User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ջոկեր (2019)

  1. #16
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ եմ նայել, դեմքություն էր։
    Չէի ասի թե ջոկերի ամենալավ տարբերակն էր, բայց ֆիլմ ունենալու իրավունք ուներ ։Դ

    The cake is a lie.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (17.11.2019), Յոհաննես (16.11.2019)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ ես էլ նայեցի․ լավ մեսիջ ուներ ֆիլմը։
    Ինձ համար ֆիլմի գլխավոր ուղերձը հասարակության անտարբեր, դաժան ու ծաղրական վերաբերմունքն է մարդկանց հանդեպ, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված չեն մեյնսթրիմի մեջ, ու թե ինչ հետևանքների դա կարող է բերել։ Կամ նույնիսկ ավելի լայն իմաստով վերցրած՝ մարդկանց ահավոր վերաբերմունքը իրար հանդեպ։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ-որ մեկն ինչի է ծիծաղում, երբ ծիծաղում է, բայց պատրաստ ենք շատ արագ դատողություններ անելու ու ամեն առիթ օգտագործելու, որ դիմացինի հանդեպ մեր գերադասությունը ցուցադրենք։ Մենք իրականում ոչինչ չգիտենք ուրիշների մասին․ ինչ պատմություններ ունեն իրենց հետևում, ինչի են իրենց էնպես պահում, ինչպես պահում են։ Բայց դե ոտնահարել միշտ էլ կարելի է։
    Բարեկամը Նյու Յորքի փողոցներում ապրող հոգեկան հիվանդ մարդկանց մասին էր գրել։ Ինչի մենակ Նյու Յորքում ու ինչի մենակ հոգեկան հիվանդ․ հասարակությունից դուրս մնացած ու անընդհատ տրորվող մարդիկ ամենուր են, և էնքան հեշտ է իրենց չնկատել կամ չնկատելու տալ։
    Կարող է և ուրիշ բանի մասին էր ֆիլմը, բայց ես ամենաշատը դա տեսա։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (22.11.2019), Աթեիստ (17.11.2019), Բարեկամ (18.11.2019)

  5. #18
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջերս Մելի մասին ֆիլմը որ շատ ա քննարկվում ՖԲ-ում, քննադատելով, թե խի՞ եք Հայաստանը լքած, քաղաքացիությունից էլ հրաժարված մարդու մասին նկարում, ես հենց էս ֆիլմին եմ հղում անում։

    Գլխավոր «հերոսը» հենց հասարակությունն ա, որը որոշակի խնդիրներ ունեցող մարդուն դրդում ա քայլերի, որոնք հետո նույն հասարակությունը խիստ քննադատում ա։
    Թեև Մելը գնացել ա, հասարակությունը նույն տեղում ա, նույն մոտեցումներով։ Ֆիլմը շատ համար պահի հելավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.11.2020), Quyr Qery (22.11.2019)

  7. #19
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ առաջ ես էլ նայեցի․ լավ մեսիջ ուներ ֆիլմը։
    Ինձ համար ֆիլմի գլխավոր ուղերձը հասարակության անտարբեր, դաժան ու ծաղրական վերաբերմունքն է մարդկանց հանդեպ, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված չեն մեյնսթրիմի մեջ, ու թե ինչ հետևանքների դա կարող է բերել։ Կամ նույնիսկ ավելի լայն իմաստով վերցրած՝ մարդկանց ահավոր վերաբերմունքը իրար հանդեպ։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ-որ մեկն ինչի է ծիծաղում, երբ ծիծաղում է, բայց պատրաստ ենք շատ արագ դատողություններ անելու ու ամեն առիթ օգտագործելու, որ դիմացինի հանդեպ մեր գերադասությունը ցուցադրենք։ Մենք իրականում ոչինչ չգիտենք ուրիշների մասին․ ինչ պատմություններ ունեն իրենց հետևում, ինչի են իրենց էնպես պահում, ինչպես պահում են։ Բայց դե ոտնահարել միշտ էլ կարելի է։
    Բարեկամը Նյու Յորքի փողոցներում ապրող հոգեկան հիվանդ մարդկանց մասին էր գրել։ Ինչի մենակ Նյու Յորքում ու ինչի մենակ հոգեկան հիվանդ․ հասարակությունից դուրս մնացած ու անընդհատ տրորվող մարդիկ ամենուր են, և էնքան հեշտ է իրենց չնկատել կամ չնկատելու տալ։
    Կարող է և ուրիշ բանի մասին էր ֆիլմը, բայց ես ամենաշատը դա տեսա։
    Անտարբեր, դաժան ու ծաղրականի շարքին կավելացնեի նաև վախը, զգուշավորությունը, անվստահությունը։ Ֆիլմում դրա օրինակը ավտոբուսի կնոջ ռեակցիան էր, երբ նրա երեխային Ջոկերը զվարճացնում էր։ Սա երևի ամենատարածված վերաբերմունքն է մեյնսթրիմի մեջ չմտնող մարդկանց հանդեպ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.11.2019, 03:47:

  8. #20
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին անգամ ֆիլմից էս աստիճան տպավորվել էի mother!-ը նայելուց հետո։

    1. Գեղարվեստական մասը ահավոր հզոր ա հանած

    2. Գույները սպանող են

    3. Ռեժիսորական աշխատանքը շաբլոնային ա, բայց նորմալ մակարդակի

    4. Սցենարը համարում եմ հզոր

    5. Դերասանական խաղը 10.000.000.000.000 / 10։ Այսինքն միլիարդ անգամ բարձր ամենաբարձր ակնկալիքներից ու գնահատականներից

    6. Իսկ հիմա ամենաչսիրածս մասը՝ այսպես կոչված սյուժեն, պատմությունը.... Կարծում եմ, որ շատ հզոր գաղափարներ ա առաջ տանում։ Իմ համար սա հոգեբանական թրիլեր է։ Փիլիսոփայական ֆիլմ։

    Ու վերջում... Իմ համար սա լրիվ այլ կինո է ու ոչ մի կապ չունի Ջոկերի հետ։ Էս ֆիլմի որակը իրան դարձնում ա բարձր մշակույթ, շատ ավելի բարձր քան Մարվել, DC և այլն։

  9. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Դերասանական խաղը 10.000.000.000.000 / 10։ Այսինքն միլիարդ անգամ բարձր ամենաբարձր ակնկալիքներից ու գնահատականներից
    Դերասանական խաղի հետ կապված համաձայն եմ, ընդհանրապես ինքը շատ լավ դերասան է ու ահագին տարբերվող մարդ, ինչքանով որ կարող եմ դատել իր հարցազրույցներից։
    Ի դեպ դերի համար ստիպված է եղել մի երկու-երեք ամսում մոտ 25 կգ նիհարել ու ամբողջ նկարահանման ընթացքում էդ քաշը պահել։ Ու պատմում էր, որ երբ կարճ ժամանակահատածում էդ քանակությամբ քաշ ես գցում, սկսում ես քիչ-քիչ ցնդել, դե պատկերացրեք, ինքը ամբողջ ժամանակ կարելի է ասել սոված է եղել։ Էդ հոգեվիճակն էլ է երևի իր դերակատարման վրա ինչ-որ ձևով ազդել է։ Դե տվյալ դեպքում, դրական ձևով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.11.2019), Quyr Qery (22.11.2019)

  11. #22
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դերասանական խաղի հետ կապված համաձայն եմ, ընդհանրապես ինքը շատ լավ դերասան է ու ահագին տարբերվող մարդ, ինչքանով որ կարող եմ դատել իր հարցազրույցներից։
    Ի դեպ դերի համար ստիպված է եղել մի երկու-երեք ամսում մոտ 25 կգ նիհարել ու ամբողջ նկարահանման ընթացքում էդ քաշը պահել։ Ու պատմում էր, որ երբ կարճ ժամանակահատածում էդ քանակությամբ քաշ ես գցում, սկսում ես քիչ-քիչ ցնդել, դե պատկերացրեք, ինքը ամբողջ ժամանակ կարելի է ասել սոված է եղել։ Էդ հոգեվիճակն էլ է երևի իր դերակատարման վրա ինչ-որ ձևով ազդել է։ Դե տվյալ դեպքում, դրական ձևով
    Եթե քաշ քցելով մարդ ցնդեր,ուրեմն Բեյլը հիմա Սևանի հոգեբուժարանում պառկած կլիներ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.11.2019)

  13. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քաշ քցելով մարդ ցնդեր,ուրեմն Բեյլը հիմա Սևանի հոգեբուժարանում պառկած կլիներ
    Բեյլն էլ է էդ առումով դեմք։ Իսկ սոված լինելը էսպես թե էնպես ազդում է հոգեվիճակի վրա, դե տվյալ դեպքում ասածս Joaquin Phoenix-ի պատմածներից էր, որը հարցազրույցներից եմ լսել։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.11.2019), Quyr Qery (22.11.2019), Յոհաննես (21.11.2019)

  15. #24
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Joaquin Phoenix-ը միշտ իմ սիրելի դերասանների շարքում է եղել, դեռ մանկության Գլադիատորից սկսած:
    Ինձ թվում էր՝ Ջոկերը նայելիս, կարող եմ էդ ֆիլմը անընդհատ առանց տեղիցս վեր կենալու նայել ու նայել ու նայել: Վերջում պարել էի ուզում:
    Ինձ էի տեսնում իր մեջ, իմ քաղաքն էի տեսնում, էն հասրակությանը, որ իրենից մի քիչ տարբերին անպայման պիտի նվաստացներ:

    Ու ես էդպես էլ չեմ հասկանում՝ արդյոք ես արդարացնում եմ Ջոկերին իմ մեջ, թե՝ ոչ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.11.2019), Աթեիստ (22.11.2019)

  17. #25
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ նման թեմա կա, թե՝ չէ, բայց ինձ ահավոր հետաքրքրիր է էդ պահը, երբ հասարակությունը մարդուն սպանում է, կոտրում, նվստացնում, հայհոյում, արդյո՞ք տվյալ անձի պատիժն առ հասարակություն կամ անհատներ արդարացված է:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.11.2019)

  19. #26
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Quyr Qery, ուզում եմ երկու կետ առանձնացնել։

    1) Մեր թաքնված մտքերը
    իմ խորին համոզմամբ մենք ինքներս մեզ չենք ճանաչում, քանի որ կյանքում կան ահավոր շատ ֆակտորներ, որոնք մեզ գերի են պահում իրանց կապանքներում ու մենք էնքան հետ ենք սովորել մտածելուց, որ ավտոմատ մտածում ենք այնպես, ինչպես մեզ ձևավորում է դաստիարակությունը, դպրոցը, հասարակությունը և այլն։ Ես միշտ մտածում եմ, որ եթե օրինակ ես XXX արարքը կատարեմ վստահ լինելով, որ ոչ մեկ չի իմանա, չի քննադատի և պատասխանատվություն չեմ կրի, ես դա կանե՞մ թե ոչ։ Ու կան դեպքեր, երբ ես վստահ եմ, որ ես կգնայի այդ քայլերին առանց խղճի խայթի, որովհետև վստահ եմ, որ ես ճիշտ եմ։ Երևի դիկտատորները բոլորը տենց պսիխոպատներ են եղել, որոնք ստացել են հնարավորություն գոնե որոշ ժամանակ անպատիժ անել իրանց հիվանդ ուղեղի երազանքները։

    Ես վստահ եմ, որ եթե օրինակ Հիտլերը զբաղվեր ճարտարապետությամբ կամ նկարչությամբ մենք կունենայինք հերթական տաղանդավոր արվեստագետին, բայց միևնույն ժամանակ Վան Գոգը կլիներ բոլոր ժամանակների ամենադաժան դիկտատորներից մեկը։ Միտքը իմը չէ։

    Ասածս ի՞նչ ա։ Որ մեր կողմից հարգված շատ արվեստագետներ և գրողներ, չէին լինի այդքան սիրելի եթե հայտնվեին հանգամանքներում երբ ունեն անսահման իշխանություն, ազատություն և հնարավորություններ։

    2) Արվեստը և «բառացի»-ությունը
    Մի անգամ իր ինտերվյուներից մեկի ժամանակ Լարս ֆոն Տրիերը ասաց, որ արվեստը ինքնին ամենաուժեղ դիկտատուրայի տեսակն է։ Եթե խորանաս էս մտքի մեջ դա շատ ճիշտ նկարագրություն է, քանի որ ստեղծագործողը ինքն է ստեղծում իր աշխարհը ու թելադրում բոլոր կանոնները։ Նա Աստված է։ Բայց դա չի նշանակում որ նա նկատի ունի այն ինչ դու տեսնում ես, կամ որ համաձայն է նրա հետ ինչ ցույց է տալիս։ Ու շատ միամիտ է այն մոտեցումը երբ մարդիկ փորձում են արվեստը բացատրել ռացիոնալ լեզվով։ Մանավանդ ֆիլմերը։ Էսօր ֆիլմերի մասին ինսունինը տոկոս գրառումները և պոստերը սյուժեի մասին են։ Դե հիմա փորձիր Դեյվիդ Լինչի ֆիլմերի սյուժեն պատմել։ Կամ Բունյուելի։ Դրանք փիլիսոփայական աշխատանքներ են։ Մեդիտացիայի մի ձև։ Արվեստի իսկական նմուշ։ Դրա համար երբ ինչ որ մեկը վստահությամբ պնդում և պատմում է ֆիլմի «սյուժեն» կամ «իմաստը», ես իսկապես ուզում եմ դառնալ Ջոկեր և վերացնել այդ մարդկանց, որովհետև իրանք դրանով սպանում են կինոարվեստը։ Իհարկե խոսքս չի գնում էժանագին սյուժեով ֆիլմերի մասին, որոնց ՄԻԱԿ իմաստը այն է, ինչ տեսնում ես։ Օրինակ տերորիստները հարձակվեցին սպիտակ տան վրա ու մեր հերոսը ամբողջ աշխարհը փրկեց։

    Դրա համար էլ կարծում եմ, որ նայելով արվեստի գործ դու կարաս լինես և՛ Հանիբալ Լեկտոր, և՛ Ջոկեր, և՛ Դեքստեր, և Ջեք, որը սարքեց իր գեղեցիկ տունը։ Դա է արվեստը դարձնում անգնահատելի։ Երբ դու խորանում ես քո մեջ և քեզ տեսնում տարբեր իրականություններում։ Դա ինքնաքննության մի ձև է։

    Այնպես որ, այո՛, ֆիլմը նայելու ընթացքում դու լիովին կարող ես լինել Ջոկեր և վայելել քեզ էդ վիճակում։ Բայց դա չի նշանակում, որ դու իրական կյանքում այդպես կվարվես, որովհետև դու այդպես չես մտածում։ Հանիբալ Լեկտորը իմ համար, և երևի շատ շատերի համար դրական կերպար է և նայելուց երևի շատերն են պատկերացնում, թե ում նման բարձր մակարդակով ու ճաշակով կպատրաստեին իրենց ընթրիքի համար։ Բայց դա միայն այդ ֆիլմի ընթացքում է։ Ու դու երբեք քո կյանքում այդպես չես վարվի, թեև հնարավոր է, որ երբեմն կունենաս մեծ ցանկություն։ Բայց այդ ցանկությունը երբեք այնքան մեծ ու լուրջ չէ, որ դու գնաս նման քայլի։

    Էնպես որ էդ ֆիլմի ընթացքում դու էլ ես Ջոկեր, ես էլ ու մեր պես շատ շատերը։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (29.11.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •