս իր համ ու հոտն է կորցրել։
    Միանգամից շատ բան կորցրեցի...մեկ մեկ , որ շրջվում եմ ու ետ եմ նայում լացս գալիսա...
    Պապ դու միշտ ասում ես.
    - Բալես հույսդ մի կորցրու....
    քեզ ունենալը մենակ ուրախություն չէ ախր, հպարտ եմ , որ կաս, որ առողջ լինելու հետ պայքարում չես..բայց
    Ես մենակ եմ մնացել պապ, էնքան քամոտ տեղեր կան սրտիս անկյուններում...
    դու ես ինձ ուժեղ սարքել, մեեծ անսահմանության հասնող հավատքով, քեզ նման
    Բայց ախր ինչ անեմ պապ, ես էս աշխարհում հենց քո կարիքն ունեմ, որ նորից քո առջեվ քո ուժեղ Մեմեին տեսնես...
    Գիտես պապ, սիրտս մի քանի մասի բաժանել եմ սովորել, ու քանի դեռ շնչում եմ , էտ ամեն բաժինը իր տիրոջն է սպասելու, որ նորից առաջվա նման փաթաթեն տաք ծածկոցով , ու թողնեն զգամ, որ ես էլ մենակ չեմ....


    Էս քաղաքն էսքան դատարկ դեռ երբեք չէր եղել
    Վերջին խմբագրող՝ Meme: 10.11.2019, 00:32:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (13.11.2019), Varzor (12.11.2019), Աթեիստ (10.11.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ կարոտ....

    ես քո կարոտն էնքան եմ սիրում...

    ես մեզ եմ տեսնում քո կարոտի մեջ, մեր ուրախությունները ....էն դեպքում, երբ ես իմ կարոտը փորձում եմ խեղդել, որ չթուլանամ....
    դու նորից արթնացնում ես մեջս ապրելու ցանկությունս....
    եթե իմ կարոտի մեջ մենակ դու էս, քո ամեն շարժ ու ձևով, մազերդ ուղղելուց մինչև ինքդ քեզ սուրճ դնելը....
    ապա քո կարոտը լի է մեզանով, մոռացված ապրելակերպի ծիծաղելի դրվագներով, մեր փոքր տան տաք անկյուններով....
    Հիշում էս, ասում էիր .( շատ փոքրա մեր տունը ) , բայց հիմա երկուսս էդ փոքր տան անգամ կռիվներն ենք կարոտել, որ շուտ բարիշում էինք...
    ես անգամ իմ լարված առօրյան եմ կարոտել, (աշխատանք, դաս, տուն , ճաշ , լվացք....) , որովհետև էնքան երջանիկ էի աշխատանքից տուն գալիս, ես ինձ սպասող ունեի...իմ երազանքը կատարվել էր...

    մի օր տան դուռը բացեցի, ամբողջ տունը սիգարետի ծուխ էր, ետ փակեցի ու ասեցի.
    - ես գնացի,..........
    խնդրում եմ, էլի արի ետևիցս, գրկի ու տուն բեր.....


    գիտես իմ համար ինչքան ինչքան կարևորա , տեսնել էդ աչքերիդ փայլը ինձ նայելիս...............տեսնել ու հասկանալ, որ էդքան ուժեղ մեկի համար, մենակ ես եմ էն միակը , ով աչքերիդ փայլը վառ է պահում...





    ես սիրում եմ քեզ...............................ինձանից շատ ........................ որովհետև ես ինձ մոռանում եմ, երբ դու կաս.....
    Վերջին խմբագրող՝ Meme: 13.11.2019, 23:31:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.11.2019), unknown (14.11.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Երբ կյանքը հարվածում է, փորձիր ինչքան ուժ ունես կանգնեցնել քեզ երկու ոտքի վրա....
    Երբ ստացվի, կհասկանաս ինչքան հեշտ է անգամ խորը շունչ քաշելը....
    Կյանքում ոչինչ հենց էնպես չի կատարվում մեզ հետ, ու անգամ էն օրերը, որոնք ուղղակի ապրելը դժվար էին մի ժամանակ, հիմա դրանք իմ ապրած ամենա ուժեղներն են։
    Պետք է կարողանալ հաղթանակած դուրս գալ դեպրեսիաից, ու շնորհակալ լինել ամեն ինչի համար....

    Ինձ ճիշտ 6ամիս պետք եկավ էսքանը հասկանալու համար
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2019), unknown (15.11.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել

    Ցավում է....

    ես ուզում եմ չհիշել, թե ինչքան երջանիկ էի անցած տարի այս օրը
    Ինձ թվում է ժամանակը կանգ է առել այդ օրը...ինձ հետ ոչինչ էլ չի կատարվել
    ես երջանիկ եմ...

    մեր կյանքը հիմա էնպես է դասավորվել, որ միայն երազելու հնարավորությունն է մնացել...
    Ծիծաղելի է, ճիշտ էս , մեր վիճակը, ինչ է փոխվել ո՞ր, էլի հեռախոսի օնլայնի սպասման մեջ ենք։
    Մի քանի օրից մեր հարսանիքի մեկ տարին է, իսկ մենք սկի իրար ամուր գրկել չենք կարող։

    Հա մենք երջանիկ ենք, բայց աշխարհի ամենա անհաջողակն ենք, ինչ ուզում եք ասեք....

    Լավ է գոնե էսօր մի լաաավ ծիծաղիցինք ինքներս մեզ վրա...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (27.11.2019)

  19. #10
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց անորոշ.....ես ու եսս

    բնութագրի ներկայիս Մեմեին...

    - ուրա՞խ
    - չէ,
    - անհո՞գ
    -հա, հա, հաա
    - պայծա՞ռ
    - ոչ
    - մմ, նպատակասլա՞ց
    - վաղուց ոչ
    - բա ինչ է ա՞խր....

    - եսիմ, դու հո լավ գիտես ինձ, դու ասա.
    ...........................
    - կոտրված....հա հա, հենց կոտրված........... դրականների մեջ ման մի արի,,,,,,,,,,,,,, էսա իմ ներկա դրականը, որ ինչքան էլ փորձեմ, մեկա մի քանի օր դիմանալուց հետո նենց ամպրոպ ու անձրևա թափվում գլխիս, որ.....




    չգիտեմ,,,,,,,,,
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (27.11.2019)

  21. #11
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս դառնահամ կյանքը երբա՞ դադարելու....


    Էլի չեմ կարում նոռմալ խորը շունչ քաշել։։։։։։։։։։







    Շնորհավոր մեր օրը...ես էս կյանքում մենակ քեզ ընտրելուս համար չեմ փոշմանում։
    Աստված թող երկար տարիներ սենց ուժեղ պահի մեզ, մեր սերը...
    Վերջին խմբագրող՝ Meme: 23.11.2019, 01:37:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2019), unknown (27.11.2019)

  23. #12
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել խորիմաստ....




    ինչքան ապրում եմ հասկանում եմ կյանքի հետաքրքիր լինելու փաստը....
    վախենում եմ բարձրաձայնել, որ սև ստեղներին եկել են սպիտակները փոխարինելու ժամանակը,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,որ երբ մոտս միառժամանակ դեպրեսիա էր, հիմա ոնց որ թե մեկումեջ է, ու ոնց որ հույս կա կյանքումս լույսի հայտնվելուն........
    միևնույնն է գիշերները քնելիս, եթե առաջ ապագաս էի կառուցում, հիմա վախում եմ....


    լավը միանգանգամից եկավ, ու մնացել եմ երկու քարի ու տարատեսակ մտքերի արանքում....
    բայց սովորել եմ գնահատել, ու հասկացել, որ կարևոր չի թե որտեղ, կարևորը քո կողքին...

    մի բան էլ եմ սովորել, որ մարդ չպետք է իր շուրջը հիմար օրենքներ գծի, ինչա թե էդպես ճիշտ է....
    պետք է ապրես էնպես, որ քեզ կյանքդ լիարժեք հաճույք պատճառի...ու թքած թե, ինչ որ մեկը ինչ որ տեղ չի խոսի , որ դու սխալ էս....


    ճիշտա, դեռ չի եկել էն ժամանակը, որ ետ նայեմ ու էս բոլոր կատարվածի խորիմաստության հատակը տեսնեմ, բայց հիմա գոնե ուղեղս ընդունակ է գիտակցելու,
    որ ես դեռ մի բան էլ պլյուսներ ունեցա կյանքս ուրիշ կերպ կառուցելու համար…

    ու ի վերջո, շատ եմ ուզում դուրս գալ էս խղճուկ ու միշտ խղճահարություն առաջացնող կերպարից, որ չորս կողմդ մենակ քո ցավով տառապող մարդիկ են, հարցախեղդ անող ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ու թե հանկարծ մտածում էս արդեն բուժվել էս, ու դուրս եկել հոգեկան ապրումների խորը անդունդից, հասկանում էս, որ հենց այդ նույն լավը կամեցողները, քեզ նորից գցում են այդ անդունդը....




    Հ.Գ՝

    թեթև եմ մի տեսակ..........
    Վերջին խմբագրող՝ Meme: 27.11.2019, 00:17:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (27.11.2019)

  25. #13
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Իմ եղանակ

    Դրսում արդեն ձմռան հոտ է, էն հոտը, որ ծխի ու մառախուղի հետ է խառնված...իսկ ես այն էնքան եմ սիրում,,,,,,,,,,,,,,,,, էնքան էի կարոտել էստեղի ձմեռը, իսկական ձմեռը...ցուրտը
    երբ ուրախանում եմ մութ եղանակի վրա, որտեղ ամենուր մռայլ է, սաղ տարօրինակ դեմքով վրաս են նայում....
    ինչքան ինձ հիշում եմ Նոյեմբեր ամիսը սիրել եմ, որովհետև այն իմ ծննդյան գալուստի ու ձմռան հիշեցումն էր ....
    Գերմանիայում Սեպտեմբերից արդեն Նոր Տարվա խաղալիքներ, թխվածքաբլիթներ, շոկոլադե ձմեռ պապիկներ, ու նման զանազան բաներ էին արդեն խանութներում վաճառում....էնքան էի սիրում դարչինով թխվածքաբլիթները , ու պապան ու մաման գիտեին դա, ու երբ առավոտյան արթնանում էի, ինձ համար պարտադիր ծես էր իմ սուրճն ու էդ համովները.... Նոյեմբեր ամսին փոքր տնակներն էին բերում , ու դնում ամբողջ առևտրի կենտրոնի բակում, ու մինչ իրենց սուրբ ծնունդը ,Դեկտեմբերի քսանչորսը, կարող էիր ամեն օր գնալ, ու վայելել........... տարբեր համովություններ համտեսել, տաք ու սիրուն գլխարկներ, ձեռնոցներ փորձել, ապակուց տոնածառի խաղալիքներով հիանալ, որոնց վախենում էիր անգամ դիպչել, կարող էիր նաև տաք գինի համտեսել, հալվող պանիր, կաշտաններ, զանազան ընդեղեն ....լրիվ հեքիաթի զգացում , էնտեղով զբոսնելիս քեզ երեխա էիր զգում , ով դեռ հավատում է հրաշքների.չնայած ես միշտ էլ հավատացել եմ..

    անցած տարի հենց Նոյեմբերին դու եկար, ու մի ավել մեծ իրադարձություն կարևորեց Նոյեմբերը սիրելու հատկությունս...հիշում եմ, ոնց էի ուրախ ուրախ քայլում ու իբր քեզ ցույց եմ տալիս, թե ինչքան սիրուն բաներ կան, բայց ինքս ոտքերս գետնին չէի զգում...

    Չգիտեմ էս ձմեռը ոնց է անցնելու , բայց ուր էլ լինեմ, գիտեմ որ չեմ մրսելու , քո սերը ինձ տաք է պահում.....
    Վերջին խմբագրող՝ Meme: 27.11.2019, 23:00:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (28.11.2019)

  27. #14
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասումա երբ ոչինչ չեսս սպասում, ստանում ես ամեն ինչ ....
    Սեփական փորձս վկա....
    Էսօր շատ ուրիշ օրա իմ համար , ու մենակ քո պարծանքը աչքերումդ տեսնելու համար , արժեր հասնել նպատակիս, որին դիմեցի, երբ ամեն բան արդեն բաց էի թողել ճակատագրի հույսին....

    Էնքան ուժեղ եմ քեզ սիրում , որ մեկ մեկ թվումա կտրաքեմ ու ամբողջ սերս տեսանելի կլինի աշխարհին Մ..շ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (03.12.2019)

  29. #15
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել իմ ձմեռ

    Շադեի տրամադրություն է մոտս ,
    աշխատավայրում եմ,
    համակարգչի մոտ նստած,
    մի քանի օրվա ընթացքում կարողացել եմ հասնել ԱՍ աշխատակիցներին,
    եղանակը համապատասխանում է բոլոր հոգուս գույներին,
    տաք դարչինով թեյ, ու սև շոկոլադ կողքիս,
    հաճելի միջավայր,
    հաճախորդներ, որոնք միայն հաճելի տոներ են կամենում,
    մի քանի օրից ծնունդս է ,




    Էս ամենը էնքան ներդաշնակա .....երջանիկ եմ, չհաշված մի քանի բայցեր.....
    Վերջին խմբագրող՝ Meme: 08.12.2019, 10:46:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.12.2019), unknown (23.12.2019)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •