User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ջոկեր (2019)

  1. #1
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,684
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջոկեր (2019)

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    բարև ձեզ ասեցի մի բան էլ ես ասեմ սերիալների մասին
    վերջին նայածս ամենախփած ու թերևս ամենալավ սերիալներից մեկը Fleabag-ն էր
    շատ սյուռ ու հումորային ա, հետն էլ ուժեղ դրամա կա մեջը, որը չի շեշտվում, բայց զգում ես դա միանշանակ, ու նենց ես զգում, որ աչքերդ լցվում ա
    ուժեղ ֆեմինիստական միտում ունի, բայց դա էլ չի ծանրաբեռնում դիտողին, նույնիսկ կարողանում ես չֆիքսվել դրա վրա, ես էնքան էլ չեմ սիրում -իզմերն ու -իստերը սերիալներում, էս մեկից իրոք շատ ուժեղ ֆեմինիզմի հոտ ա գալիս, բայց ինձ որ չխանգարեց ահավոր մեծ հաճույքով դիտել

    էսօր էլ գնալու եմ Joker-ը նայելու, գիտեմ, սերիալների հետ կապ չունի, բայց մի շաբաթ ա անհամբեր սպասում էի էսօրվան, ասեցի կիսվեմ ուրախությամբ
    Ինչ-որ մեկը նայել ա՞ Ջոկերը։ Աղջիկս (14 տարեկան) ուզում ա գա հետս, բայց ասում են հեչ appropriate չի․․․
    Իրոք տենց տրավմատիկ ա՞

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,099
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկը նայել ա՞ Ջոկերը։ Աղջիկս (14 տարեկան) ուզում ա գա հետս, բայց ասում են հեչ appropriate չի․․․
    Իրոք տենց տրավմատիկ ա՞
    Ես նայել եմ: Հա, 14 տարեկանի համար շատ ա, թող չնայի, բան չի կորցնի:

    Բուն ֆիլմի մասին կարծիքս հակասական ա. ուժեղ դերասանական խաղ ա, բան չունեմ ասելու, բայց սյուժեն հեչ սրտովս չեր, ու Ջոկերի կերպարը լավ շեղված ա էն ջոկերից, որին գիտենք .... ըստ իս, չասել ասողի:

  3. #3
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,684
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նայել եմ: Հա, 14 տարեկանի համար շատ ա, թող չնայի, բան չի կորցնի:

    Բուն ֆիլմի մասին կարծիքս հակասական ա. ուժեղ դերասանական խաղ ա, բան չունեմ ասելու, բայց սյուժեն հեչ սրտովս չեր, ու Ջոկերի կերպարը լավ շեղված ա էն ջոկերից, որին գիտենք .... ըստ իս, չասել ասողի:
    Առանց սփոյլերի (իմ համար, որ դեռ չեմ նայել), կոնկրետ ինչո՞վ չարժի 14 տարեկանի համար։
    Տղաս, 18 տարեկան, նայել ա ու զարմանալիորեն խորհուրդ չտվեց, որ քույրը նայի։

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,099
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սերիալներ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց սփոյլերի (իմ համար, որ դեռ չեմ նայել), կոնկրետ ինչո՞վ չարժի 14 տարեկանի համար։
    Տղաս, 18 տարեկան, նայել ա ու զարմանալիորեն խորհուրդ չտվեց, որ քույրը նայի։
    Դե ինքը տեղով neo noir ա: Սաղ կինոն ծերից ծեր dark ա, որտեղ կյանքից ամեն տեսակի հարվածներ ստացած, դեֆորմացված մարմնով ու հոգեվիճակով փողոցային ծաղրածուն ռեսկի սկսում ա աջ ու ձախ, առանց մի վարկյան մտածելու բռնություն կիրառել ու կայֆ ա ստանում դրանից:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (26.10.2019), Բարեկամ (25.10.2019)

  6. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ջոկեր (2019)



    Քանի որ էս տարի մեծ էկրաններին բարձրացած «Ջոկեր»-ը շատ բաներով տարբերվում էր կարծրատիպային կոմիքսներից, կարծում եմ արժի դրան նվիրված մի թեմա ունենալ։

    Ինքս դիտել եմ, շատ բաներ իսկապես շշմեցնող էին, շատ բաներ էլ իմացա ֆիլմից հետո տարբեր հոդվածներ ու վիդեոներ նայելով։

    Դրանց հղումերը կդնեմ հաջորդ գրառումներում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (25.10.2019)

  8. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այս հոդվածում ներկայացվում էն ֆիլմի սյուժեի 3 տարբեր վարկածներ, որոնք էլ հիմնականում քննարկվում են ինտերնետում։

    Դրանք համառոտ ներկայացնեմ, բայց հոդված ամեն դեպքում կարդացեք ։)

    1. Ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես ցուցադրված է։

    2. Արթուր Ֆլեկն իրականում հիվանդանոցում պառկած է, իսկ ֆիլմի դեպքերն ամբողջությամբ նրա հորինածն են։

    3. Ջոկերն իրականում մահացել է ֆիլմի կեսից (թեթև սպոյլեր՝ սառնարանում), իսկ շարունակությունն արդեն նրա մահամերձ ուղեղի հորինածն է։

    Դերասանն ու ռեժիսյորը ինտրիգը պահելու համար ոչ մի հստակ բան չեն ասում ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս տեսահոլովակում պրոֆեսինալ հոգեբույժը վերլուծում ա դերասանի խաղն ու ֆիլմի հերոսի հոգեվիճակը։ Էլի շատ հետաքրքիր ա լսելը։ @ivy, էս քեզ կարծում եմ դուր կգա։

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (25.10.2019)

  11. #8
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,232
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Քանի որ էլ դժվար կարենամ երկար բարակ գրեմ ու քանի Ջոկերից խոսք գնաց մի երկու բառ ասեմ ու գնամ ։Ճ
    Որպես առանձին ֆիլմ հավանել եմ,Խոակինը խզարաշվիլի էր անում,ցնդելու դրվագներ կային,հետն էլ Taxi Driver-ի տակն էին մնացել ։Դ Իսկ որպես Ջոկեր մեղմ ասած չդզեց ինձ,քանի որ Ջոկերը կարար ունենար 8մլդ նախապատմություն,բայց երբ իրեն վերագրում ես կոնկրետ մեկը ինքը նվաստանում դառնում է չոր ու ցամաք քաք,իհարկե էս առաջին Ջոկերը չի նախապատմությամբ,բայց ինձ համար նախապատմությամբ Ջոկերը կորցնումա սաղ գաղափարը էդ թույն կերպարի,եթե Ջոկերի մասին չլիներ միգուցե ավելի շատ հավանեի ֆիլմը,իսկ Հիթի Ջոկերի հետ համեմատություն չարժի անել,էն վաշյէ ուրիշ գործ է ու անգերազանցելի )

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.10.2019), Աթեիստ (25.10.2019), Տրիբուն (25.10.2019)

  13. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կայֆը հենց էդ ա, որ սա չեն ներկայացնում որպես ՃԻՇՏ նախապատմություն։ Սա նախապատմություններից մեկն ա, ու նենց ա ներկայացված, որ կարող ա սկի ոչ էլ նախապատմություն ա։ Այլ լրիվ մի հիվանդի երևակայության արդյունք ա, որը ընդամենը զուգահեռներ ունի կոմիքսային Ջոկերի հետ։ Ոնց ուզենք կարանք ընկալենք։ Հիթի Ջոկերը հենց կոմիքսայինն ա, ընտեղ ոչ մի այլակարծության տեղ թողած չի։ Իսկ ստեղ քո ձեռն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.10.2019), Բարեկամ (04.11.2019)

  15. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,099
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց սփոյլերի (իմ համար, որ դեռ չեմ նայել), կոնկրետ ինչո՞վ չարժի 14 տարեկանի համար։
    Տղաս, 18 տարեկան, նայել ա ու զարմանալիորեն խորհուրդ չտվեց, որ քույրը նայի։
    Տար թող Մալիֆիսենտա 2-ը նայի․ 14 տարեկանի համար հազար անգամ ավելի լավ կինոյա

  16. #11
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,684
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տար թող Մալիֆիսենտա 2-ը նայի․ 14 տարեկանի համար հազար անգամ ավելի լավ կինոյա
    Այ հիմա, որ ասել եմ չեմ տանելու, որովհետև "բլա-բլա-բլա", էլ ավելի ա ուզում։ Ի դեպ, ինքը սարսափ կինոներ նայում ա, նույնիսկ՝ եթե չասեմ հաճույքով, ապա հետաքրքրությամբ, բայց ինչքան հասկանում եմ՝ սա սարսափ չի, այլ ինչ-որ ուրիշ բան, որ ինձ էլ սկսեց ավելի հետաքրքրել։ Երևի կգնամ էս շաբաթվա մեջ ու եթե տպավորի, կգրեմ տպավորությունս էստեղ։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.10.2019)

  18. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ 14 տարեկանին ինչքանով արժի սա նայել: Տարիքային ռեյտինգները մի կողմ․ կինոն հետաքրքիր ա երկու տեսակի մարդկանց․

    1. Շատ լավ դերասանական խաղն ու սինեմատոգրաֆիան գնահատող կինոսիրողներին, ովքեր նաև հեռու չեն կերպարի խորքային վերլուծություններից ու կարող են զուգահեռներ տանել էսօրվա աշխարհի հետ:

    2. (սա իրականում հենց էս կինոյի իսկական աուդիտորիան ա)․ DC-ի ու հենց Ջոկերի իսկական ֆանատներին, ում համար էս կինոն գանձ ա: Պետք ա ահագին լուրջ բեքգրաունդ ունենալ՝ կինոն լրիվ գնահատելու համար: Մեջը լիքը հղումներ ու ակնարկներ կան: Առանց իմանալու, թե նույնիսկ Թոմաս Ուեյնն ով ա, Գոթեմն ինչ ա, Ջոկերը հետո ինչ ա անում ու դառնում ու էլի լիքը սենց բաներ, լիքը բան եք կորցնելու կինոյում:

    Եթե DC-ի ֆան ա ու լիքը կոմիքս ա կարդացել, կինո, մուլտ ու սերիալ նայել, գուցե դուր գա:

    Իրականում ահագին բան ունեմ ասելու էս կինոյի մասին, ժամանակ չեմ գտնում: Ինձ համար 10/10 կինո էր: Չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր գնացել են՝ ինչ-որ «ուժեղ» հոգեբանական դրամա, արթհաուզ, դարի գլուխգործոց կամ եսիմինչ նայելու, տվայտվելու ու հուզվելու ակնկալիքով ու հետո ասել են «դե՜, եսիմ, թույլ էր մի տեսակ, ինձ բան չասեց»: Եթե չի ասել, ուրեմն քեզ չի ուղղված ասելիքը:

    Նույն կերպ չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր գնացել են՝ հերթական սուպերհերոսական բլոկբաստեր նայելու ակնկալիքով ու դժգոհ են մնացել: Էս տենց կինո չի, բացարձակ: Ստեղ թիկնոցով աստվածներ չկան, օդում թռնելով չեն ծեծում իրար: Եթե ակնկալում եք, որ սուպերհերոսների ատրակցիոն եք նայելու, էլի հիասթափվելու եք, մի գնացեք:

    Մի օր չեմ ալարի, կգրեմ՝ Ջոկերը ինչու ա էդքան հետաքրքիր կերպար, ու ինչ հետաքրքիր էր իր օրիջինի հենց էս մի տարբերակը:

    Խոակին Ֆենիքսը իդեալական ա խաղում: Սատկացնում ա ուղղակի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 29.10.2019, 23:57:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.11.2019), Freeman (30.10.2019), Աթեիստ (30.10.2019), Արշակ (30.10.2019), Բարեկամ (30.10.2019), Յոհաննես (30.10.2019), Տրիբուն (30.10.2019)

  20. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կայֆը հենց էդ ա, որ սա չեն ներկայացնում որպես ՃԻՇՏ նախապատմություն։ Սա նախապատմություններից մեկն ա, ու նենց ա ներկայացված, որ կարող ա սկի ոչ էլ նախապատմություն ա։ Այլ լրիվ մի հիվանդի երևակայության արդյունք ա, որը ընդամենը զուգահեռներ ունի կոմիքսային Ջոկերի հետ։ Ոնց ուզենք կարանք ընկալենք։ Հիթի Ջոկերը հենց կոմիքսայինն ա, ընտեղ ոչ մի այլակարծության տեղ թողած չի։ Իսկ ստեղ քո ձեռն ա։
    Կանոնն էն ա, որ Ջոկերը կոնկրետ մի նախապատմություն չունի: Ջոկերի դեպքում անցյալը կարևոր չի: Ու էդ էնքան հետաքրքիր մեկնաբանությունների տեղ ա թողնում, մի օր էդ էլ կգրեմ : «Կոմիքսային» Ջոկերն էլ ա հարաբերական հասկացություն, էնքան տարբերակներ ու մեկնաբանություններ կան: Նույն Հիթ Լեջերի Ջոկերը, ամենայն հավանականությամբ, պատերազմի վետերան ա, ոչ թե, օրինակ, թունաքիմիկատներով լի լիճն ընկած ինժեներ:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.10.2019), Աթեիստ (30.10.2019), Տրիբուն (30.10.2019)

  22. #14
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,684
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի վերջապես, ու հավանեցի շատ, ճիշտն ասած՝ բլեք և նուար տրամադրություններ բոլորովին չներշնչեց, բայց լիքը բաներ արձագանքեց մեջս, որոնք միշտ մտածել եմ, բայց աշխատել եմ շատ չարտահայտել, որովհետև մարդկանց դուր չէր գալիս ու սկսում էին հակադարձել։
    Չգիտեմ, եթե երբևէ եղել եք Նյու Յորքում, ինչպիսին է եղել ձեր տպավորությունը, երբ առաջին անգամ ոտք եք դրել։ Էս ֆիլմն ավելի լավ չէր կարող ամբողջացնել այն առաջին տպավորությունը, որ թողել է այդ քաղաքն ինձ վրա, իսկ առաջին տպավորություններն ինձ մոտ ամենաճիշտն են լինում (դրանք կարող են այլ ազդեցություններ կրել ու փոխվել հետագայում, բայց հետաքրքիր ձևով, ի վերջո, վերադառնում են առաջինին)։
    Ֆիլմն, իհարկե, Նյու Յորքի մասին չէր, բայց այն բազմաշերտ մեսիջը, որ տանում էր ֆիլմը բարձր կինեմատոգրաֆիական մակարդակով, պատահական չէր, որ խտացված ու տեղայնացված էր հենց նյույորքյան նախատիպային քաղաքում։
    Մի քանի տարի առաջ երբ գնացքի կայարանից դուրս գալով առաջին անգամ ոտք դրեցի Մանհեթըն, երեկոյան հինգի կողմերն են, ես ճամպրուկս քարշ էի տալիս գործից տուն շտապող մադկանց հորձանուտի միջով, ու մարդկային դեմքերի մի տարօրինակ հեղեղ էր որպիսին երբեք չէի տեսել այդպիսի միատոն քանակությամբ․ անուրախ, անտարբեր, որոշակի զսպված ագրեսիա, իսկ մեկումեջ՝ խելագարներ։ Ես երբեք ոչ մի քաղաքում չեմ տեսել այդքան շատ խելագարներ՝ կլինիկական իմաստով։ Եվ նրանք ստեղծում են մթնոլորտ։ Քաղաքի մթնոլորտը։

    Հետագայում ինձ պիտի ասեին՝ ինչպես կարելի է չսիրել Նյու Յորքը, քաղաքի վայբը, heartbeat-ը, ու ասողների աչքերի վառվում էին, իսկ ինձ երևի համարում էին գավառական, որ ունակ չի ընկալելու այդ մեծ քաղաքի հոգին։ Մի տարի հետո, երկրորդ այցիս ես անկեղծորեն փորձում էի ընկալել այյն հոգին, որ պարտադիր պիտի սիրվեր, եթե զգում ես քաղաքը, բայց փոխարենը գորշ ու խելագար քաղաքի տպավորություններս էլ ավելի հաստատվեցին։ Ու ես ինձ համար որոշեցի, որ մարդիկ, ովքեր առնչվել են Նյու Յորքին, կա՛մ մերժում այն, կա՛մ պաշտում են կրքոտ․ միջանկյալ երևի թե չկա։

    Ջոկեր-ն ինձ համար բացատրեց, թե ովքեր էին այդ խելագարները, ու ես սկսեցի ցավալ նրանց համար (feel for them - ավելի ճշգրիտ): Ես ուրախ եմ որ այդ մասին ֆիլմ են նկարել, որ ինչ-որ մեկը քողազերծել է այն, ինչ շատերը չեն նկատում։
    Իսկ դերասանական խաղը մի ուրիշ բարձունքի էր, ու նույնիսկ չգիտեմ ո՛ր էպիզոդները հատկապես առանձնացնեմ․ ջոկերի պարն աստիճանների վրա, թե Դե Նիրոյի հետ հարցազրույցը, թե դռան մոտ հրաժեշտի պահը թզուկի հետ․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.11.2019, 03:41:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.11.2019), Արշակ (04.11.2019), Ուլուանա (04.11.2019), Տրիբուն (04.11.2019)

  24. #15
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,684
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    կինոն հետաքրքիր ա երկու տեսակի մարդկանց․

    1. Շատ լավ դերասանական խաղն ու սինեմատոգրաֆիան գնահատող կինոսիրողներին, ովքեր նաև հեռու չեն կերպարի խորքային վերլուծություններից ու կարող են զուգահեռներ տանել էսօրվա աշխարհի հետ:

    2. (սա իրականում հենց էս կինոյի իսկական աուդիտորիան ա)․ DC-ի ու հենց Ջոկերի իսկական ֆանատներին, ում համար էս կինոն գանձ ա: Պետք ա ահագին լուրջ բեքգրաունդ ունենալ՝ կինոն լրիվ գնահատելու համար: Մեջը լիքը հղումներ ու ակնարկներ կան: Առանց իմանալու, թե նույնիսկ Թոմաս Ուեյնն ով ա, Գոթեմն ինչ ա, Ջոկերը հետո ինչ ա անում ու դառնում ու էլի լիքը սենց բաներ, լիքը բան եք կորցնելու կինոյում:
    Ես առաջին կատեգորիայի մեջ եմ փաստորեն, բայց ինձ մի քիչ հուշել էին նախա և հետպատմությունների մասին (որոնք չեմ նայել երբեք, տեղյակ չէի), ու հղումային լուծումներն ահագին հետաքրքիր էին։

    Ի դեպ, մի հարց․ Ջոկերի վերջին խոսքը հոգեբույժին, իր արած հումորի հետ կապված՝ "you wouldn't get it", դուք ո՞նց եք հասկացել։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •